Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մարդկանց համերաշխության համաշխարհային օր, Պանամա՝ Սգի օր, Ռուսաստան, Բելոռուս, Ղրղզստան և Հայաստան՝ Պետական և ազգային անվտանգության օրգանների աշխատողների օր, Մակաո՝ Հիմնադրման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1864 – ծնվել է օպերային երգիչ, բաս-բարիտոն Ստեփան Եգիզարովը:

1920 - Խորհրդային Հայաստանում տեղի է ունեցել բանկերի պետականացում և միասնական բանկի ստեղծում:

– ծնվել է ռազմական գործիչ, Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանը:

1922 - հիմնականում հայ կոմունիստների «կուսակցական աշխատանքի» շնորհիվ Ադրբեջանի կոնունիստական կուսակցության  կենտրոնական կոմիտեն ստեղծել է Ղարաբաղի հարցով խորհուրդ՝ Կիրովի գլխավորությամբ, որը պետք է իրականացներ Ղարաբաղի կառավարումը և ստեղծեր ինքնավարություն:

- ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Ռուբեն Աղամիրզյանը:

1934 – վախճանվել է վրացահայ արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ Նիկողայոս Մառը:

1938 – ԽՍՀՄ-ում գործածության մեջ են դրվել Աշխատանքային գրքույկները:

1962 - վախճանվել է  հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը:

1988 – ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվել է «Քեզ համար, Հայաստան» երգը` խոսքերի հեղինակ Շառլ Ազնավուր:

1992 - ստեղծվել է -«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

1993 - Ղարաբաղյան պատերազմի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեան ընդունել է «Ադրբեջանում փախստականներին արտակարգ միջազգային օգնության մասին» թիվ 48114 որոշումը:

2005 - Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 236 միլիոն դոլարի դրամաշնորհը Հայաստանին:

2006 - սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն անդամ Ռոլանդ Մկրտչյանը:

2007 - Շվեյցարիայի Դաշնային տրիբունալը ուժի մեջ է թողել Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է 2500 դոլար տուգանքի և պայմանական ազատազրկման Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

2016 - Գերմանիայի բարձրագույն դատարանը մերժել է մի շարք բողոքներ, որոնք ներկայացվել էին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման դեմ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1408 - մոնղոլ-թաթարական Եդիգեյ խանը նահանջել է Մոսկվայի պատերի տակ, որով ավարտվել է մոնղոլ-թաթարական վերջին խոշոր ասպատակությունը Ռուսաստանի վրա:

1522 - ավարտվել է Ռոդոսի պաշարումը, ասպետ-գոսպիտալյերները ամրոցը հանձնել են օսմանական զորքերին:

1738 - ծնվել է ֆրանսիացի քանդակագործ Կլոդիոնը:

 1792 - սկսվել է փոստային հաղորդակցությունը Կանադայի և ԱՄՆ-ի միջև:

1879 - Թոմաս Ալվա էդիսոնը ցուցադրել է շիկացման լամպի աշխատանքը:

1880 – տեղի է ունեցել Բրոնքհորսթփրեյթի բախումը, որը առաջին անգլո-բուրական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1883 - Նիագարայի վրա բացվել է ԱՄՆ-ը Կանադային կապող առաջին կամուրջը:

1892 - Սիրակուզա (Նյու-Յորք նահանգ) քաղաքի բնակիչներ Ալեքսանդր Բրաունը և Ջորջ Ստիլլմանը արտոնագիր են ստացել պնևմատիկ անիվների համար:

1901 - ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գյուտարար Ռոբերտ Բան դե Գրաֆֆը, որը հանդիսանում է էլեկտրոստատիկ գեներատորի հայտնագործողը:

 1924 - 9 ամսյա կալանավորումից հետո պետական դավաճանության համար 5 տարով բանտարկության դատապարտված Ադոլֆ Հիտլերը  դուրս է եկել Լանդսբերգյան բանտից:

1946 – կայացել է «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան, որը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է:

1963 — առաջին ագամ Արևմտյան Բեռլինի բնակիչներին ԳԴՀ-ում գտնվող իրենց հարազատներին այցելելու համար թույլատրել են անցնել Բեռլինյան պատով:

1968 – վախճանվել  է ամերիկացի նշանավոր գրող, արձակագիր, «Պուլիտցերյան մրցանակի» և «Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ջոն Սթեյնբեքը:

1984 - վախճանվել է խորհրդային ռազմական և պետական գործիչ, մարշալ Դմիտրի Ուստինովը:

1987 - տանկեր «Վեկտոր»-ի հետ բախման հետևանքով խորտակվել է Ֆիլիպիններում գրանցված «Դոնյա Պաս» ուղևորատար  լաստանավը, որի արդյունքում զոհվել է 4375 մարդ:

1989 - սկսվել է «Just Cause» օպերացիան՝ դիկտատոր Մանուել Նորյեգային գահընկեց անելու նպատակով ամերիկյան զորքերը ներխուժել են Պանամա:

1996 – վախճանվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող Կարլ Սագանը:

1996 - NeXT ընկերությունը միավորվել է  Apple Computer ընկերության հետ, սկսվել է  MacOSX-ի մշակումը:

1999 – Պորտուգալիան կղզի Մակաուն հանձնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը:

1999 - վախճանվել է ռուսական շանսոնի երգիչ և երգերի հեղինակ Սերգեյ Նագովիցինը:

2002 - վախճանվել է ամերիկացի սիրողական աստղագետ-աստղաբան Գրունտ Ռոբերը, որը հանդիսանում է ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը
Ամենադիտված