Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի բարբաջանքները ԱԱԾ-ում․ համակարգը ջախջախողը մատ է թափ տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԱԾ էր այցելել, մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, բառացիորեն «հաթաթա» տվել Հայաստանի անվտանգության թիվ մեկ մարմնի աշխատակիցներին։ Ցավոք, վերջիններս ոչ թե ցույց են տվել Փաշինյանի իրական տեղը, այլ գլխահակ ու բութ դեմքերով լսել նրա բարբաջանքները։ Հայաստանի անվտանգությունը վտանգի տակ դրած անձը ԱԱԾ սպաներին մեղադրել է, թե Հայաստանի առաջ եղած և առկա մարտահրավերները չեզոքացված չեն։ Հանուն արդարության, գովել է նաև, որ պատերազմից հետո, երբ երկիրը թևակոխեց, ըստ էության, քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամի փուլ, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ այդ փուլը հաղթահարել առանց իրավիճակը վատթարացնելու:

Ըստ Փաշինյանի՝ 2020 թվականը ցույց տվեց, որ շատ դեպքերում մենք ունենք պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ կայացման խնդիր: Իր խոսքում նա փորձել է անուղղակի կերպով հերքել իրեն հասցեագրվող մեղադրանքները, հայտարարել է, թե հաջողվում է երկար տարիներ ծառայության բովանդակությամբ պետական մարմինների համար ստեղծել որոշակի իմիջ, բայց երբեմն գործնական առումով տեսնում ենք, որ այդ մարմինները բավարար հզորություններով, կարողություններով, այդ թվում՝ տեխնիկական, բովանդակային, համակարգային, ապահովված չեն:

«21-րդ դարի միջավայրում, երբ տեխնիկան, տեխնոլոգիաներն օր օրի զարգանում են և ներդրվում են գործնական կյանքում, այդ ոլորտում հետ մնալը նշանակում է՝ չկարողանալ կառավարել երկրի առաջ առկա մարտահրավերները»,- ասել է նա:

Ըստ էության, այս հայտարարությունը պատասխանն էր Apple կորպորացիայի, Facebook-ն ու այլ սոցցանցեր կառավարող Meta ընկերության մեղադրանքների, թե Հայաստանում գաղտնալսել են քաղաքական գործիչներին ու լրագրողներին։ Փորձագետները վաղուց ապացուցել են, որ լրտեսող այդ ծրագրերը գնելու հնարավորություն ունի միայն պետությունը։ ԱԱԾ-ն, բնականաբար, տեղյակ է կամ մասնակցում է այդ գաղտնալսումներին։ Փաշինյանն այս հայտարարությամբ նախ փորձում է իր վրայից հեռացնել մեղադրանքները, մյուս կողմից էլ՝ մատ թափ տալիս ԱԱԾ-ի վրա, որպեսզի զերծ մնան տեղեկատվական արտահոսքից։ ԱԱԾ-ում իր ունեցած «շնորհավորական» ելույթում Փաշինյանն այլ ուշագրավ հայտարարություններ էլ է արել, որոնք առաջին հերթին պետք է արժանանան Հայաստանի անվտանգությունն ապահովող կառույցի սպաների վրդովմունքին։ Դե իսկ, մի առանձին դրվագ էլ պարգևատրումներն են։ Պարգևատրվողների մի զգալի մասը բացառապես իր՝ Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնապահներն են, այդ թվում՝ Պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանը։ 

Սմբատ Հարոյան

ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով
Ամենադիտված