Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ -  Իռլանդիա՝ Սահմանադրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1884 – ծնվել է նկարիչ Սեդրակ Առաքելյանը։

1910 – ծնվել է գրականագետ Արամ Ինճիկյանը։

1917 – Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունը ընդունել է դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որով ճանաչել է հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

1919 – ծնվել արձակագիր, բանաստեղծ Հովհաննես Ղուկասյանը։

1930 – ծնվել է թարգմանչուհի Սոֆի Ավագյանը։

1966 – վախճանվել է գրականագետ, բանասիրական գիտությությունների դոկտոր Սալոմե Արեշյանը։

1971 – վախճանվել է քանդակագործ, մանկավարժ, արվեստի տեսաբան Սուրեն Ստեփանյանը։

1993 – վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը։

2004 - Հայաստանի կառավարության որոշմամբ՝ «Հայփոստ»-ի բաժնետոմսերը լիազորագրային կառավարմամբ փոխանցվել են «Կոնվերս-ինվեստ բանկ» ընկերությանը, որի փոխարեն «Կոնվերս-ինվեստ»-ը պետք է ստանա եկամուտների 20 տոկոսը:

2005 - Հայազգի մեծահարուստ Գաֆեսճյանների ընտանիքին պատկանող «Կասկադ Բանկ»-ը ձեռք է բերել վրացական «Էմպորիկի Բանկ»-ը:

2013 - տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ, Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել։

2014 - Ստեփանակերտում ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակել է անցած հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը ապօրինաբար հատած երկու ադրբեջանցիների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավճիռը: Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը դատապարտվել է ցմահ, իսկ մյուսը 22 տարվա ազատազրկման։  

2016 - վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1170 — սպանվել է Անգլիայի թագավորի կանցլեր Կենտերբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեկետը։

1708 — Ռուսաստանի ցար Պետրոս 1-ինի հրամանով Ռուսական կայսրության տարածքը բաժանվել է ութ գուբերնիաների։

1709 – ծնվել է Ռոմանովների արքայատոհմից  Ռուսաստանի կայսրուհի Ելիզավետա Պետրովնան։

1721 — ծնվել է ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թագավորի ֆովորիտուհի մարքիզուհի դե Պոմպադուրը։

1766 — ծնվել է շոտլանդացի քիմիկոս և գյուտարար Չարլզ Մակինտոշը, որը հանդիսանում է անջրանցիկ թիկնոցի (մակինտոշի) հայտնագործողը։

1768 — Ռուսաստանում Եկատերինա 2-րդ կայսրուհին մտցրել է թղթադրամը։

1788 — ծնվել է դանիացի հնէաբան Քրիստիան Յուրգենսեն Թոմսենը, որը առաջինն է պատմության մեջ սահմանել քարե, բրոնզի և երկաթի դարաշրջանները։

1800 — ծնվել է ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդիերը, որը առաջինն է աշխարհում իրականացրել կաուչուկի վուլկանացումը և ռետինի ստացումը։
1845 – Տեխասը դարձել է ԱՄՆ-ի 28-րդ նահանգը:

1846 – ռուս աստղագետ Վասիլի Ստրուվեի նախաձեռնությամբ նոր հայտնաբերած մոլորակը կոչվել է Նեպտուն:

1860 – ջուր է իջեցվել Միացյալ Թագավորության «HMS Warrior» աշխարհում առաջին ամբողջությամբ երկաթե զրահանավը:

1898 – ծնվել է մեքսիկացի նկարիչ, մեքսիկական մոնումենտալ գեղանկարչության դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Սիկեյրոսը։

1911 – Մոնղոլիան անկախացել է Չինաստանի Ցին դինաստիայից:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

1929 –ծնվել է գերմանացի ֆիզիկոս Յուրգեն Էյլերսը։

1938– ծնվել է ամերիկացի դերասան, ճանաչված դերասանուհի Անջելինա Ջոլիի հայր Ջոն Վոյթը:

1980– վախճանվել է ռուս գրող, հուշագիր, լեզվաբան և ուսուցչուհի, բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի կին Նադեժդա Մանդելշտամը:

1986 –վախճանվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկին։

1989 – չեխ գրող Վացլավ Հավելը դարձել է Չեխոսլովակիայի վերջին նախագահ:

1991- Ադրբեջանում տեղի է ունեցել պետական անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների  99,58 %-ը կողմ է արտահայտվել անկախությանը։

1993 —ուժի մեջ է մտել բիոլոգիական բազմաձևության մասին կոնվեկցիան։

1996 —Գվատեմալայում ավելի քան 36 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը ավարտվել է կողմերի միջև կնքված հրադադարով։

1998 —Կամբոջայի Կարմիր կխմերները ներողություն են խնդրել 1970-ականներին իրականացրած ցեղասպանության համար, որին զոհ է գնացել մոտ մեկ միլիոն մարդ։

2004 —վախճանվել է ամերիկացի բիոքիմիկոս և դեղաբան Ջուլիուս Աքսելորդը։

2020 —վախճանվել է ֆրանսիացի հանրահայտ մոդելյեր Պիեռ Կարդենը:

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը
Ամենադիտված