Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանության միակ ձեռքբերումը 2021-ին․ Տարվա ամփոփում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետական բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները այս օրերին տենդագին զբաղված են ոչ թե տոլմա փաթաթելով, այլ տարվա ամփոփումներ իրականացնելով։ Փորձում են համադրել անցնող տարում կատարվածը, ամփոփել արածն ու չարածը, նոր անելիքներ նախանշել։

Նախորդ տարվա պատերազմից հետո հանրությունն ակնկալում էր, որ այս տարի լուրջ փոփոխություններ կիրականացվեն, գործուն քայլեր կձեռնարկեն բանակն ու տնտեսությունը վերականգնելու, պարտությունից հետո հոգեբանորեն և քաղաքական առումով ուշքի գալու, Հայաստանի և Արցախի դիրքերը բարելավելու, մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ։

Միակ ոլորտը, որտեղ փաշինյանական վարչախումբը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել, կեղծիքն է։ Օբեկտիվորեն արձանագրենք, որ այս ոլորտում Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչամեքենայի հաջողություններն ակնառու են, նույնիսկ կարելի է քաղաքագիտության գրքերում որպես «հաջողված» օրինակներ ամրագրել։ Իշխանությունները որևէ քայլ չեն կատարել ջախջախված բանակը կարգի բերելու, երկրի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Փոխարենը Պաշտպանության նախարարների փոփոխություններով տորպեդահարել են առաջարկվող դրական փոփոխությունները, անվանարկել և հեղինակազրկել են ՀՀ ԶՈՒ զինվորական և սպայական կազմին, ռազմագերիների դեմ քրգործեր հարուցելով՝ անդառնալի վնասներ են հասցրել զինված ուժերի վարկանիշին։

Տնտեսության ոլորտում խոստացել են երկնիշ աճ, փոխարենը երկնիշ աճ գրանցել են միայն գները։ Վարչապետի, փոխվարչապետների, էկոնոմիկայի նախարարի որևէ խոստում ու կանխատեսում չի կատարվել, իսկ երկնիշ աճ չցուցադրելու դեպքում հրաժարական տալու խոստումները ջրեցին տարվա վերջին։

Լուրջ հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության առումով։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններում, ՏԻՄ ընտրություններում արձանագրվեցին ընտրախախտումների, վարչական ռեսուրսի կիրառման հարյուրավոր դեպքեր։ Իշխանության վերին օղակների հրահանգներով հետապնդումներ իրականացվեցին ընդդիմադիր գործիչների նկատմամբ, շատերն էլ դեռևս կալանավորված են։ Փաշինյանն իր նշանակյալների միջոցով ծանր հարվածներ է հասցնում դատաիրավական ոլորտին, ԲԴԽ ջանքերով մեկ առ մեկ հեռացվում են անկախ դատավորները։ Իսկ ոստիկանությունը, դատախազությունն ու քննչական մարմինները վաղուց վերածվել են քաղաքական իշխանության կցորդի։ Որպես հետևանք, աճել են հանցագործությունների թիվը։

Սոցիալական ոլորտում խնդիրները գնալով խորանում են, Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն լուծել ՀՀ բնակչության կարիքները, այլև գործուն քայլեր չեն ձեռնարկում Արցախից տեղահանվածներին նվազագույն օգնություն ցուցաբերելու հարցում։ Տակավին երեկ Արցախից տեղահանվածների մի մեծ խումբ ապաստան էր հայցում եվրոպական երկրների դեսպանատներից։

Քաղաքական դաշտում շարունակվեց տոտալ դեգրադացումը։ Ընդդիմությունն այդպես էլ ի վիճակի չեղավ լուրջ այլընտրանք դառնալու գործող իշխանությունների։ Վերջինս էլ իր սպասարկու քաղաքական ուժերի միջոցով շարունակում է քայքայել ՀՀ քաղաքական համակարգը։ Արտաքին քաղաքականության մեջ շարունակվել է Հայաստանի նվաստացումը թշնամի կամ «բարեկամ» երկրների կողմից։ Ադրբեջանը շարունակաբար և նպատակային հասնում է իր ցանկացածին, Թուրքիան հաշտության օրակարգ պարտադրում, իսկ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան հաստատելու իր թեզերով երկիրը ավելի է մեկուսացնում արտաքին աշխարհից։

Չի կատարվել նաև ռազմագերիներին վերադարձնելու խոստումը, տասնյակ հայ զինվորականներ շարունակում են մաքառել ադրբեջանական բանտերում։ Ինչպես նշեցինք, միակ ոլորտը, որտեղ լուրջ «ձեռքբերումներ» կան, կեղծիքն է։ Իշխանական քարոզչամեքենան այլևս բացեիբաց և անթաքույց ստի ու կեղծիքի դոզա է արտանետում, իսկ հանրությանը ծառայելու կոչված Հանրային հեռուստաընկերությունը խորացրել է վատթարագույն ավանդույթները։ ՀՀ միակ աշխատող կառույցը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, նախօրեին է փաստել, որ Հանրայինը միտումնավոր չի լուսաբանում ՄԻՊ գործունեությունը։ Անհայտ ծագման կայքերով և սոցիալական ցանցերով տասնյակ հազարավոր ֆեյքեր հայհոյանքի ու կեղծիքի արշավ են սկսել ՀՀ քաղաքացու դեմ։ Ահա այսպես ենք ամփոփում 2021 թվականը, և որևէ հույս չկա, որ 2022-ն ավելի լավն է լինելու։

Թերևս, միայն այս իշխանության հեռացման դեպքում հնարավոր կլինի դրական փոփոխությունների ակնկալիք ունենալ։

Գայանե Սիմոնյան
 
 
Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետը
Ամենադիտված