Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրը» ձախողեց Վարդենիսում ծրագրած հեղաշրջումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուղիղ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները դեռ վերջնականապես չեն ավարտվել, մի շարք համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրը» չի համակերպվում ընտրությունների արդյունքների հետ, փորձում է սրբագրել դրանք և հարմարեցնել իր քիմքին։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեք ուժ է հաղթել՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ավագանու կազմում 13 մանդատ ունի, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիսը»՝ 4: Վերջին երկու ուժերը կոալիցիոն հուշագիր են ստորագրել ու ավագանու 14 հոգանոց կազմով նախորդ տարվա վերջին ընտրել քաղաքապետի իրենց թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին:

«Քաղաքացիական պայմանագիրն», օգտվելով երկրի քաղաքական իշխանության աջակցությունից և ոստիկանության ռեպրեսիվ օժանդակությունից, փորձում է խմբագրել համայնքի էլեկտորալ տրամադրությունները։ Կոալիցիա կազմած ուժերին փորձում են ահաբեկել ոստիկանական մեթոդներով, մի քանիսին բերման են ենթարկել, օրեր շարունակ կաթվածահար արել համայնքապետարանի աշխատանքը։ Քաղաքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանը երեկ երդում է տվել համայնքապետարանի բակում։ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, արդեն նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանն էր հրահանգել նոր քաղաքապետին ներս չթողնել վարչական շենք։ ՔՊ-ն հայտարարում է, թե ամենաշատ ձայներն իրենք են ստացել, իրենք էլ պիտի քաղաքապետ ընտրեն։ Այլ հարց, որ այլ համայնքներում, որտեղ հակառակ պատկերն է եղել, «Քաղաքացիական պայմանագիրը» հակառակ սկզբունքներն է առաջ քաշում։ Կարող է առնվազն տարօրինակ թվալ իշխող ուժի այս վարքագիծը, չէ՞ որ երկու դաշինքներն ամեն դեպքում մեկ մանդատ ավելին ունեն։

Բանն այն է, որ ոստիկանության օգնությամբ գործող վարչախումբը ցանկանում է ահաբեկումների կամ այլ եղանակով իրենց կողմը քաշել ավագանու որևէ անդամի, այդկերպ գրավել համայնքապետի աթոռը։ Նման եղանակով, օրինակ, հաջողվեց իշխանազավթում իրականացնել Թալինում։ Վարդենիսում, թերևս, չկան քրեական հեղինակություններ, որոնք կարող էին ազդել ավագանու այս կամ այն անդամի վրա, ուստի և «Քաղաքացիական պայմանագրին» մնում էր վարչական շենքը գրավելով կանխել երդմնակալության արարողությունը։ Ինչևէ, ևս մեկ համայնքում փաշինյանական կոհորտան պարտություն կրեց։ Թեև, չի հանգստանալու, և շարունակելու են նորանոր մեթոդներով ազդել տարբեր համայնքներում ավագանու անդամ դարձած անձանց վրա։ Ահա սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունը, արդար և թափանցիկ ընտրությունները։

Տիգրան Հայրապետյան

Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին
Ամենադիտված