Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը նպաստում է արտագաղթին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2022 թվականին Հայաստանն ունի տնտեսապես զարգանալու հնարավորություններ, սակայն ոչ այս վարչախմբի կառավարման պայմաններում։ Կառավարության և դրա տնտեսական բլոկի ներկայացուցիչների քայլերը որևէ կերպ ապագա տնտեսական աճի համար պոտենցիալ չեն ստեղծում։ Այս արձանագրումն արել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ ամփոփելով անցած տարին։

Տնտեսագետի խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանը չի հասնի երկնիշ տնտեսական աճի, ավելին՝ կրկնակի ցածր մակարդակում է, իսկ գլխավոր պատճառը տնտեսությունից, տնտեսության կառավարումից և տնտեսագիտությունից հեռու իշխանություններն են։ Նաիրի Սարգսյանը նշում է, թե իշխանությունները պետք է դասեր քաղեին պատերազմական տարվա սխալներից, 2021-ին լուրջ քայլեր ձեռնարկեին տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ, սակայն որևէ քայլ չի կատարվել։ 

Անցած տարվա ընթացքում եկամուտների աճ բացարձակ չի եղել, բայց ծախսերն անընդհատ ավելացել են, սոցիալական վիճակն ակնհայտ վատթարացել է: Այդ ամենին գումարվել է ապագայի հանդեպ անորոշությունը, ինչն էլ ավելի է խթանելու արտագաղթը։

«Ծնելիության գործակիցը մեզ մոտ 1,6 տոկոս է, և եթե գումարում ենք արտագաղթը, ապա առաջիկա 20-30 տարվա ընթացքում մեր բնակչությունը երևի արդեն 1 միլիոնից էլ կնվազի: Գիշեր-ցերեկ յուրաքանչյուրը պետք է, ինչպես ասում են, իր բաժին ճնճղուկը պահի, նպաստի բնակչության աճին, քանի որ ունենք իրավիճակ, որը վտանգավոր է: Վտանգավոր է նաև այն առումով, որ մեր բնակչության թվի անկմանը զուգահեռ ավելանում է թշնամու բնակչությունը»,- ասել է Սարգսյանը և հավելել, թե վտանգները չեզոքացնելու համար սկզբից նախ պետք է ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել, տնտեսությունը ճիշտ ռելսերի վրա դնել, գումարներ ուղղել ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, արտագաղթի կանխմանը, մինչդեռ աղքատության մակարդակի աճը, ապագայի հանդեպ անորոշությունն ու իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը միանշանակ նպաստում են արտագաղթին։

Նաիրի Սարգսյանը ցավով է նշում, թե իշխանությունը ոչ թե օգնում, այլ խանգարում է տնտեսության խթանմանը, փոխարենը նոր ու թանկարժեք մեքենաներ գնում պետական պաշտոնյաների համար:

«Այս վարքագիծն ուղղակի ազդեցություն է ունենում հարկահավաքման մակարդակի, ներդրումային գրավչության վրա՝ իր բոլոր հետևանքներով: Անգամ մի մեքենայի գնումը տնտեսության վրա ահռելի ու լուրջ ազդեցություն է ունենում: Իրականում տնտեսական քաղաքականություն չեն իրականացնում, պարզապես եղածն ապահովում են բարեխիղճ հարկատուները, բարեխիղճ աշխատողները: Մինչդեռ կառավարության անմիտ, կիսագրագետ կամ հենց անգրագետ որոշումների հետևանքով բիզնեսը դեմոտիվացվում է, աշխատողները՝ ևս, ու այսպես շարունակ»,- նկատել է Նաիրի Սարգսյանը։

Սարգիս Սարիբեկյան

Դժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»12-ամյա Գոռ Ա․-ն մահացել էԼրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»Ռուբլու շուկայում պատմական աճ է գրանցվելՎթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԱնհամեմատելի «համեմատություն». «Փաստ»Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին
Ամենադիտված