Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանի դեպքերին բավական տագնապով հետևում են թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանում կատարվող իրադարձությունների իրական հիմքերի մասին զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

Հարցին, թե այս ամենն իրո՞ք սոցիալական բունտն էր, թե՞ հիմքում գլոբալ խնդիրներ ու աշխարհաքաղաքական այլ շահեր կան` քաղաքագետն ասաց․ «Գնահատականները, իհարկե, տարբեր են հատկապես այն մարդկանց շրջանակներում, որոնք շատ ավելի մոտից են ծանոթ Ղազախստանի ներքին իրադրությանն ու դասավորությանը, և ըստ այդ գնահատականների, այնտեղ տեղի ունեցողն ավելի շատ ներկլանային պայքար է Ղազախստանի հետագա զարգացման տարբեր վեկտորներ պատկերացնող ուժերի միջև։ Այս իմաստով անկասկած է իհարկե, որ կա մի հիմք, որը բնորոշ է բոլոր հետխորհրդային երկրներին, գուցե բացառությամբ Մերձբալթյան երկրների, դա ամբողջատիրական համակարգն է, որը հանրային ու պետական ռեսուրսի հարստահարման, մսխման տրամաբանությամբ է գործել ու այդ իմաստով հասարակական մեծ դժգոհության տեղիք է տվել, ինչն էլ հիմք է դառնում մեծ քաղաքական այլ խաղեր կառուցելու համար։ Հստակ չեմ կարող ասել՝ կա՞ այստեղ աշխարհաքաղաքական միջամտություն ծագումնաբանական տեսանկյունից, բայց այն, որ տեղի ունեցողը կամ դրա որևէ արդյունք կամ հետևանք ունենալու է աշխարհաքաղաքական նշանակություն, իհարկե անկասկած է։ Տեսնում ենք արդեն տարբեր խաղացողների հետաքրքրությունը, Ռուսաստանի անմիջական ու շատ արագ արձագանքը ՀԱՊԿ ձևաչափով, և այդ հանգամանքներն անշուշտ վկայում են, որ Ղազախստանում հետագա ստատուս քվոն որ կձևավորվի, ինչպիսին էլ այն լինի, անշուշտ ունենալու է թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական մեծ նշանակություն և ազդեցություն»։

Հարցին, թե մեր տարածաշրջանի ու Հայաստանի համար այս դեպքերն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ` Հակոբ Բադալյանն ասաց․ «Ուղիղ արդյունք կամ հետևանք բավական դժվար է պատկերացնել, այդուհանդերձ ես կարծում եմ, որ Ղազախստանի դեպքերին բավական տագնապով հետևում են թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում, որովհետև երկու տեղում էլ մոտավորապես նույն համակարգերն են, ինչպիսին Ղազախստանում է։ Ու տեսնելով բավական կայուն թվացող երկրում այսպես հանկարծակի բռնկում ու ապակայունացում, անշուշտ, թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում կհետևեն բավական տագնապով՝ առավել ևս, որ երկու տեղում էլ իշխանության ու հասարակության միջև կան լրջագույն խնդիրներ։ Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա այստեղ եղած խնդիրները Ալիևը փորձում է հարթել, այսպես ասած, հաղթանակի էյֆորիայով, բայց ինքն էլ շատ լավ հասկանում է, որ դա երկարաժամկետ օգտագործման միջոց չէ, ու գալու է ժամանակ, երբ հասարակությունը շատ սուր հարցեր է ունենալու նաև իրեն։ Սա մեկ հնարավոր շերտն է, հաջորդը, անկասկած, այն է, թե ինչպիսին կլինի Ղազախստանում իրավիճակը Ռուսաստանի համար, որովհետև եթե Ռուսաստանն այնտեղ ունենա լուրջ խնդիրներ, ապա դա կարող է նշանակել Ռուսաստանի որոշակի թուլացում կամ այդպիսի ռիսկ Կովկասում՝ իրավիճակի առումով, իսկ դրանից անշուշտ փորձելու են օգտվել բոլոր այն երկրները, որոնք Ռուսաստանի հետ ունեն սակարկության թեմաներ և, այսպես ասած, կորզելու որևէ ակնկալիք: Բնականաբար, անմիջապես փորձելու են լրացուցիչ նոր խնդիրներ առաջադրել Ռուսաստանին, ու Կովկասը կարող է լինել այդ խնդիրներից մեկը։ Միևնույն ժամանակ, մենք պետք է Ղազախստանում կատարվողը դիտարկենք ոչ միայն կովկասյան շրջանակով, այլև չմոռանանք, որ դա մեծ հաշվով եվրասիական անվտանգային մեծ միջավայր է, որի մաս ենք նաև մենք, ու հնարավոր ազդեցությունները կարող են չափվել նաև այս մեծ միջավայրի իմաստով։ Անկասկած է, որ Ղազախստանում փոխվում է ստատուս քվո՝ մենք չգիտենք, թե ինչ տրամաբանությամբ կփոխվի․ այնտեղ կլինի ռուս-ամերիկյա՞ն համաձայնություն, թե՞ ռուս-չինական, թե՞ ռուս-թուրքական որևէ նոր տակտիկական համաձայնություն: Հատկանշական է միայն այն, որ տեսնում ենք Ռուսաստանի շատ արագ արձագանք, ինչը հիմք է տալիս խոսելու, որ ռուսները տեսել են բավական մեծ վտանգ տեղի ունեցողի մեջ: Համենայնդեպս, ըստ Ղազախստանի դեպքերին ավելի ծանոթ մարդկանց գնահատականների՝ այնտեղ պայքար է ղազախական էլիտայի թյուրքական, իսլամամետ խմբերի ու կլանների միջև, նրանց իշխանության գալու փորձն է, որը փորձում է փաստորեն կասեցնել Ռուսաստանը իր համար հասկանալի պատճառներով, ու այստեղ ուշագրավ է, որ այս իրադարձությունները գրեթե զուգորդվում են Ժնևում սպասվող ԱՄՆ-Ռուսաստան սպասվող բանակցությանը, որտեղ չափազանց լուրջ խնդիրներ են ըստ ամենայնի քննարկվելու»։

Սոնա Գիշյան

www.1or.am

ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով
Ամենադիտված