Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - «Շնորհակալության» միջազգային օր, Ռուսաստան՝ Արգելանոցների և ազգային այգիների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1924- Երևանում հիմնադրվել է «Գիրք» հրատարակչական ընկերությունը Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։

1947 –ծնվել է նշանավոր ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը:

1972 – վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը:

1990- Ադրբեջանի Շահումյանի և Խանլարի շրջաններից սկսել են արտաքսել հայ բնակչությանը, այդ նպատակով առաջին անգամ սկսել են օգտագործվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա:  

2001 - Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը:

 -Ռոբերտ Նազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ:

2002 –վախճանվել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյը:

2006- Թբիլիսիի քաղաքային դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանին:

2007- Ապարան քաղաքում 106 մարդ է թունավորվել խմելու ջրից: Տուժածներից 16-ի մոտ բժիշկները հայտնաբերել են դիզենտերիայի բացիլ:

2010- վախճանվել է հայ ճանաչված գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ֆադեյ Սարգսյանը։

2010-վախճանվել է սաքսոֆոնիստ, ջազմեն Գեորգի Գարանյանը;

2016- հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

2019-Իսպանիայում հայկական խոշոր հանցախումբ է ձերբակալվել թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով: Ձերբակալվել է 83 մարդ, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստ, որոնցից մեկը մասնակցել է Ամերիկայի վերջին բաց առաջնությանը:

2021-կայացել է պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև առաջին հանդիպմանը Մոսկվայում, հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

340 –ծնվել է  Հռոմի կայսր Թեոդոսիոս 1-ինը, որը եղել է միացյալ Հռոմեական կայսրության վերջին կայսրը:

 1503 —ծնվել է իտալացի գեղանկարիչ, մաներիզմի առաջատար հետնորդ Ֆրանչեսկո Պարմիդժանիոն:

1545 — ծնվել է իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Գուիդոբալդո դել Մոնտյեն:

1569 —Անգլիայի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի է ունեցել Անգլիայի պատմության մեջ առաջին վիճակախաղը:

1693- Սիցիլիայում տեղի ունեցած  ուժեղ երկրաշարժի արդյունքում վախճանվել է մոտ 60 հազար մարդ։

1700 —Ռուսաստանում Բյուզանդական օրացույցի փոխարեն մտցվել է Յուլյան օրացույցը, ըստ որի՝ 7208 թվականի դեկտեմբերի 31-ին հաջորդել է 1700 թվականի հունվարի մեկը:

1755 –ծնվել է  ԱՄՆ-ի ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնը:

1787 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Ուրանի Տիտանիա և Օբերոն արբանյակները։

1801-վախճանվել է իտալացի երգահան, ավելի քան 80 օպերաների  հեղինակ Դոմենիկո Չիմարոզան։

1803 —Մոնրոն և Լիվինգտոնը ԱՄՆ-ից ուղևորվել են Փարիզ՝ նպատակ ունենալով գնել Նոր Օռլեանը, արդյունքում ԱՄՆ-ը ձեռք է բերել ամբողջ Լուիզիանա նահանգը:

1879- Անգլիան պատերազմ է հայտարարել զուլուսներին, և սկսվել է անգլո-զուլուսական պատերազմը։

1909 —Նյու-Յորքից Ֆիլադելֆիա է ուղևորվել առաջին կանացի ավտոարշավը:

1917 —Ռուսաստանի տարածքում ստեղծվել է առաջին արգելանոցը՝ Բարգուզինյան արգելանոցը և այդ օրվանից այդ օրը Ռուսաստանում նշվում է որպես Արգելանոցների օր:

1922 —կանցլեր Լեոնարդ Թոմսոնը դարձել է առաջին մարդը, որի դիաբետի բուժման համար օգտագործվել է ինսուլինը:

1935- Ամելիա Էրհարթը ինքնաթիռով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը և դարձել առաջին կին օդաչուն ում հաջողվել է դա կատարել։

1941 –վախճանվել է շախմատի երկրորդ աշխարհի չեմպիոն գերմանացի  Էմանուել Լասկերը:

1946 —թագավոր Զոգային գահընկեց անելուց հետո Ալբանիան հայտարարվել է ժողովրդական հանրապետություն:

1963 —Լոս-Անջելոսում բացվել է  Whisky a Go Go անունը կրող առաջին դիսկոտեկան:.

1966- բացվել է Թբիլիսիի մետրոպոլիտենը, որը Հարավային Կովկասի առաջին մետրոն էր և 4-րդը ԽՍՀՄ-ում։

1972- ծնվել է ռուս ճանաչված հաղորդավար և դերասան Անդրեյ Մալախովը։

1972- Արևելյան Պակիստանը վերանվանվել է Բանգլադեշի։

1974 —Քեյփթաունում Սյու Ռոզենկովիչը ծնել է վեց եկվորյակի և բոլոր ծնվածները առաջին անգամ կենդանի են մնացել:

1993- եթեր է հեռարձակվել WWE կազմակերպության WWE Raw պրոֆեսիոնալ ըմբշամարտի առաջին հեռուստաշոուն։

2011 —դադարերցվել է  Windows XP օպերացիոն համակարգի կողմից  Service Pack 3 ծրագրի ընդանուր առակցությունը:

2014 — վախճանվել է իսրայելցի զինվորական, քաղաքական և հասարակական գործիչ Արիել Շարոնը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը
Ամենադիտված