Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Դատախազության աշխատողների օր, Թուրքմենիա Գոեկ-Թափեի ճակատամարտի զոհերի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1853 –ծնվել է ֆիզիոլոգ Վարդան Վարդանովը:

1867 – ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:

1926 –վախճանվել է դերասանուհի Զաբելը:

1933- Երևանում երթուղի է մտել առաջին տրամվայը։

1941- ծնվել է երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։

1945- բացվել է Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։

1950 —ԽՍՀՄ-ում կրկին մտցվել է մահվան դատավիճիռ լրտեսության, դավաճանության և սաբոտաժի հոդվածներիով:

1982- բացվել է հայ անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիմնադրած թատրոնը, որը կրում է նրա անունը:

1989 –սկսվել է ԽՍՀՄ-ի վերջին մարդահամարը, որը տևել է մեկ շաբաթ:

1990-ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում մտցվել է ուղղակի կառավարում ստեղծված Հատուկ կառավարման խորհրդի կողմից, որը ղեկավարել է Ա.Ի.Վոլսկին:

2001-Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ալբերտ Բազեյանին ազատել է Երևանի քաղաքապետի պաշտոնից և  Ռոբերտ Նազարյանն է նշանակվել Երևանի քաղաքապետ:

2010- Սահմանադրական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ճանաչել է Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող:

2011-Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանը Արենի գյուղի մոտակայքի նույն այն քարանձավում, հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման եւ պահպանման համար նախատեսված կավե տարաներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ:

2015- Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

930 —կարմատների առաջնորդ Աբու Տահիրի կողմից սկսվել է Մեքքայի թալանը:

1570 —Իոհան 4-րդ թագավորի բանակը մտել է Նովգորոդ և սկսել մահապատիժները:

1591 –ծնվել է իսպանացի նկարիչ Խոսե դե Ռիբերան:

1628- ծնվել է ֆրանսիացի գրող և նշանավոր հեքիաթասաց Շառլ Պերոն։

1665-վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս Պիեռ դե Ֆերման։

1780 — Ցյուրիխում սկսել է հրատարակվել Zurcher Zeitung թերթը:

1876- ծնվել է ամերիկացի նշանավոր գրող, լրագրող և հասարակական գործիչ Ջեկ Լոնդոնը։

1879 — Հարավային Աֆրիկայում սկսվել է պատերազմ բրիտանացի գաղութարարների և տեղական զուլուսական ցեղերի միջև:

1903 –ծնվել է ռուս խորհրդային ֆիզիկոս Իգոր Կուրչատովը:

1910- ծնվել է թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի Լուիզա Ռայները, որը եղել է «Օսկարի» կրկնակի դափնեկիր, և ամենատարեց օսկարակիր անձնավորությունը, մահացել է 104 տարեկանում։

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է «Իսկրա» օպերացիան, որով իսկ վերացվել է Լենինգրադի բլոկադան:

1951- ընդունվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:

1964- տեղի է ունեցել Զանզիբարյան հեղափոխությունը և Զանզիբարի անկախացումը, որը, 1964 թվականին միանալով Տանգանիակային, ստեղծել է Տանզանիա պետությունը։

1976 –վախճանվել է անգլիացի կին գրող Ագաթա Քրիստին:

1991 —ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատներն էլ թույլատրել են նախագահ Ջորջ Բուշին ուժ գործադրել Քուվեյթի նկատմամբ Իրաքի ագրեսիան կանխելու համար:

1998- ինքնասպանություն է գործել իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, որը մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը։

2004- աշխարհի ամենամեծ Քուին Մերի- 2 օվկիանոսային նավը կատարել է իր առաջին նավարկությունը:

2010- Հայիթիում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 316 000 մարդ, մոտ 311 000-ը վիրավորվել են։

2021-դադարեցվել է Flash Player պլագինի աշխատանքը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը
Ամենադիտված