Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ցանկացած բարդություն շրջանցելու քաղաքական որոշում կա, այդ թվում՝ ՀՀ կենսական, անվտանգային շահերի հաշվին». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ղազախստանում տեղի ունեցող բուռն զարգացումներին, կամա թե ակամա, կամ, միգուցե, ճակատագրի հեգնանքով անմասն չմնաց նաև Հայաստանը։ Այս փուլում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ղազախստան ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու մասին։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով նախ Հայաստանի դերակատարմանը, «Փաստի» հետ զրույցում մի քանի հանգամանք է առանձնացրել։

«Հայաստանն ուղղակիորեն գտնվում է արտաքին կառավարման տակ։ Ընդ որում՝ արտաքին կառավարման տակ է ոչ միայն Ռուսաստանի, այլև տարբեր մասնաբաժիններով ուժային այլ կենտրոնների կողմից։ Իհարկե, պատմական այս փուլում ՌԴ-ի մասնաբաժինը Հայաստանի կառավարման գործում գերակշռող է։ Ու այս առումով խոսել այն մասին, թե Հայաստանի այսօրվա իշխանություններն ու իրենց ղեկավարը կարող էին ինչ-որ այլ քայլ անել կամ չանել, երևի թե, ավելորդ է»,-ասաց քաղտեխնոլոգը։

Խոսելով այլ տարբերակների ու այլ քայլեր ունենալու հնարավորության մասին՝ նա նշեց. «Մասնավորապես, դիվանագիտական, քաղաքական և որոշ դեպքերում նաև աշխարհաքաղաքական երանգ ունեցող լուծումներ ու տարբերակներ կային։ Այդուհանդերձ, դրանք հնարավոր էին միայն այն դեպքում, եթե չլիներ այս իշխանությունը ու, մասնավորապես, այսօրվա վարչապետը նման ռեսուրսներ ունենար։ Խոսքը քաղաքական, մարդկային ռեսուրսների մասին է։ Խոսքը նաև քաղաքական քաշի, ռազմական և, ընդհանրապես, բանակցային ռեսուրսի բացակայության մասին է։ Ու քանի որ երկիրը գտնվում է արտաքին կառավարման ներքո ու երկրի սուվերենության աստիճանը գտնվում է պատմական մինիմումի վրա, նման պայմաններում այլընտրանքի մասին խոսելն ավելորդ է։ Այլ քայլեր կարող էին լինել, բայց ոչ այս իշխանության և այդ նույն իշխանության հեղինակության ու քաղաքական քաշի պայմաններում։

Բնավ կարևոր չէ, որ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, այս պահին Հայաստանն էր ՀԱՊԿ նախագահող երկիրը։ Հայաստանը ՀԱՊԿ-ի կողմից Ղազախստան մտնելու կոնսենսուսը չապահովելու որևէ ռեսուրս չուներ։ Հայաստանն առնվազն կարող էր չխոչընդոտել ՀԱՊԿ-ի օպերացիային, կարող էր սիմվոլիկ զորախումբ չուղարկել, օրինակ՝ պատճառաբանելով, որ պատերազմից հետո Հայաստանն ինքը պաշտպանության կարիք ունի։ Բոլորը կհասկանային, որ Հայաստանը հիշեցնում է ՀԱՊԿ-ի որոշ երկրների, մասնավորապես Ղազախստանի դիրքորոշումը թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից առաջ և թե՛, առավել ևս, պատերազմից հետո, երբ ՀՀ ֆորմալ դաշնակից հանդիսացող Ղազախստանի նախագահ Տոկաևն «ադրբեջանական տարածքները վերադարձնելու» կապակցությամբ շնորհավորում էր Ադրբեջանի ղեկավարին։ Բայց դրա համար այսօրվա իշխանությունը չպետք է լիներ, պետք է լինեին սուվերենության նշույլներ, ամենակարևորը՝ նաև չլինեին հոգեբանական, մարդկային, քաղաքական, աշխարհաքաղաքական բարդույթներ թե՛ աշխարհի ուժեղների և թե՛ դրանցից ածանցյալ գործիչների նկատմամբ»։

Աշխարհում տեղի ունեցող զարգացումների ֆոնին ՀՀ և Արցախի Հանրապետության ուղղությամբ ևս լարվածություն է նկատվում։ Նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ն կրկին վերսկսել էր գնդակոծությունը, ինչի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր ունի։ Անդրադառնալով իրավիճակին՝ Վ. Հակոբյանը նշեց վերոնշյալ գործընթացների ու սահմանային լարվածության մեջ որոշակի կապի առկայության մասին։ «Տոկաևի կողմից հայտարարվեց, որ ՀԱՊԿ զորքերն ավարտում են իրենց առաքելությունը Ղազախստանում ու առաջիկա օրերին դուրս են գալու այդ երկրից։ Այսինքն, երբ համենայն դեպս քաղաքական առումով ազդարարվեց ՀԱՊԿ-ի առաքելության ավարտի մասին, հենց դրանից հետո միանգամից թե՛ Արցախի, թե՛ բուն հայ-ադրբեջանական ներկայիս սահմանային գոտում սկսվեցին լոկալ բախումներ, մարտեր՝ զոհերով ու վիրավորներով։ Զարգացումներն ուղղակիորեն այսքանով են շաղկապվում։

Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարությանը հիշեցնում են, որ պետք է վերադառնալ բուն հայ-ադրբեջանական օրակարգին։ Կարծես թե, ակնարկում էին, որ քանի դեռ Հայաստանը անկախ իրենից մասնակցում էր ՀԱՊԿ երկրների օպերացիային, այդ ժամանակահատվածի համար Ադրբեջանը դադար էր ապահովում, իսկ մնացած իրավիճակներում Ադրբեջանը Հայաստանի ղեկավարից պահանջում է իր խոստումները կատարել։Ընդ որում՝ արագ կատարել, այսինքն, շնչելու ժամանակ էլ չեն տալիս։ Գուցե Բաքվում կան մտահոգություններ առ այն, որ ՀՀ փաստացի ղեկավարի մոտ ՀԱՊԿ օպերացիայում իր մասնակցության տեսանկյունից կարող են իլ յուզիաներ լինել»,-ասաց Վ. Հակոբյանը՝ այդ համատեքստում հիշեցնելով Փաշինյանի ու նաև ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները։

«Ամպագոռգոռ հայտարարություններ արվեցին՝ «ես որոշեցի», «ես արեցի», «ես ուղարկեցի»։ Իրեն դիրքավորելով աշխարհի որոշ հզորների հետ՝ մի պահ Փաշինյանն իրեն լավ էր զգում։ ԱԽ քարտուղարն էլ հայտարարում էր, որ Հայաստանն առաջին անգամ աշխատեցրեց ՀԱՊԿ-ի մեխանիզմները, և հույս հայտնեց, որ դրանք Հայաստանի պարագայում ևս կկիրառվեն։ Այսինքն, միանգամից հիշեցրին ու հասկացրեցին, որ օդերից իջնեն ներքև և զբաղվեն այն առաքելությամբ, որն ունեն, այն առաքելությամբ, որով 2018-ին Հայաստանում եկել են իշխանության, և որի համար արտաքին ուժերի աջակցությամբ 2021-ի հունիսի 20-ին ապահովվեց իրենց վերարտադրությունը։ Եվ այս առումով, մեծ հաշվով, պետք է կատարի ստանձնած և՛ գրավոր, և՛, առավել ևս, բանավոր խոստումներն ու պարտավորությունները»,-ասաց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով նաև վերջին օրերին առկա սահմանային լարվածության ֆոնին երկրի անվտանգությունը պահպանելու խնդրին, ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու դիսկուրսին՝ Վ. Հակոբյանը շեշտեց. «Խնդիրը տվյալ դեպքում զուտ միայն ֆիզիկապես կամ տեխնիկական, ռազմատեխնիկական ու բանակի մակարդակով պաշտպանելը չէ։ Այս իշխանությունն ունի քաղաքական կուրս, ըստ որի՝ իրենց, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանն» են սկսում տարածաշրջանում։ Սա ինքնին, իհարկե, բավականին զավեշտալի է՝ հաշվի առնելով թե՛ ՀՀ-ի, թե՛ ՀՀ ղեկավարի կարգավիճակը։ Այսինքն, քաշային կատեգորիան չի ներում, որ նման ամբիցիոզ ծրագրերի մասին ոչ միայն հայտարարվի, այլև դրանք իրագործելու ամբիցիաներ լինեն։

Սա ինքնին զավեշտալի է, ու կարծում եմ, որ ուժային կենտրոններում, ընդհանուր առմամբ, բավականին հումորով են վերաբերվում նմանատիպ հայտարարություններին։ Ամեն դեպքում, ուզում եմ ասել, որ խնդիրը նախևառաջ այն է, որ «խաղաղության դարաշրջանի» կուրսի մասին ազդարարելով՝ նաև թշնամու համար որևէ խնդիր չստեղծելու քաղաքական որոշում ընդունվեց։ Դա արվեց, որպեսզի այդ «խաղաղության դարաշրջանը» ցանկացած գնով փորձեն կյանքի կոչել։ Իսկ դա, Հայաստանի իշխանության պատկերացմամբ, թշնամի համարվող հարևանների համար որևէ խնդիր չստեղծելն է։ Խոսքը տվյալ դեպքում նախևառաջ Ադրբեջանի մասին է։ Ադրբեջանի հետ հակամարտությունների մեջ չմտնելու քաղաքական որոշում կա, այսինքն, նաև փորձել մի քայլ էլ ավելի անել, որ, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանն» սկսվի»։

Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ հայտարարվում է ինչ-որ կարմիր գծերի մասին. «Բայց մենք լսել ենք ընդամենն այն մասին, որ կա կարմիր գիծ, այսպես կոչված, միջանցք եզրույթի շուրջ։ Կա, սակայն, PR-ի առումով, մինչդեռ սևով սպիտակի վրա նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, թե ինչ է իրենից ենթադրում այդ կոմունիկացիայի բացումը։ Այն նկարագրությունը, որը կա նշված փաստաթղթում, մեկին մեկ համապատասխանում է միջանցք գաղափարին։ Տվյալ դեպքում և մեր պարագայում երկրորդ երկրի ուժային կառույցներն են ապահովում այդ ճանապարհի անվտանգությունը։ Այսինքն, կան հայտարարություններ, որ Հայաստանի իշխանությունը, կարծես թե, ունի ինչ-որ կարմիր գծեր, բայց մենք տեսնում ենք, որ իրականում այդ կարմիր գծերը վաղուց անցած են։ Ցանկացած բարդություն հնարավորինս շրջանցել փորձելու քաղաքական որոշում կա, այդ թվում՝ ՀՀ կենսական, անվտանգային շահերի հաշվին։ Ու խնդիրն այն չէ՝ բանակը կկռվի՞, կպաշտպանի՞, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, որ կա որևէ լուրջ քայլի չգնալու քաղաքական որոշում, դրա համար էլ այս պարագայում շատ տարբեր մոտեցումներ կան։ Օրինակ՝ այս համատեքստում հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ չեն դիմում ՀԱՊԿ-ին։ Կարծում եմ՝ չի դիմում, որովհետև որոշ հարցերի շուրջ կան որոշակի պայմանավորվածություններ։ Արդեն գրեթե վերջնական պայմանավորվածություններ կան, որոնք ուղղակի պետք է փաստաթղթագրվեն։ Այս առումով, եթե հիմա նոր ուժեր ես փորձում բերել, խաղին նոր երանգներ ես փորձում տալ, դա նշանակում է, որ նոր ուժեր բերելով՝ չեղարկում ես նախկին պայմանավորվածությունները»։

Վիգեն Հակոբյանի խոսքով, շատ հասկանալի է նաև, որ մի բան է Ղազախստանի թեման, մեկ այլ բան՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ «ԱՊՀ մասնակից երկրների մոտ առանձնապես որևէ բան չի փոխվել հայադրբեջանական կոնֆլիկտի տեսանկյունից, որ, օրինակ՝ դա հաշվի առնելով՝ դիմես, ու իրենք ռեակցիա տան։ Ռեակցիան մոտավորապես նույնն է լինելու։ Ռուսներն ասելու են՝ ինչի համար ես դիմում, երբ շատ հարցերի շուրջ վաղուց պայմանավորվել ենք, իսկ վերջին անգամ՝ Սոչիում։ Հիմա իրենք պարզապես հիշեցնում են, որ, այսպես ասած, «պետք է վերադառնալ մեր ոչխարներին»։ Մեծ հաշվով, որպեսզի դու կարողանաս նոր թեմաներ բացել, որպեսզի կարողանաս իրականում նույն այդ ֆորմատն ի շահ քեզ աշխատեցնել, պետք է նման քաշ ունենաս։ Կախված ցուցանակն այն մասին, թե դու ես ՀԱՊԿ-ում նախագահողը, անիմացիոն է՝ որևէ մեկի համար որևէ լուրջ նշանակություն չունի։ Բացի այս, քաղաքական քաշի հետ նաև պետք է վստահություն ունենալ, ըստ որի՝ Պուտինին, Լուկաշենկոյին անգամ դիմելու իրավունք ու դուխ կունենաս։ Այս դեպքում ասելու են՝ իսկ ի՞նչ է կատարվում, միշտ էլ դա էր, ինչո՞ւ այն ժամանակ չէիք դիմում, ի՞նչն է փոխվել։ Ասելու են՝ կարծում ես՝ մի թուղթ ես ստորագրել ու դրա դիմաց պետք է փոխհատուցում ստանա՞ս։ Այսօրվա ռեալ պոլիտիկում իրենցից ոչինչ չներկայացնողները ինչ-որ բան անելու դիմաց հետո ոչ թե փոխհատուցում են ստանում, այլ պարզապես պարտավոր են ինչ-որ բան անել»,-եզրափակեց Վ. Հակոբյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ) Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վիրավորը կին է Իրանը հայտնել է 430 զոհի մասինԱլի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»
Ամենադիտված