Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական ճգնաժամի ու դուրս գալու ելքերի մասին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է դերասան Սերգեյ Դանիելյանը` Յոժը

– Պարոն Դանիելյան, Ձեզ մեր երկրի այսօրն ինչպե՞ս է ներկայանում: Ուզում ենք փոխել երկիրը, գտնվում ենք փոփոխությունների շեմին:

– Մենք, ցավոք, չկարողացանք երկիր ստեղծել: Այն երկիրը, որ կերազեր նորմալ, ինտելեկտուալ մարդը: Ստեղծեցինք նյութապաշտական հիմար մի համակարգ, որտեղ տրագեդիայի օրենքներին համաձայն են ընթանում պրոցեսները: Ասենք` կարդում ես «Համլետը» կամ «Մակբեթը», տեսնում ես, որ այդ մարդիկ ուզում են ստոպ տալ, բայց չի ստացվում: Ու վերջում պետք է սաղ իրար փրթեն ու սկսեն նորից: 
Գիտեք, թե մեր իշխանավորը չի՞ հասկանում, որ երկիրը կործանվելու է: Եթե չհասկանա, ապա ինչո՞ւ է իր տները դուրսը կառուցում, կամ երեխաներին ուղարկում դուրս: Վերևներում ի՞նչ է, չե՞ն հասկանում, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Եթե չհասկանան, ապա այդքան չեն ձգտի վերարտադրվել, այդքան չեն ձգի պարանը: Ինչպես է, երբ մարդը մեռնում է, բայց էլի երիկամին է արհեստական սարք միացնում: Ուղեղն արդեն անջատվել է, էլի է մի բան փորձում անել: Սիրտը դեռ թույլ խփում է, ու ինքն ուզում է մի քիչ էլ ապրել…
Այս ամենը մենք տեսնում ենք մեր երկրում: Հիմա մեծագույն տրագեդիա է, որ մեզ հետ կատարվում է: Տեսեք` գնում են դեպի միակուսակցական պետություն: Դա ի՞նչ է բերելու իր հետ: Ցանկացած իդիոտի էլ հարցնես, կասի` ազատությունների սահմանափակում, էկոնոմիկայի լճացում, իշխանության անվերջ վերարտադրության հնարավորություն:
Հենց սա՛ է տրագեդիայի կանոնը. գիտեն, թե ինչ է լինելու իրենց արածի վերջը, բայց չեն կարողանում կանգ առնել:

– Այսինքն` անդունդ ենք գլորվում. Էլ կանգնել հնարավոր չէ:

– Այո, այդպես է: Կարծում եք, թե Համլետը շա՞տ էր ուզում մարդկանց սպանել, չգիտե՞ր, թե ինչ է սպասվելու հետո: Բայց այդ ուրվականը գալիս ու պահանջում էր` արա՛, արա՛…

– Լա՛վ, հիմա մեզ վերջն ի՞նչ է սպասվում:

– Կոլափս: Ֆինանսաբարոյական, նաև` պետական կոլափս:

– Շատ տխուր է կանխատեսումդ:

– Դա կանխատեսում չէ, այլ պատմական բնական ընթացք է:

– Հետո հավանաբար վերհառնելու, վերստեղծվելու ենք: Այսինքն` մի բանի վերջը մյուսի սկիզբն է:

– Միանշանակ այդպես է, իհարկե:

– Իսկ մենք ունե՞նք մարդկային տվյալ ռեսուրսը: Այն մարդկանց, ովքեր կկարողանան երկրորդ անգամ վերստեղծել մեր երկիրը:

– Իհարկե, ունենք:

– Հույսդ ինչի՞ վրա է, ո՞ւմ վրա է…

– Այն երեխաների, ովքեր սփյուռքից գալով, ասում են` չէ՛, մենք հենց այստեղ պետք է ապրենք: Այն երեխաների, ովքեր ասում են` մենք ոչ մի կուսակցության մեջ չենք մտնելու, մենք պարզապես երկիր ենք սարքելու: Այն երեխաների, ովքեր ուզում են գնալ, արտասահմանում կրթություն ստանալ և հետո վերադառնալ այստեղ: Ճիշտ է, այդպիսիք քիչ են, բայց կան, չէ՞: Սարդարապատի ճակատամարտի դեպքում էլ այդպես չեղա՞վ: Կառավարությունը էշի պես Թիֆլիսում նստած` խաբար էլ չէր ինչ է կատարվում: Մյուսներն էլ իրենց գործին էին: Բայց մի տասը, քսան հոգի փետ, բահ վերցրած… Մարշալ Բաղրամյանն էլ է այդտեղից սկսել:

…Ու հետո եղավ, չէ՞: Սա’ էլ կլինի:

– Նախախնամության մատը խա՞ռն է: Կամ մարդկանց այդ փոքրաթիվ խավը այդ մեծ էներգիան որտեղի՞ց է ստանում:

– Դա այն գիտակից խավն է, որը երբեք չի հանդուրժում վատը և չի կարողանում ապրել հանգիստ: Կա՛ այդպիսի խավ: «Սասնա ծռերը»` մեկ: Այն երեխեքը, ովքեր ապրիլյան պատերազմում պահեցին հողը` երկու: Ո՞նց չկան այդ մարդիկ:
Հո մենք չենք կարող խոսել միայն նրանց մասին, ովքեր ընդամենն ուտում և արտաթորում են: Ի դեպ, բոլոր ժողովուրդների մոտ 90%–ը հենց իմ ասած այս վերջին տեսակից է: Գիտեք ամերիկացին ավելի՞ հոգևոր կյանքով է ապրում: Չէ՛. ուտում` բազմանում է, ուտում` բազմանում է…

– Աստված անի` մոտ լինեն այն ժամանակները, երբ այդ գիտակից սերունդը կղեկավարի երկիրը:

– Բայց գիտեք, ես մի վատ միտում եմ տեսնում: Իշխանությունները, որոնց էլի մենք ենք ստեղծել և որոնք էլի մերն են, փչացնում են մարդկանց: Փող են տալիս, առնում են, շանտաժ են անում, վախեցնում են: 
Հիմա տեսեք, թե ինչքան երիտասարդ կուսակցականներ կան: Ես չեմ ասում, թե այդպիսիք կան միայն իշխանական կուսակցության մեջ: Ընդհանրապես, եթե երիտասարդը մտնում է կուսակցության մեջ, դա արդեն աննորմալություն է: Նա իրեն մտցնում է ինչ–որ կանոնների մեջ, որը հակաբնական է: Որովհետև երիտասարդը ըմբոստ, ազատություն սիրող, ուսում տենչացող մարդն է: Ով հետո միգուցե իրեն սահմանափակի ու ասի` ես զահրումարական եմ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում են
Ամենադիտված