Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չաճեց դեղին մամուլի խմբագրի մակարդակից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չաճեց դեղին մամուլի խմբագրի մակարդակից, իսկ նրա բարոյական անկումը օրեցօր նոր դրսևորումներ է ստանում։ Ազգային ժողովում երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը կրկին մոռացավ, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, աջուձախ զրպարտություններ անելով։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը հիշեցրեց Արցախի մասին ՀՀ-ի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը, որ՝ եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը, ապա հիշեցրեց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, թե առանց Արցախի Հայաստան չկա։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ Փաշինյանը պատրա՞ստ է վերահաստատել պնդումը։ Ընդդիմադիր պատգամավորի հարցապնդմանը Նիկոլ Փաշինյանի պատասխանն անհնար է արժանապատիվ անվանել։ Հիստերիկ ջղաձգման նոպայի մեջ նա կաշառակերության մեջ սկսեց մեղադրել Ղազինյանի հորը՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին։

«Ցավով կամ գուցե ոչ ցավով արձանագրեմ․ Մոնթե Մելքոնյանն այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ-ի պատերի տակ ծվարած, կաշառք հավաքելով՝ միլիոնատեր դառնա, և նա շատ մեծ ժառանգություն է թողել, որպեսզի ոմանք ԵՊՀ ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով՝ 5-10-15-20 կամ ավելի դոլար կաշառք հավաքելով՝ միլիոնատեր դառնան»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ որևէ կերպ չպատասխանելով Արթուր Ղազինյանի հարցին։

Այն, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի գիտակցում, թե ինչ է անմեղության կանխավարկածը, չունի «կարմիր գծեր» և զուրկ է տարրական քաղաքական մշակույթից, նույնիսկ իր կողմնակիցների կասկածը չի հարուցում։ Ղազինյանն, ի դեպ, Փաշինյանին հիշեցրեց, որ նա արդեն տևական ժամանակ ՀՀ վարչապետն է, ու եթե ապացույցներ ունենար, իր խամաճիկ իրավապահներին կհրահանգեր գործ սարքել ընդդիմադիր պատգամավորի հոր նկատմամբ։

Ղազինյանը, նշենք, միակ պատգամավորը չէր, որ հայտնվեց Փաշինյանի ու նրա սպասարկուների թիրախում։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որևէ ողջամիտ պատասխան չունենալով ընդդիմության հարցերին, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին մեղադրում էր ադրբեջանական գործակալ լինելու մեջ։ Այս որակի քաղաքական իշխանությամբ և քաղաքական դաշտով Հայաստանը հեռու գնալ չի կարող, երբ նույնիսկ խորհրդարանը վերածվել է լեզվակռվի և անփաստարկ հայհոյանքների ասպարեզի։

Արշակ Սարիբեկյան

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կան
Ամենադիտված