Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի շուրջ վտանգավոր զարգացումներ են ծավալվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուկրաինայի շուրջ ծավալվող բուռն իրադարձությունների ֆոնին Թուրքիան շարունակում է մի կողմից սպառազինություն առաքել Ուկրաինա, մյուս կողմից՝ ակտիվացնել ՌԴ մասնակցությամբ ձևավորված «3+3» ձևաչափը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է «3+3» հարթակի շրջանակում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում։ Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի սկզբին Մոսկվայում։ Նախօրեին էլ Էրդողանը հեռախոսով շփվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, ասել, թե Անկարան շարունակում է ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։

«Նրա խոսքով՝ Անկարան նախատեսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մշակված «3+3» հարթակի շրջանակում ևս մեկ հանդիպում Թուրքիայում անցկացնել»,- ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Հայ-թուրքական կարգավորման բանակցությունների, ՀՀ ԱԳ նախարարին Անկարա հրավիրելու, կարգավորման գործընթացն արագացնելու ֆոնին  «3+3» ձևաչափի ակտիվացումը հավելյալ խնդիրներ է հարուցելու Հայաստանի համար։ Ըստ էության, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունը, մեր երկրին այլևս չեն էլ հարցնում՝ ուզո՞ւմ է ինչ-որ բան, թե՞ ոչ։ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը քննարկում և որոշումներ են կայացնում, պոստֆակտում Հայաստանին տեղեկացնում արդեն կատարված իրողությունների մասին։

Հազվադեպ ՀՀ իշխանությունները բարեհաճում են դժկամությամբ պաշտոնական հաղորդագրություններ տարածել, հաստատել կատարվածը։ 

Արտաքին քաղաքական ոլորտում ՀՀ իշխանությունների անողնաշարությունն ու անգործությունը, ի վերջո, լրջագույն խնդիրներ են առաջացնելու Հայաստանի Հանրապետության համար։ Փոխարենը, ՀՀ իշխանությունները ակտիվորեն զբաղված են երկրի ներսում ընդդիմադիրներին հետապնդելու, տեղերում ամրանալու, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու քայլերով։ Իհարկե, նրանք էլ գիտակցում են հնարավոր ռիսկերն ու վտանգները, սակայն չեն ցանկանում դիմագրավել դրանց։ Ավելի ճիշտ, դարձել են գերտերությունների և տարածաշրջանային խաղացողների խամաճիկը՝ հասկանալով, որ միայն այդկերպ կարող են երկարաձգել իրենց անփառունակ կառավարումը։

Արտաշես Մարտիրոսյան

Հայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են
Ամենադիտված