Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի այսօրվա համարում կանդրադառնանք պատգամավորներ Գրիգորի Մարգարյանի, Հովհաննես Մարգարյանի, Ստեփան Մարգարյանի և Վրեժ Մարկոսյանի պատգամավորական գործունեությանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ անցած չորս տարիների ընթացքում 502 անգամ կողմ է քվեարկել, իսկ դեմ՝ միայն 22: Մարգարյանը Ազգային ժողովի նիստերից բացակայել է 105 անգամ, բացի այդ էլ երբևէ ոչ մի ելույթ և հարց չի ունեցել: Պատգամավորը նաև նախաձեռնություններ չունի, դրա փոխարեն մեծ կարողությունների տեր է՝ 2015 թ. դրությամբ հայտարարագրել է 2 միլիարդ 504 միլիոն 256 հազար դրամ: Վերջինս ԱԺ պատգամավորների՝ ամենահարուստների շարքի առաջիններից է: Սրա հետ մեկտեղ նշենք, որ վերջինս «Ապօրինի հարստացումը քրեականացնող» օրինագծի քվեարկությանը չի մասնակցել: Գրիգորի Մարգարյանը ոչ կողմ է եղել նման նախագծի ընդունմանը, ոչ էլ՝ դեմ:
«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կողմ է քվեարկել 432 և դեմ՝ 44 անգամ: Բացակայել է 179 նիստից, նույնքան անգամ էլ հարց հնչեցրել: Իսկ 143 անգամ էլ ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից: Հովհաննես Մարգարյանը 7 օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է՝ տնտեսական, պետաիրավական և առողջապահական ոլորտների վերաբերյալ: Դրամական միջոցները 2015 թ. տվյալներով կազմում են 7 միլիոն 500 հազար դրամ: Շատերը կհիշեն, որ Հովհաննես Մարգարյանը ժամանակին գողացել էր ժողովրդի համար որպես օգնություն եկած կաթի փոշին, ինչի համար նա նաև կալանավայրում էր հայտնվել:
ԲՀԿ–ական Ստեփան Մարգարյանը պատգամավոր դառնալուց հետո ԱԺ–ում քննարկվող օրենսդրական նախաձեռնությունների օգտին քվեարկել է 504 անգամ, դեմ է քվեարկել 78 անգամ: ԱԺ նիստերին չի ներկայացել 79 անգամ: Նույնպես բավական շատ թվով հարցեր և ելույթներ հնչեցրած պատգամավոր է՝ հարցեր է տվել 80 անգամ, իսկ ելույթ ունեցել 28 անգամ: Ինչ վերաբերում է վերջին շրջանում մեծ ռեզոնանս առաջացրած օրենսդրական նախաձեռնություններին, ապա նշենք, որ Ստեփան Մարգարյանն, օրինակ՝ «1000 դրամների» նախագծին չի քվեարկել, իսկ 2017 թ. բյուջեի քվեարկության ժամանակ դեմ է ատահայտվել: Ընդամենը մեկ՝ «Տեղական տուրքեր, վճարներ» անունը կրող և հարկային ոլորտին վերաբերող նախաձեռնության համահեղինակ է: 2015 թ. հայտարարագրել է 29 միլիոն դրամ:
ՀՀԿ–ական Վրեժ Մարկոսյանն էլ թվարկված երեք պատգամավորներից տարբերվում է մի բանով՝ մեծամասամբ քվեարկել է հօգուտ օրենսդրական նախաձեռնությունների: Նա պատգամավորական մանդատը ստանալուց ի վեր կողմ է քվեարկել 858 անգամ, իսկ դեմ` միայն 6: Բացակայել է բավական քիչ՝ ընդամենը 52 նիստ է առանց իր ներկայության անցել: Անցած չորս տարիների ընթացքում ոչ մի անգամ ոչ ելույթ է ունեցել, ոչ էլ՝ հարցեր հնչեցրել: 67–ամյա պատգամավորը նաև նախաձեռնություններ չի ունեցել, իսկ դրամական միջոցներն էլ 2015 թ. դրությամբ կազմել են ավելի քան 791 միլիոն դրամ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ
Ամենադիտված