Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր նախագիծ Արցախում․ երբ Հայաստանը մենակ է թողել, ստիպված են ինքնակազմակերպվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները համատեղ մշակել են «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ և այն փետրվարի 2-ին կներկայացնեն առաջին ընթերցման: Նախագծով նշվում է, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ են մտնում Քաշաթաղի շրջանը, Շահումյանի շրջանը, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները և Գետաշենը։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը դեռ 2021թ․ մարտ-ապրիլ ամիսներին է առաջարկել, որ ԱԺ-ն ադրբեջանական օկուպացիայի մասին օրենք ընդունի, որում իրավական գնահատականներ կլինեն ինչպես փախստականների, տեղահանվածների, այնպես էլ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի գործող իշխանությունները, կարծես, լիովին ձեռքերը լվացել են Արցախից, մեր հայրենակիցները ստիպված են իրենք իրավական լուծումներ գտնել ադրբեջանական ագրեսիային և օկուպացմանը դիմագրավելու, միջազգային ասպարեզում Արցախի հարցը բարձրացնելու առումով։ Այս նախագիծը, ըստ էության, միջազգային հանրությանն ազդարարում է, որ Արցախի բնակչությունը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ և պահանջում է հայկական տարածքների վերադարձը։ Իհարկե, հաշվի առնելով Արցախի՝ միջազգային չճանաչված լինելու հանգամանքը, բարդ է լինելու այդ օրենքը հասցնել միջազգային հանրությանը։ Հատկապես, երբ Հայաստանի գործող վարչախումբն ամեն ինչ անում է Արցախի հարցից հնարավորինս հեռու մնալու համար։

Վերլուծաբանների կարծիքով՝ այս նախագիծը նաև որոշակի ճնշման գործիք է ՀՀ իշխանությունների նկատմամբ, որպեսզի վերջիններս չփորձեն համակերպվել պարտության արդյունքների հետ, Արցախն էլ թողնեն Ադրբեջանի քմահաճույքին։ Չի բացառվում, որ ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոչընդոտեն «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագծի ընդունմանը, թեև Արցախի խորհրդարանի խմբակցությունները բավական վճռական են այս հարցում։

Արմեն Մեսրոպյան

Հայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են
Ամենադիտված