Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ունենք ինքնիշխանության ու մեր շահերի պաշտպանության լրջագույն խնդիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը փախչելու տեղ չունի և որ ի վերջո հայտնվելու է Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած Միութենական պետության կազմում: Լուկաշենկոյի այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ Հայաստանում:

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ է Բելառուսի նախագահը նման միտք հնչեցրել քաղաքագետն ասաց. «Բելառուսում տեղի ունեցած խայտառակ ընտրություններից ու դրանց արդյունքների կեղծումից հետո առաջացած բողոքի շարժումը դաժանաբար ճնշելուց հետո, ըստ էության, Լուկաշենկոն դուրս է եկել քաղաքակիրթ երկրների ղեկավարների շարքից ու ունի միայն մեկ նպատակ՝ ամեն հնարավոր ու անհնար առիթներով ապացուցել իր հավատարմությունը Ռուսաստանի նախագահին ու Ռուսաստանի շահերին: Այդ ճանապարհին, նա, բնականաբար, կանգ չի առնում: Սա ընդամենը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի նախագահին հաճոյանալու փորձ»:

Հարցին, թե պաշտոնական Երևանի արձագանքն ի՞նչ պետք է լինի այս հայտարարությանը՝ քաղաքագետն ասաց. «Նման միջադեպերն ընդհանրապես հնարավոր է դիտարկել ազգային ինքնասիրության համատեքստում, թույլ չտալ, որ մեզ վիրավորեն, բայց կոմիզմի ժանրից է դա պահանջել մի իշխանությունից, որը Ղարաբաղ է կորցրել ու պատերազմը տանուլ է տվել, այսինքն՝ ավելի մեծ ազգային ինքնասիրության ոտնահարում, քան այն, ինչ մեզ հետ տեղի է ունեցել, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, մի բռնապետի ասածը դրա հետ համեմատած ուղղակի ոչինչ է: Խնդիրը ոչ թե Լուկաշենկոյի ասածն է, այլ այն, որ մենք ունենք ինքնիշխանության ու մեր շահերի պաշտպանության լրջագույն խնդիր»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը Թուրքիա
Ամենադիտված