Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացությունը կարդացին երեք տարի անց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երեկ վերջապես դատարանում հրապարակվեց մեղադրական եզրակացությունը, միայն դատավարության մեկնարկից գրեթե երեք տարի անց։ Քրեական գործը հարուցվել է ոչ անհայտ Սիլվա Համբարձումյանի մեն միակ ցուցմունքի հիման վրա, իբր Համբարձումյանը կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Նախկինում այս գործը միացված էր Մարտի 1-ի քրեական գործին, սակայն թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ այդ գործով անցնող մյուս նախկին պաշտոնյաներին Սահմանադրական դատարանն արդարացրեց։ Դատախազը երեկ մոտ 15 րոպե ընթերցեց մեղադրանքը, որից հետո պաշտպանական կողմը հայտարարեց՝ այդ եզրակացությունը հստակեցման, պարզաբանման կարիք ունի։
 
«Ես իսկապես չեմ հասկանում մեղադրանքի էությունը։ «Ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ես ինչ եմ արել, ինչը չպետք է անեի, կամ ինչ չեմ արել` ինչ պիտի անեի: Ուղղակի չի նկարագրված որևէ գործողություն, որին բացատրություն ես պետք է տամ, երբ որ հարցաքննվեմ, ուղղակի չկա: Ես պետք է գամ, այդ փուլը որ գա, կանգնեմ այդ ամբիոնի մոտ ու ասեմ` ինձանից ի՞նչ եք ուզում: Չի նկարագրված որևէ գործողություն, որ ես արել եմ, որը չպետք է անեի կամ հակառակը»,- դատարանում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
 
Մեղադրական եզրակացության հրապարակմանը հետևելու է բուն դատաքննությունը՝ ապացույցների հետազոտումը, վկաների հարցաքննությունը։ Վկաների թվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը, որի միջնորդությամբ, ըստ իրավապահների, տեղի է ունեցել ենթադրյալ կոռուպցիոն գործարքը։ Օսկանյանն արդեն իսկ հարցաքննվել է իրավապահների կողմից, սակայն դեռ տեղեկություններ չկան, թե ինչ է նա հայտնել դատախազությանը։ Ուշագրավ է, որ բուն դատաքննությունը կարող է տևել ոչ պակաս, քան երեք տարի տևած նախնական փուլը, Քոչարյանի՝ բավական լավ պատրաստված փաստաբանները արդյունավետ մարտավարություն են ընտրել գործը ձգձգելու համար։
 
Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ նախազգուշացրեց, որ 2023 թվականին լրանում է այս գործի վաղեմության ժամկետը։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվի ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին, գոնե այս քրգործով։ Գործող վարչախումբն ամեն բան արել է չորս տարվա ընթացքում իր հիմնական քաղաքական հակառակորդին ճաղերի ետևում պահելու համար, սակայն ապարդյուն։ Չի բացառվում, որ փաշինյանական «արդարադատությունը» նոր քրգործեր մոգոնի, որպեսզի կարողանա ազատվել իր քաղաքական հակառակորդներից։
 
Սարգիս Մկրտչյան
Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված