Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 19)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կետ ձկան համաշխարհային օր, Թուրքմենստան՝ Դրոշի օր, Իսլանդիա՝ Կանանց օր, Հայաստան՝ Գիրք նվիրելու օր, Հնդկաստան՝ Շիվաջիի օր, Մեքսիկա՝ Զինված ուժերի օր, Կիրգիզիա՝ ֆինանսական ոստիկանության օր, Թուրքմենիա՝ Պետական դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851- Թավրիզում հիմնադրվել է Արամյան դպրոցը։

1869 - ծնվել է գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

1878– կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվել է բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում։

1885 - ծնվել է կինոդերասան, սպա Արշավիր Շահխաթունին։

1928– վախճանվել է նշանավոր ռազմական գործիչ, գեներալ Թովմաս Նազարբեկյանը։

1946 - ծնվել է ֆրանսահայ դիզայներ Ալեն Մանուկյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի և Մոնղոլիայի հետ։

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ առաջին անգամ օդում հայտնվել են ադրբեջանական ուղղաթիռներ, որոնք հարվածներ են հասցրել Կարագալի գուղի դիրքերի վրա։

2003-հայտարարվել է, որ Հայաստանի նախագահական չորրորդ ընտրություններում երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ընդդիմության միացյալ թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։

2004-Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։

- նախագահ Քոչարյանը Լարիսա Ալավերդյանին նշանակել է Մարդու իրավունքների պաշտպան:

2008-տեղի են ունեցել Հայաստանի նախագահական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցած 9 թեկնածուների մեջ են եղել ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը, առաջին փուլով նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։

2013-տեղի են ունեցել  Հայաստանի նախագահական ընտրությունները։ Նախնական արդյունքների համաձայն՝ Սերժ Սարգսյանը վերընտրվել է՝ ստանալով քվեների 58,64 %-ը, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 36,75 % քվե:

2020-վախճանվել է դերասան, ռեժիսոր և սցենարիս Երվանդ Մանարյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

197– տեղի է ունեցել Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիուս Սևերուսի միջև, որի արդյունքում Կլոդիուս Ալբինուսը սպանվել է։

356 - Կոստանդիոս 2-րդ կայսեր հրամանագրով Հռոմում փակվել են հեթանոսական տաճարները

1473 —ծնվել է գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս, մեխանիկ, աշխարհի հելիոցենտրիկ կառուցվածքի վարկածի հեղինակ Նիկոլայ Կոպերնիկոսը։

1525 —ծնվել է հոլանդացի և ֆրանսիացի բուսաբան, սոխուկային բույսերի հոլանդական արդյունաբերության հիմնադիր Կարլ Կլուզիսը։

1743 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Լուիջի Բոկերինին։

1800 —Նապոլեոն 1-ին Բոնապարտը հայտարարել է իրեն Ֆրանսիայի առաջին կոնսուլ։

1855 —ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լեվերյեն Փարիզի գիտությունների ակադեմիայում ներկայացրել է աշխարհում առաջին եղանակի քարտեզը, որը իրենից ներկայացրել է առավոտյան եղանակի կանխատեսում Եվրոպայի համար։

1878 —ամերիկացի գյուտարար Թոմաս էդիսոնը արտոնագրել է Ֆոնոգրաֆը։

1897 –վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս Կարլ Վեյերշտրասը։

1905– սկսվել է Մուկդենյան ճակատամարտը, որը ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է։

1915– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Դարդանելյան գործողությունը։

1928-տեղի է ունեցել երկրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)

1938 —վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս էդմունդ Լանդաուն, որը զգալի ավանդ ունի թվերի տեսության ստեղծման գործում։

1948 - ծնվել է անգլիացի կիթառահար Թոնի Այոմին։

1951– վախճանվել է ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդը։

1954 - Ղրիմի մարզը Ռուսաստանի կազմից փոխանցվել է Ուկրաինայի կազմ։

1981 - ծնվել է ռուս երգիչ-երգահան Վիտասը։

1984-տեղի է ունեցել 14-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սարաևո, Հարավսլավիա)։

1986– տիեզերք է ուղարկվել «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։

2000-վախճանվել է քաղաքական գործիչ, պրոֆեսոր Սանկտ-Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակը։

2003 —Կերմանի մոտ (Իրան) վթարվել է Իսլամական Հեղափոխության Պահապանների  Ил-76МД ինքնաթիռը, զոհվել է 275 մարդ։

2006 - Մեքսիկայում ածխահանքում մեթանի պայթյունից զոհվել է 65 ածխահատ:

2008-տեղի է ունեցել բազմանպատակ կործանիչ Су-35БМ-ի առաջին թռիչքը։

-Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտարարել է մեծ քաղաքականությունից իր հեռանալու մասին։

2019 — վախճանվել է գերմանացի մոդելյեր, լուսանկարիչ, կոլեկցիոներ և հրատարակիչ Կարլ Լագերֆելդը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը
Ամենադիտված