Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դիրքորոշումը մի փոքր լղոզված է ու անհասկանալի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության խորհրդարանը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Մինսկի խմբի վերագործարկումը` քաղաքագետն ասաց․ «Թե՛ այդ հայտարարությունը, թե՛ բռնազավթված տարածքների մասին օրենքը, որն այսօր ընդունվեց երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ, Արցախի խորհրդարանի կողմից ձեռնարկված ճիշտ քայլեր են, սպասելի ու նույնիսկ բնական: Հասկանալի է, որ արցախյան հասարակությունը նման քայլեր պետք է աներ, բայց մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո Արցախի ընդունած օրենքները, հայտարարությունները շատ քիչ ազդեցություն կարող են ունենալ Հարավային Կովկասում ու նաև Արցախի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Այսինքն, եթե վերցնենք այն տերությունները, որոնք Հարավային Կովկասում շահեր ունեն, ապա չեմ կարծում, որ հիմա այնտեղ ինտենսիվորեն ուսումնասիրում են այս օրենքն ու հայտարարությունը: Դա ավելի շատ Արցախից դուրս կընկալվի որպես Արցախի հայության ոգու ճիչը կամ պոռթկումը ընդդեմ անարդարությունների կամ հանուն պատմական արդարության վերականգնման, ինչին միջազգային հանրությունը ըմբռնումով կմոտենա: Բայց, կրկնում եմ՝ տարածաշրջանում կամ Արցախի շուրջ ընթացող գործընթացներում այն որևէ էական ազդեցություն ուղղակիորեն չի կարող ունենալ, որովհետև Արցախի Հանրապետությունը չունի այդ կշիռը:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքներին. խնդիրն այն է, որ հիմա մի փոքր անորոշ է, ընդհանրապես՝ Մինսկի խմբի մանդատի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, որովհետև նրա հիմնական մանդատը արցախյան հակամարտության կարգավորումն էր, որի հիմքում ընկած էր Արցախի կարգավիճակի հարցը, որի վերաբերյալ կար անհամաձայնություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև: Բայց բոլորս ենք հասկանում, որ հիմնական խաղացողները Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունն էին և միջազգային հանրությունը ձևավորել էր Մինսկի խումբ, որը պետք է օգներ Հայաստանին ու Ադրբեջանին հաղթահարելու այդ անհամաձայնությունը: Պատերազմից հետո ունենք մի վիճակ, երբ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախը չկա, հետևաբար չկա նաև կարգավիճակի հարց ու ինքը բանակցելու ոչինչ չունի այս շրջանակում: Հայաստանի դիրքորոշումն էլ մի փոքր լղոզված է ու անհասկանալի. հայտնի չէ, թե Հայաստանը հիմա պնդո՞ւմ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, համաձա՞յն է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավար կարգավիճակով, կամ ընդհանրապես ի՞նչ է հասկանում տարածքային իմաստով Արցախ ասելով: Խոսքը վերաբերում է ներկայիս 3 հազար քառակուսի կիլոմետրի՞ն, մինչև պատերազմը եղած 11,5 հազար քառակուսի կիլոմետրի՞ն, այսինքն՝ այս հարցերին հստակ պատասխաններ չկան: Ուստի, կարծում եմ, որ միջազգային հանրության մոտ էլ կա տարակուսանք՝ ընդհանրապես կա՞ կոնֆլիկտ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Արցախի կարգավիճակի հարցով: Նույնիսկ սա հստակ չէ, որովհետև, եթե չկա կոնֆլիկտ կամ, առնվազն, չկա սուր կոնֆլիկտ, ապա Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով: Քանի դեռ այս հարցում հստակություն չի մտցվել, իսկ հստակություն պետք է մտցվի Հայաստանի դիրքորոշման մեջ՝ ի վերջո Հայաստանն ինչի՞ համար է պայքարում, քանի դեռ չկա այդ հստակեցումը, ինքնին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտն առկախված է: Եթե հասկանալի չէ՝ կա՞ կոնֆլիկտ, թե՞ ոչ, ինչո՞վ պետք է զբաղվի Մինսկի խումբը, որովհետև նրա հիմնական մանդատն է օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտության կարգավորման գործընթացում, որի մեխը Արցախի կարգավիճակն էր, մնացած հարցերը Մինսկի խմբի հիմնական մանդատին չեն առնչվում: Հետևաբար, քանի դեռ Հայաստանը չի հստակեցրել իր դիրքորոշումը, ու քանի դեռ միջազգային հանրությունը չունի հստակ պատկերացում՝ հիմա հայ-ադրբեջանական կոնֆլիկտ Արցախի հարցում կա՞, թե՞ ոչ, ակնկալել Մինսկի խմբի ակտիվացում իր հիմնական մանդատի շրջանակում ուղղակի տրամաբանական չէ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

 
Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»
Ամենադիտված