Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն սպառնում է Նախիջևանից հարվածել Երևանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած գրեթե ողջ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցները «ցնծում» էին` Ադրբեջանը կարող է Նախիջևանից հարվածել Երևանին, Երևանը խուճապի մեջ է: Ադրբեջանական հերթական տրագիկոմեդիան սկիզբ առավ այն բանից, երբ Նախիջևանում նոր զորամասի բացման ժամանակ ցուցադրվեցին մի քանի զինատեսակներ, այդ թվում` T–300 Kasirga համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (Ադրբեջանը դրանք ձեռք է բերել Թուրքիայից):

Եկեք մի պահ ընդունենք, որ ադրբեջանցիների հերթական տեղեկատվական ֆարսն իրականություն է: Ի՞նչ կարող է լինել:

Այս պահին Նախիջևանում տեղակայված են «Սմերչ» ՀԿՌՀ–ի առնվազն մեկ դիվիզիա (առավելագույն հեռահարությունը 90 կմ) և T–300 Kasirga համակարգի որոշակի քանակություն (առավելագույն հեռահարությունը 100–120 կմ` կախված կիրառվող հրթիռից): Այդ համակարգերը, իհարկե, թույլ են տալիս հարվածել Երևանին: Սակայն դրա համար պետք է գտնվել Հայաստանի հետ սահմանից մոտ 20–25 կմ հեռավորության վրա: Հաշվի առնելով, որ Հայաստանը տիրապետում է գերիշխող դիրք ունեցող բարձունքների (հատկապես այն բանից հետո, երբ մոտ 2 տարի առաջ հայկական հատուկ ջոկատայիններն զբաղեցրին չեզոք գոտին), որտեղից ինչպես ափի մեջ երևում է Նախիջևանի մեծ մասը, հակառակորդի արձակման կայանները կարող են հայտնվել հայկական հրետանու պատասխան հարվածի ներքո:

Բացի այդ, պատերազմում միշտ գործում է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը: Ուստի Երևանին հարվածելը կհանգեցնի Բաքվին հարվածելուն: Հայաստանը նման գործողության դիմելու հնարավորություն ունի` այդ խնդիրը հեշտորեն կլուծեն «Իսկանդեր» և Р–17 «Էլբրուս» համակարգերը: Ընդ որում, եթե Երևանում առանցքային թիրախներ գրեթե չկան, ապա Բաքվում դրանք ավելի քան շատ են: Բաքվում է գտնվում երկրի միակ նավթային տերմինալը, որը նավթ է մղում դեպի արտահանման ենթակա նավթատարներ, իսկ ոչ այնքան հեռու բուն նավթահորերն են և այլն: Ու թե Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման ռիսկի գնալը հանուն մի քանի տասնյակ կամ հարյուրավոր խաղաղ երևանցիների զոհվելու, հասկանալի չէ:

Բացի այդ, ինչպես արդեն ասացինք, հայկական կողմը Նախիջևանի հետ սահմանին զբաղեցնում է գերիշխող դիրք ունցող բարձունքներ: Իսկ բուն Նախիջևանը մնացյալ Ադրբեջանի հետ ցամաքային ուղղակի կապ չունի: Ավիացիայի միջոցով սպառազինություն մատակարարելը չափազանց ծախսատար և բարդ գործ է: Բացի այդ, որոշ լուրերի համաձայն, Նախիջևանի օդային տարածքն ամբողջովին վերահսկում է Թուրքիան, որը դժվար թե ցանկանա ներքաշվել ևս մեկ ռազմական գործողության մեջ (Անկարային ակնհայտորեն հերիք են սիրիական թնջուկը և իր տարածքում քրդերի դեմ քաղաքացիական պատերազմը):

Նման պայմաններում այդ ուղղությամբ պատերազմ սկսելը պարզապես անմտություն է: Երևանին հարվածելը (ինչի հնարավորությունը Բաքուն ունի արդեն մի քանի տարի) հնարավորություն կընձեռի հենց Երևանին:

Ուստի պետք է եզրակացնել, որ Նախիջևանից Երևանին հարվածելու տեղեկատվությունը Բաքվի` ներքին քարոզչության համար արված հերթական զառանցանքն է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Փաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբան
Ամենադիտված