Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես կարող էի գնդակահարել ողջ Ղարաբաղ կոմիտեն․ զղջում եմ, որ չեմ արել»․ Վահե Ավետյանը որոշել է Հայաստան գալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1992 թվականից Շվեդիայում բնակվող քաղաքական գործիչ, իրեն վտարանդի գրող համարող, ադրբեջանական քարոզչամեքենայի խոսափողներից Վահե Ավետյանը որոշել է գարնանը Հայաստան գալ։

Այս որոշման, դրա՝ ապրիլի 2-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հետ կապի և այլ հարցերի շուրջ Asekose.am-ի հետ նրա զրույցը՝ ստորև․

Տեղեկություն կա, որ գարնանը Հայաստան եք ցանկանում ժամանել, ճի՞շտ է: Ինչի՞ համար եք գալիս:

-Ես Հայաստանից դուրս եմ եկել վերադառնալու նպատակով, բայց անընդհատ խանգարել են։ Գալիս եմ մնամ, չնայած հիմա ավելի դժվար է քան նախկինում։ Հիմա վերջնականապես գողացված է տունս, հորս տունը։ Հայաստանում կացարան չունեմ, դրա փոխարեն ունեմ հազարավոր սպառնալիք։ Տուն եմ գալիս, ու ո՛չ, չեմ վախենում ձերբակալվելուց։ Համ էլ՝ ի՞նչ մեղադրանքով պետք է ձերբակալվեմ։

Անօրինական զենք պահելու հոդվածով չէի՞ք մեղադրվում։

- Այլևս չեմ մեղադրվում, տասը տարի անց՝ 2014 թվականին, կարճեցին գործը։

Հասարակությունը Ձեզ չի ընդունում։ Ձեզ ազգի դավաճան են համարում՝ թշնամուն գովերգելու համար: Ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում մի երկրում, որին դավաճանել եք:

- Ո՞վ է ասել, որ ինձ չի ընդունում ժողովուրդը։ Ինձ հայհոյում են խուլիգանները, որոնց շան պես կատաղեցրել են չեկիստներն ու նրանց հլու-հնազանդ ընդդիմադիրները։ Ո՞վ է իմ հետ խոսել, որ անկախ կարծիք կազմի։ Բացի այդ ո՞վ է այն մեկը, որն ինձ չի ընդունի իմ տանը, ո՞վ է նման լիազորություն տվել։ Ես էլ չեմ ընդունում ու դավաճան եմ անվանում բոլոր նրանց, ովքեր մատնել են իրենց գրողներին աքսորի ու լռության։ Դավաճան եմ համարում բոլոր սուտ ռազմատենչներին, որոնք թուրք ատելը համարում են ավելի կարևոր, քան երկրի անկախությունը, իսկ մեր դեպքում հենց այդ ատելությունն է, որ մեզ գերի է պահում կայսրությանը։

Ովքե՞ր են տխմարներն ու չեկիստներին հլու-հնազանդ սինլքորները՝ իրենց ձայներն ու ամեն ինչը դրամով ծախող, որ ինձ դավաճան համարեն, կամ համարձակվեն կարծիք ունենալ սեփական երկրումս լինելու, ապրելու վերաբերյալ։

Եվ, վերջապես, թող այդ տխմարները ձևակերպեն դավաճանությունս։ Դավաճանությունը քրեական հանցագործությո՞ւն է։ Թող փորձեն ոստիկանությանը տրվող մի մեղադրանքի տեքստ կազմել, որտեղ կետերով նշեն՝ ինչն են համարում դավաճանություն, իսկ, եթե չանեն՝ ես կսատկացնեմ յուրաքանչյուր մեկին, որ կհամարձակվի ինձ անհիմն մեղադրանք ներկայացնել։

Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեք մնացել սեփական երկրում պայքարելու ու նախընտրել եք թշնամու համար աշխատել:

- Ո՞վ է ասել, որ աշխատում եմ թշամու համար։ Չմնացի Հայաստանում, որովհետև սպառնում էին ինձ, գողանում տունս, համակարգիչներս, բայց ամենասարսափելին, բանտարկում, հալածում էին մտերիմներիս այնպես, որ անգամ նրանք էին աղերսում, որ հեռանամ, որպեսզի իրենց հանգիստ թողնեն։

Թշնամին Ձեր ու մի քանիսի միջոցով իբր թե «փորձում է» վնաս հասցնել հայ ժողովրդին: Կարծես թե Դուք եք նրանց կայքերից մեկին մշտապես «հարցարույցներ» տալիս։ Դա չեղա՞վ աշխատել։

- Ի՞նչ վնաս է հասցվել, կամ հասցվում կոնկրետ իմ միջոցով։ Ես Բաքվից խոսել եմ միայն Հայաստանի ազատությունների, մարդու իրավունքների մասին։ Նրա, ինչի համար ինձ անէացրել են երկրից, իսկ մեդիան ինձ դաշտ չի տալիս խոսելու։

Ես էլ օգտագործում եմ այն, ինչ կարողանում եմ, իսկ ադրբեջանցիներն իմ կարքը չունեն՝ Հայաստանի վրա շան լափ լցնելու համար, դա եղել է միշտ, ինձանով չէ պայմանավորված։ Ես ոչ ստեղծել եմ դա, ոչ մասնակցում եմ դրան։ Ես հայ գործիչ եմ, վտարանդի, օգտագործում եմ ձեռքիս տակ եղած միջոցները։

Նույն Ձեր թվարկած խնդիրները նաև Բաքվում են չէ՞։ Ի դեպ, եթե գաք Հայաստան ու ամեն ինչ հստակեցնեք, հնարավո՞ր է, որ հրաժարվեք Ադրբեջանի հետ բարեկամությունից:

- Բաքվում խնդիրները կարող են ավելի ծանր լինել, քան Հայաստանում, բայց ես ադրբեջանցի գործիչ չեմ, ու դեռ չեմ զբաղվում Ադրբեջանի գործերով։ Ես հայ գործիչ եմ։ Ադրբեջանի լրատվական աղբյուրներն եմ չարաշահում, քանի դեռ ստացվում է, որովհետև հայկականը չունեմ։

Իսկ Ադրբեջանի հետ բարեկամությունից, ժողովրդին նկատի ունեմ, երբեք չեմ հրաժարվի՜ Դա իմ մեծագույն ձեռքբերումն է։

Դուք հիմա վտարանդի գրող եք, թե՞ գործիչ: Ձեր գրչին կարծես թե ոչ ոք ծանոթ չէ:

- Եթե Դուք ծանոթ չեք, հո չի՞ նշանակում, որ ոչ ոք ծանոթ չէ։ Իմ գրքերի մասին գրախոսականներ են գրել հայության ամենապայծառ ուղեղները։

Եվ, ովքե՞ր են այդ պայծառ ուղեղները։

- Բավարարվեք առայժմ Արա Բալիոզյանով։

Հայաստան գալը կապ ունի՞ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։

- Իհարկե։ Իմ Հայաստան գալը միշտ կապ ունի քաղաքականության հետ։

Ես, ի տարբերություն հայհոյող, երկիրը չեկային ծախած խուժանի, քառորդ դար է հետևողական քաղաքական գործիչ եմ ու երբեք բացակա չեմ եղել։

Եվ ընտրություններին ի՞նչ եք անելու։

- Միշտ փորձելու եմ բռնապետությունը հեռացնել իշխանությունից՝ ազգակիցներիս ու բոլոր ազատ մարկանց հետ։ Գիտեք, ինչը օգտակար կլիներ բոլորիս, եթե կարողանայիք մի քանի կետով ինձ մեղադրանք ներկայացնել։

Դուք, ինքներդ, օրինակ Ձեզ ինչի՞ համար կմեղադրեիք։

-Ոչ մի բանի։

- Անսխալակա՞ն եք, երբեք մեղք չե՞ք գործել։

Գիտակցված երբեք։ Սխալներ գործել եմ բազում, բայց ոչ մեղք։

Կա՞ մի բան, որի համար զղջում եք։

- Այո։ 1992թ․-ին կարող էի համ գնդակահարել, համ ձերբակալել ամբողջ Ղարաբաղ Կոմիտեն, բայց քանի որ շատ ջահել էի, վստահ չէի այն ժամանակ որ իրավացի եմ։ Հիմա հասկանում եմ, որ երիցս իրավացի էի, ափսոս՝ մի հասուն մարդ, ուսուցիչ չհամաձայնեց հետս, որ իրականացնեինք։

Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներում
Ամենադիտված