Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլյան պատերազմի մասնակիցներին խաբել են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 hraparak.am-ը գրում է.

Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած օրերին հայրենասիրական ալիքի վրա ընկած կառավարությունը մեծ-մեծ խոստումներ էր տալիս մարտական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայողներին, արտոնություններ էր սահմանում նրանց համար։

Բայց, ահա, գալիս է զորացրվելու ժամանակը, եւ պետությունը դրժում է խոստումը։ Զորացրվածների զինգրքույկներում ապրիլյան պատերազմը չի նշվում Խոստացված արտոնությունն ուսման վարձի համար 50 տոկոս զեղչ սահմանելն էր, ինչն այնքան էլ մեծ լավություն չէ։

«Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ արդեն իսկ սահմանված է զեղչ։ Ըստ այդ օրենքի, զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայություն անցած ուսանողները՝ կախված առաջադիմությունից, կարող են օգտվել ուսման վարձավճարի առնվազն 30 տոկոս զեղչից: Փաստորեն, ապրիլյան պատերազմի մասնակիցներին լրացուցիչ 20 տոկոս զեղչ էր տալիս կրթության նախարարությունը, որը կտարածվի բոլորի եւ ոչ միայն լավ սովորողների վրա։

Բայց այս արտոնությունից մեր տղաները չեն կարողանալու օգտվել։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, ըստ մեր տեղեկությունների, ներքին հրաման է արձակել՝ զորացրվողների փաստաթղթերում ապրիլյան պատերազմի վերաբերյալ գրառում չանել, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում չդնել, ոչ մի փաստաթուղթ չտրամադրել։ Վերջին երկու օրում երեք այդպիսի ահազանգ ստացանք զինծառայողների ծնողներից։ Նրանցից մեկի որդին ծառայել է Մատաղիսի զորամասերից մեկում։ Ծնողը մեզ տրամադրեց որդու զինգրքույկը։

Լուսանկարում, որը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, պարզ երեւում է՝ այն տողում, որտեղ նշվում է, թե ինչ մարտական գործողությունների է մասնակցել զինծառայողը, գրառում եղել է, բայց հետո սպիտակ մարկերով ջնջվել է։ Այժմ զորացրված երիտասարդը ոչ մեկին չի կարող ապացուցել, որ ինքն ապրիլյան պատերազմի օրերին՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ը եղել է Մատաղիսում եւ պաշտպանել ԼՂՀ հյուսիս-արեւմտյան սահմանը։ Տղայի հարազատները պատմում են, որ նա շատ ոգեւորված էր մինչեւ զորացրվելը, բայց, տեսնելով անարդարությունը, կոտրվեց։ «Էլ ո՞ւմ հավատան երեխեքը, եթե այսքան վիրավորական ձեւով խաբում են նրանց»,- հարցնում են հարազատները։ Հարցի շուրջ ՊԲ-ում մտածում են Մենք փորձեցինք բացատրություն ստանալ ԼՂՀ պաշտպանության բանակից։ «Ինչո՞ւ ապրիլյան պատերազմի օրերին ծառայություն անցած զինծառայողների գրքույկներում չի նշվում այդ փաստը»,- հարցրինք ԼՂՀ ՊԲ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանին։

- Եթե ինչ-որ բողոք կա, կարող եք ուղղել ԼՂՀ պաշտպանության նախարարությանը։ Ես որոշում կայացնող չեմ, ես պարզապես խնդրին տեղյակ եմ։ Հրամանատարությունը տեղյակ է, որ մարդիկ բողոքում են։ Այդ հարցի շուրջ մարդիկ մտածում են։ - Ո՞րն է պատճառը, որ կնիք չեն դնում։ Չէ՞ որ այդ տղաների համար կարեւոր է ուսման վարձի զեղչ ստանալը։ - Ես Ձեզ հասկանում եմ, բայց Ձեր հարցին չեմ կարող պատասխանել։  - Ճի՞շտ է, որ ներքին հրաման կա, որ կնիքներ չդնեն։

- Ես տեղյակ չեմ նման բանից։ Զորացրվածների ձեռքից վերցնում են Հայաստան հասնելու փողը Զինծառայողներն այլ բողոքներ էլ ունեն, բայց վախենում են իրենց անունները հայտնել, վախենում են պաշտոնական նամակներ ուղարկել ՊԲ ղեկավարությանը։ «Դե, ուրեմն, վախկոտ մարդը տենց էլ պետք է ապրի»,- ասում է ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Նրան խնդրել էինք նաեւ պարզաբանել, թե ինչու է զորամասերի հրամկազմը զորացրվող զինծառայողներից խլում ԼՂՀ-ից Հայաստան հասնելու համար նախատեսված 10 հազար դրամը։ Այս գումարը ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տրամադրում է որպես տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։ «4-5 հոգով քցվում ենք, հասնում Գորիս» «Դուրս ենք գալիս չաստից, այդ 10 հազարից 5 հազարը հրամանատարներից մեկին ենք տալիս, 3-ը՝ մեկին։ Մեզ մոտ մնում ա 2 հազար դրամ։ 4-5 հոգով քցվում ենք էդ 2 հազարները, հասնում ենք Գորիս։ Գորիսից էլ տաքսի ենք նստում, որ հասնենք, ծնողները տաքսու փողը տալիս են»,

- այսպես նկարագրեց օրերս ԼՂՀ հեռավոր զորամասերից զորացրված երեւանցի երիտասարդը, որը բնակվում է Ջրվեժ թաղամասում։ «Մեր հասարակությանը պետք է սովորեցնել, որ ոչ թե պարզապես բողոքեն, այլ իրենց իրավունքների համար պայքարեն,- այս առիթով ասաց ԼՂՀ պաշտպանական բանակի մամուլի խոսնակը։

- Մենք ունենք նախարարի որոշում, որ զինծառայողների տեղաշարժը փոխհատուցվում է, բայց մամաներ էլ կան, որ ասում են՝ դե լավ, մի նստի «գազելը», շուտ տաքսի նստի, ցավդ տանեմ, արի։ Ես բացառում եմ դեպք, որ զինծառայողը զորացրվի, բայց ֆինանսական փոխհատուցումը չարվի»,- ասաց նա՝ շրջանցելով կոռուպցիայի թեման։ Սիրալիր զրույց Սենոր Հասրաթյանի հետ

- Բայց ՊՆ-ն պետք է նաեւ հետեւի՝ կատարվո՞ւմ են նախարարի որոշումները, թե՞ չարաշահումներ են լինում։ Օրինակ, պետք է գնան, զորացրվելու օրը գլխներին կանգնեն, ստուգեն։

- Մենք էլ ենք դա անում, պարզապես չենք հրապարակում, ձեզանից ավելի շատ ենք շահագրգռված, որպեսզի հայոց բանակի զինծառայողն իրեն լավ զգա, իրեն պաշտպանված զգա, որպեսզի Սյուզանը չզանգի «Հրապարակից», ասի՝ տեսնո՞ւմ եք, սխալ եք անում։ Դուք հայոց բանակի շարքայինին եք պաշտպանում, մի օր էլ հայոց բանակի հրամանատարին պաշտպանեք, մենք էլ մի քիչ ոգեւորվենք։ 

- Որ ասեք, թե ինչն է խնդիրը, հաճույքով կպաշտպանենք։ - Խնդիրը նա է, որ մի հատ փաստ նշեք, թեկուզ մի զորացրված զինծառայող լինի, որը կախման մեջ չէ ու փաստ ասի, որ չասեք՝ վախենում ա։ - Քրեական գործերը բացեք-նայեք, թե ինչքան փաստեր կան արձանագրված։ 

- Դուք նայեք, հետեւեք, որ քրեական մարմինները ճիշտ որոշումներ կայացնեն։

ՀԳ․ Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանեց Դիլիջանի ուսումնական կենտրոնը «Մոնթե Մելքոնյան» վարժարանին փոխանցելու վերաբերյալ մեր հարցերին։ Դեռ վերջնական որոշում չկա այն մասին, թե շենքի որ մասն է փոխանցվելու վարժարանին։ Հարմա՞ր է շենքը, թե՞ ոչ ռազմական ուսուցման նպատակներին։ «Փոխանցումից հետո կարող են լինել որոշակի հարմարեցման աշխատանքներ: Այն, ինչ տարածքում չի համապատասխանում ՊՆ պահանջներին, կարող է անգամ վերադարձվել»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

 hraparak.am

Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ»
Ամենադիտված