Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը, Audi–ում գտնված դիակն ու չեչեն կոլեկտորները

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռուսաստանում «Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը եւ Արթուր Բաղդասարյանը մեղադրվում են բիզնեսմեն Կարեն Մխիթարյանից 1.2 մլն դոլար շորթելու մեջ։ Տուժածը ոչ մի կերպ դատարան չի ներկայանում, իսկ վկաների ցուցմունքներից սպանությամբ, խորհրդավոր մահով, չեչեն կոլեկտորների մասնակցությամբ հերոսապատում է ստացվել, հայտնում է «Ռոսբալտը»։

Առանց տուժող կողմի դատարանում հրապարակվում են գործի նյութերը, ինչպես նաեւ հանդես են գալիս մեղադրական կողմի վկաները։ Նրանցից վերջինը իրավաբան Նատալյա Չեքմենեւան է, որն ավելի քան 10 տարի աշխատել է տուժող Արամայիս Խումարյանի աներոջ մոտ։ Նա սկսել էր աշխատել դեռ 5 տարի առաջ, երբ մաքսանենգության համար ճաղերի հետեւում էր հայտնվել գործարար, «Կոտլյակովո» ՍՊԸ ղեկավար Գագիկ Մաքվեթցյանը։ Մինչ նա գտնվում էր Կրասնոդարի քրեական մեկուսարանում, ինչպես պնդում են վկաները, նրա ակտիվները յուրացրել էր Գագիկի ծանոթը՝ հայտնի գործարար Արամայիս Խումարյանը։

Երբ Մաքվեթցյանն ազատության մեջ էր հայտնվել, նա սկսել էր պայքարել իր ընկերությունները վերադարձնելու համար եւ վեճ էր ունեցել Խումարյանի հետ։ 2013-ի գարնանը Մաքվեթցյանը սպանվել էր իր Audi–ի մեջ։

Նրա սպանությունից անմիջապես հետո Խումարյանը սկսել էր վաճառել իրեն հասած ակտիվները։ Մասնավորապես մի խոշոր ընկերություն որոշել էր գնել «Կոտլյակովոն»։ Խումարյանը գործարքից 1.2 մլն դոլար էր ստացել։ Սակայն դրանից հետո շատ տարօրինակ հանգամանքներում մահացել էր։ Նրա բոլոր ակտիվները, որոնք նախկինում պատկանում էին Մաքվեթցյանին, բաժին հասան Արամայիսի դստերը՝ Մադլենային եւ կնոջը՝ Կարեն Մխիթարյանին։ Ընկերությունը պահանջեց կամ ավարտին հասցնել գործարքը կամ վերադարձնել 1.2 մլն դոլարը։ Սակայն դատարանում վկաները պնդում են, որ Մադլենան եւ Կարենը հրաժարվել էին դա անեկ։ Այդ ժամանակ տուժող ընկերության ներկայացուցիչները դիմեցին չեչեն կոլեկտորներին, որոնք Մխիթարյանի հանդեպ շատ վճռական էին տրամադրված։

Վախեցած Մադլենան հեռավոր ազգականի՝ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի օգնությունն է խնդրել: «Քրեական գեներալը» մեկնել է չեչեն կոլեկտորների «սլաքացույցի» մոտ: Վերադառնալով հայտարարել է, որ պայմանավորվել է Մադլենայի եւ Կարենի նկատմամբ բռնություն չկիրառելու մասին, բայց փողը պետք է վերադարձնել, քանի որ Խումարյանն իսկապես 1,2 մլն դոլարի կանխավճար է ստացել, եւ երկրորդ կողմի մոտ համապատասխան փաստաթղթեր կան:

Դատելով վկաների ցուցմունքներից՝ այնուհետեւ Մխիթարյանները սկսել են այդ փողի փնտրտուքը: Մասնավորապես՝ հանգուցյալ Մակվետցյանի որդին պնդել է, որ Կարենն ու Մադլենան իրեն ասել են, որ իբր Խումարյանի թղթերը դասավորելիս ինչ-որ խոշոր չափի գումարով պարտքի ստացական են գտել եւ պարտքի մարում են պահանջել: Տղամարդը հրաժարվել է: Ավելին՝ նա հոր ակտիվները վերադարձնելու հայցով Նագատինի դատարան է դիմել, այդ թվում՝ «Կոտլյակովա» ՍՊԸ-ն՝ որպես ապօրինի խլված:

«Դրան զուգահեռ Բաղդասարյանը 1,2 մլն դոլարով վաճառել է հողամասը եւ շենքը, որոնք նրա ֆիրմային են պատկանել: Մխիթարյանն այս գործարքում միջնորդ է եղել եւ պետք է 200 հազար դոլարի տոկոս ստանար: Արթուրը նրան վստահել է եւ ներգրավել է այն անձանց թվում, որոնք բանկային հաշվին հասանելիություն են ունեցել: Ըստ որում՝ բանկում հավաստիացրել են, որ բանկային հաշվին հասանելիությունը հնարավոր էր միայն Բաղդասարյանի ներկայությամբ: Սակայն Մխիթարյանը հանելուկային կերպով կարողացել է այն վերցնել եւ իր պարտքերը վճարել: Ըստ ամենայնի՝ հենց այն 1,2 մլն դոլարի պարտքը»,- նման վարկած է առաջադրել իրավիճակին ծանոթ «Ռոսբալտի» աղբյուրը:

Բաղդասարյանը փողը վերադարձնելու անհաջող փորձերից հետո տհաճ պատմության մասին պատմել է ազգականին՝ Սերգեյ Ասատրյանին, եւ նա միացել է անհետացած փողերը վերադարձնելու վերաբերյալ Կարեն Մխիթարյանի հետ բանակցություններին: Սակայն «օրենքով գողն» անհաջողության է մատնվել: Գործի նյութերից հետեւում է, որ Օսետրինա կրտսերի հեռախոսները լսվել են փող փոխադրողների վրա ավազակային հարձակումների շարքի հետաքննության գործով: Օպերատիվ աշխատողները գրանցել են Մխիթարյանի պարտքի մասին մի քանի զրույցներ, որից հետո վերջինիս զրույցի են հրավիրել, եւ նա շորթման մասին հայտարարություն է տվել:

Օպերատիվնիկների հսկողությամբ գործող Մխիթարյանը ձեւացրել է, թե պատրաստ է փողը տալ: 2015-ի նոյեմբերի 19-ին Սերգեյ Ասատրյանը եւ Արթուր Բաղդասարյանը ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Երկուսին էլ մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ ՔՕ 163-րդ հոդվածով (շորթում):

Քննության ընթացքում Մխիթարյանը ցուցմունք է տվել, որ իրեն սպառնացել է իբր նաեւ Սերգեյի հայրը՝ ազդեցիկ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա): Վերջինիս գաղութից, որտեղ պատիժ էր կրում ապօրինի թմրամիջոցներ պահելու համար, Մոսկվա են տեղափոխել: Հարցաքննության ժամանակ Էդիկ Օսետրինան իր մեղքը ժխտել է: Նա հայտարարել է, որ վեճի ժամանակ Հունաստանում է եղել, եւ հակառակը՝ հեռախոսով կողմերին խնդրել է «կտրուկ քայլերից» ձեռնպահ մնալ, իսկ վերադառնալուց հետո հավաքվել եւ հարազատի պես բոլոր խնդիրները լուծել: Առերեսման ժամանակ Մխիթարյանը հաստատել է Ասատրյան ավագի ցուցմունքները: Դրա հետեւանքով Օսետրինային նոր մեղադրանքներ չեն առաջադրվել, նա հետ է վերադարձվել գաղութ հին պատիժը կրելու:

Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստում
Ամենադիտված