Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունը նպաստում է մեր երկրի քայքայմանը. գործընթացն ավելի է ուժգնացել». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները շարունակում են նոր մարտահրավերների առաջ կանգնել: Թշնամին շարունակում է նույն հռետորաբանությամբ առաջնորդվել, իսկ ժամանակի հետ ավելի սանձարձակ քայլերի է դիմում: Զուգահեռ, սակայն, Հայաստանի իշխանությունները կառավարության նիստի ժամանակ կարող են չանդրադառնալ Արցախին, փոխարենը երկար քննարկել «աղամանի» նախագիծը, ծխախոտի արգելքը և այլն: Հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանի խոսքով, իշխանությունների կողմից իրականացվող գործընթացները, նրանց վարքագիծը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ:

«Այդ գործընթացները ոչ թե հայկական գիծը տանելու, այլ հօգուտ թուրքական իշխանության են: Այս վարքագիծը նաև նրանց հաճոյանալու համար է: Ի դեպ, այս ամենն արդեն ամենևին թաքնված բնույթ չի կրում, ամեն ինչ շատ ակնհայտ է: Արարատ Միրզոյանի՝ Անթալիա այցի շրջանակում տեսանք ձեռքսեղմում, ժպիտներ, հրապարակայնացված 5 կետանոց նոր փաստաթուղթ, նաև նախորդած մի շարք այլ գործընթացներ, այդ թվում՝ Թուրքիայում հայերին ծաղիկներով դիմավորելու արարողություն: Իշխանությունը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, թեպետ բոլորս ոչ վաղ անցյալում տեսել ենք, թե թշնամին ինչ վայրագ, անողոք կենդանի է: Այս պահի դրությամբ այս իշխանության վարած քաղաքականությունը միայն մեկ՝ մեր ժողովրդին թրքացնելու նպատակ է հետապնդում: Ուզում են ներկայացնել, թե բիզնես նպատակները Հայոց ցեղասպանության հարցից, Արցախի ինքնորոշման իրավունքից, Արցախի ճանաչումից ու նաև մեր հողերից ավելի կարևոր են: Մինչդեռ այսօր ևս տեսնում ենք, թե ինչպես է թշնամին նոր տարածքներ խլում մեզանից, իսկ մենք շարունակում ենք նաև մարդկային կորուստներ ունենալ: Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունը բոլորովին այլ քաղաքականություն է վարում»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ, իրավիճակն այլ կլիներ, եթե ճնշում գործադրեին միջազգային հանրության վրա՝ մեր իրավունքները ճանաչելու, մեր հիմնախնդիրները բարձրաձայնելու տեսանկյունից:

«Իշխանությունները, սակայն, հակառակ գործողությունն են անում. խնդիրները քողարկում են, ամեն ինչ ներկայացնում են դրական լույսի ներքո, ավելին՝ ցանկանում են թշնամու հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել: 2018-ից մինչ օրս իրենց միակ նպատակը Հայաստանն առանց հայերի թողնելն է: Այդ նպատակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեկտեղ ունեն նաև ՀՀ այս իշխանությունները: Վերջիններս սերտաճել են միմյանց հետ, ունեն շատ բարիդրացիական հարաբերություններ ու մեկ շահ: Առհասարակ, յուրաքանչյուր իշխանություն, որը ձևավորվում ու կազմավորվում է, կոչված է ծառայել ի շահ սեփական պետության, երկրի զարգացման, բարեկեցության ապահովման, ի շահ սեփական տեսլականն առաջ տանելու: Բայց այսօր ՀՀ իշխանությունների միակ նպատակը նաև ժողովրդին բթացնելն էր: 2018-ից մինչ օրս ժողովրդի ուղեղը բթացրել են ու այս պահին նրանց մեջ որոշ թեզեր են սերմանում. օրինակ՝ «կարելի է թուրքի հետ ապրել», «կարելի է նրանց հետ լավ բիզնես անել, փոխշահավետ համագործակցություն ունենալ», «կարելի է մոռանալ շատ ու շատ հիմնախնդիրներ»: Որպես հիմնավորում՝ ասում են, վերջիվերջո, «մենք շրջափակման մեջ ենք, մեր բիզնեսը չի զարգանա, իսկ որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, էժան առևտուր կլինի, ժողովուրդը լավ կապրի»:

Նման շատ աբսուրդ թեզեր են գցում ժողովրդի մեջ ու, դրանք անընդհատ կրկնելով, նրանց մեջ, ցավոք, ևս որոշակի մոտեցումներ են ձևավորվում: Իշխանությունները հասել են նրան, որ ժողովուրդը շատ ու շատ վտանգավոր թեզեր արդեն նորմալ է ընդունում, իսկ պայքարի ջիղ, փողոց դուրս գալ ու բողոքի ձայն հնչեցնել չկա: Մեր ժողովուրդն ադապտացվել է ստերին: Ասում են, չէ՞, եթե տասն անգամ նույն սուտը ասես, 11-րդ անգամ ճիշտ կընկալվի: Հիմա մեր ժողովրդի արյան մեջ են ուզում այդ թեզերը սերմանել, որ սերնդեսերունդ փոխանցեն, որ սերնդեսերունդ ամրապնդվի իրենց այն «թեզը», թե «հայ չկա, մենք պետք է գլոբալիզացվենք, դառնանք եվրոպական, ռուսական, թուրքական մշակույթ կրող անդեմ քաղաքացիներ ու երկիր»»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ս. Սերոբյանի դիտարկմամբ, հիմա նշվածին հասնելու գործընթացների ենք ականատես լինում: «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը լավագույնս են տիրապետում մանիպուլ յացիոն տեխնոլոգիաներին, նաև ստերի տարածմանը: Այս իշխանության յուրաքանչյուր անձ նպաստում է մեր երկրի քայքայմանը բոլոր առումներով: Խոսքը թե՛ հող ու ջրի, թե՛ մարդկանց մասին է: Այսինքն, մարդկանց ուզում են իրենց պես անդեմ, անտարբեր դարձնել: Ցավոք, որոշ առումներով հասել են այդ նպատակին, ինչի մասին փաստող բազմաթիվ օրինակներ կան: Պարզ օրինակ բերեմ. երբ խուճապ տարածեցին հասարակության մեջ՝ ներկայացնելով, թե ձեթ ու ալ յուր չի լինելու, տեսանք հերթեր խանութներում, մի պարկ ալ յուրի ու ձեթի համար վեճեր ևս տեսանք: Այս առումով ոչ թե անվտանգային հարցերը ստորադասվեցին, այլ ընդհանրապես մոռացան դրանց մասին, ինչպես մոռացան, որ երկիր, զավակներ, ի վերջո, հայրենիք ենք կորցրել: Մեծ հաշվով, կեղծ օրակարգեր են մտցնում հանրության մեջ: Երբ հանրության գրպանին են կպնում, ավելի մեծ արձագանք է լինում, քան ազգայինին, մշակույթին, կրոնին, իսկ երբ մարդը կամ հասարակությունն սկսում է մտածել ստամոքսով, կործանումը հեռու չէ: Այսօր արդեն կենցաղային հարցերն ավելի կարևոր են, քան սահմանային լարվածությունը: Պահանջմունքների տարբերակում չկա: Չկա այն գիտակցումը, որ պահանջմունքներից ամենաառաջնայինն անվտանգությունն է: Ձեթ ու ալ յուր գնելն ավելի կարևոր է դարձել: Նման իրավիճակ ստանալու համար ներմուծված կեղծ օրակարգերը հիմնովին քայքայում են հասարակությունը: Քայքայման գործընթացը վերջին 4 տարիներին մշտապես է եղել, սակայն հիմա ավելի է ուժգնացել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ այսօր պետական ապարատի բոլոր համակարգերն այլ նպատակով են օգտագործվում և իրենց տեղում չեն: «Երբ բոլոր համակարգերը խեղաթյուրված են ու իրենց բուն գործառույթներին չեն ծառայում, մենք ստանում ենք այս պատկերը: Այսօր մեզ մոտ զսպումների քաղաքականություն պետք է լիներ, բայց հնարավոր չէ, քանի որ արդեն այս փուլում պետական կառավարման բոլոր համակարգերը իշխանության վերահսկողության տակ են: Խոսքը նաև անկախ մարմինների, մասնավորապես՝ ՄԻՊ-ի մասին է, որը Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ իրական հակակշիռ էր դարձել»,-ասաց նա:

«Մեծ հաշվով, երբ տեսնում են՝ որևէ համակարգ աշխատում է, այդ համակարգը խեղաթյուրում են: Այս իմաստով բոլոր համակարգերն այսօր կաղում են բոլոր առումներով: Ընդհանուր առմամբ, որևէ համակարգի աշխատանք պայմանավորված չէ միայն անձով: Այսօր պետական կառավարման ընդհանուր համակարգը լճացման բարձր մակարդակ ունի, այնտեղից կադրերը հեռանում են: Տեսնելով, որ զարգացման տեղ չկա, նրանք չեն աշխատում այս իշխանության հետ, ինչի մասին փաստում են պետական կառավարման համակարգում առկա թափուր աշխատատեղերի մասին բազմաթիվ հայտարարությունները: Պետական կառավարման համակարգում մասնագետների ահռելի մեծ պահանջարկ կա, բայց մասնագետները նախընտրում են մասնավոր ոլորտները: Իսկ պետական կառավարման համակարգի լճացումը շատ է խորացել, և այս պահի դրությամբ առանց իշխանության փոփոխության անհնար է որևէ փոփոխություն իրականացնել: Եթե իշխանության փոփոխություն չլինի, կառավարման համակարգի արդյունավետ գործունեություն ևս չի կարող լինել: Այս իշխանություններն այլևս չպետք է կառավարման այս կամ այն օղակում լինեն: Այս պահին մեզ հենց նշվածն է անհրաժեշտ»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ իշխանությունն իր դիրքերն ամրապնդելու փոփոխություններ արեց:

«Այս պայմաններում ընդդիմությունն էլի ձայնի իրավունք չունի: Հակակշիռների տեղը բաց է մնացել: Ու որքան էլ նույն ընդդիմությունը, ընդդիմադիր կամ փորձագիտական հատվածը բողոքի ձայն բարձրացնի, զգուշացնի հնարավոր վտանգների մասին, բավարար չէ: Հանրությունը պետք է գա այն գիտակցմանը, որ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք»,-եզրափակեց նա: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ) Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վիրավորը կին է Իրանը հայտնել է 430 զոհի մասինԱլի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»
Ամենադիտված