Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային կառույցները սկսել են հիշել Փաշինյանի հակաժողովրդավար էությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային կառույցները միայն այժմ են հիշել, որ զրպարտության և վիրավորանքի քրեականացումը լրջագույն խնդիր կարող է առաջացնել Հայաստանում։ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հայտարարել է, թե զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ, «սառեցնող» ազդեցություն ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա։ Նա վկայակոչել է Եվրոպայի խորհրդի նախադեպային իրավուքը, նշել, թե Հայաստանը եվրախորհրդի անդամ-պետություն է։ Ըստ դեսպանի՝ ազատ արտահայտման իրավունքը խոչընդոտող օրենքը պետք է շատ կոնկրետ և հստակ սահմանափակում պարունակի, որպեսզի իրավաբանորեն կանխատեսելի և հստակ լինի։

-Ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այդ օրենքը կկիրառվի ժողովրդավարական և ոչ կամայական սկզբունքով, օբյեկտիվ չափանիշների հիման վրա և արդյո՞ք այն կլինի անկախ դատական վերահսկողության տիրույթում, որտեղ դատավորները կդիտարկեն սանկցիայի համաչափությունը,- ասել է Անդրեա Վիկտորինը։

Այն, որ այդ օրենքը բացարձակապես դարձել է իշխանության կամարտահայտության, սեփական ցանկությունները առաջ մղելու, ընդդիմախոսներին պատժելու գործիք, արձանագրում է նույնիսկ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Ցանկացած իրավիճակում այս իշխանությունը նույնիսկ չի էլ թաքցնում, որ իր հիմնական խնդիրը իր ընդդիմախոսների, անկախ դատավորների, քաղաքացիական ակտիվիստների և իշխանությանը պարզապես հայհոյող շարքային հայաստանցու իրավունքների ոտնահարումն է։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն, օրինակ երեկ, Ազգային ժողովում պատասխանելով Հայկ Մամիջանյանին, հայտարարում էր, թե Վենետիկի հանձնաժողով ուղարկած իրենց օրենքի միակ նպատակը դատական համակարգը որոշ դատավորներից մաքրելն է։ Ըստ էության, այդ դատավորների անվան տակ նա նկատի ուներ բոլոր այն անձանց, ովքեր դիմադրում են Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, արդարադատության նախարարը նշում էր քաղբանտարկյալներ դատող դատավորների մասին, սակայն դժվար թե այն տարածվի հայտնի Մնացական Մարտիրոսյանի վրա, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո դարձել է փաշինյանական իշխանության առանցքային դատավորներից մեկը և դակում է առանց հստակ քննելու որևէ գործ։ Այդուհանդերձ հարկ է նշել, որ գործող իշխանությունները որևէ կերպ մտադիր չեն սահմանափակել վիրավորանքի քրեականացման օրինագիծը։ Եվ այն փորձելու են օգտագործել բացառապես սեփական կարիքների համար՝ վտանգելով Հայաստանում ժողովրդավարական զարգացումները, նույնիսկ, եթե աշխարհի բոլոր իրավապաշտպան կառույցները, եվրոպական կառույցները և այլ կազմակերպություններ քննադատեն իրենց նման վարքի համար։ 

Մանվել Սարիբեկյան

Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»
Ամենադիտված