Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եկեք դիրքեր, ինձ հետ կրակոցների տակ ինքնափիառվեք, բայց հետներդ տակաշոր կվերցնեք անպայման»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան այսօրվա գրառումը մեծ իրարանցում է առաջացրել:

Կինոռեժիսորը, որ վերջին շրջանում ԼՂՀ մարտական դիրքերում նկարահանումներ է իրականացնում, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հակառակորդի դիպուկահարները էլի սկսել են ակտիվ աշխատել, մտածում եմ Նալբանդյանի անունով ֆեյք էջ բացեմ, որ գոնե ֆեյսբուքյան ստատուսով էդ մասին մի բան գրեմ իր անունից, թե չէ էդ թլփաթվածները իրենց սատկած էշին նույնիսկ մեզ են վերագրում, աշխարհով մեկ էլ շուխուռ անում, իսկ մեր դիվանագիտությունը էդ նույն սատկած էշի ականջում քնած է...»:

Իր գրառման մեջ Զաքարյանն ակնհայտորեն նկատի ուներ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որի ղեկավարած գերատեսչության դանդաղ արձագանքելու բնավորության մասին նույնիսկ անեկդոտներ կան:

Ֆեյսբուքում կինոռեժիսորին արձագանքեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը. «Պարբերաբար պետք է հիշեցնել, որ արտաքին քաղաքականության մասին մեկնաբանություններով հանդես գալու պարագայում պետք չէ հիմնական շեշտադրումը դնել ինքնահաստատվելու բարդույթի եւ տենչանքի վրա՝ դրանով ընդգծելով առհասարակ տվյալ ոլորտում տարրական գիտելիքի բացակայությունը: Իսկ ՇԱՐՔԱՅԻՆ միջակություններին, այդ թվում՝ ձախողված կինոռեժիսորներին, ցանկանում եմ պարզապես հիշեցնել, որ ավելի լավ է լռել եւ հիմարի տպավորություն թողնել, քան խոսել եւ ապացուցել դա: Լուրջ թեմաներից խոսելու համար տարրական մասնագիտական գիտելիքներ են պետք։ Ցավոք, ամերիկյան բանտում որոշ ժամանակ անցկացնելը նման գիտելիքներ չի ապահովում:

Դիրքերն ինքնափիառի վերածած ոմն մեկն իրեն իրավունք է վերապահում նույն դասարանում մնացած աշակերտի մակարդակի եզրահանգումներ անել Հայաստանի դիվանագիտության մասին ու իր ֆիզիոլոգիային բնորոշ որակումներ տալ իմ գործընկերներին»,- գրել էր Բալայանը:

Ի վերջո այս ամենին արձագանքեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նախ like-ելով Բալայանի գրառումը, ապա գրելով. «Դիրքերում և առհասարակ անվտանգության թեմաներով ամեն մեկը չէ, որ պիտի իր կարծիքը հանրայնացնի: ...Մեր մոտ մարդիկ մի քանի անգամ որ դիրք են գնում, գիտեն դառել են անվտանգության մասնագետ ու կարող են բոլորին քննադատել, իսկ պետական ատյաններին քննադատելը «սուրբ» գործ է»:

Արշակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այսօրվա միջադեպից հետո իրեն կարող են արգելել դիրքեր բարձրանալ: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.

- Պարոն Զաքարյան, դուք գրել եք, որ դիպուկահարները ակտիվացել են: Ինչիսի՞ն է հիմա իրավիճակը:

- Ես արդեն Երեւան եմ վերադարձել: Երեկվա դրությամբ աշխատում էին դիպուկահարներ: Մենք էլ դիրքերում էինք եւ հենց մեր կաշվի վրա զգացինք դիպուկահարների աշխատանքը: Տղաները զգոն են, աչալուրջ են: Ցավոք սրտի միջադեպից խուսափել չի լինում: Վառ օրինակը երեկվա զոհն է: Ես գիտեմ, որ մեր զինուժն անարձագանք չի թողնի ոչ մի բան: Բայց ամեն դեպքում բողոքի ձայնը պետք է բարձրացվի միջազգային կառույցների մոտ, այնքան պետք է նրանց նույն բանը ասվի, որ սկսեն ուշադրություն դարձնել: Եվ երբ Տիգրան Բալայանը նեղվում է իմ բողոքից, որում ոչ մի վիրավորական խոսք չկա, ես զարմանում եմ: Դա նրանից է, որ նույն Տիգրան Բալայանը արյունաշաղախ էրեխեքին չի գրկում՝ դնում շտապօգնության մեքենայի մեջ, նա չի տեսնում այդ ամենը, նրա ձեռքերը չեն արյունոտվում մեր էրեխեքի արյունով, իսկ ես այնտեղ ցավոք նման դեպքերի էլ եմ մասնակից լինում, ես իրավունք ունեմ վրդովվելու եւ պահանջելու ավելի ակտիվ աշխատանք: Նրանք տաքուկ օֆիսներում նստած հաստատ այդքանը չեն հասկանա:

- Ինչպե՞ս եք գնահատում ԱԳՆ խոսնակի արձագանքը:

- Նա ասում է, որ ես անգրագետ եմ եւ դիվանագիտությունից բան չեմ հասկանում, բայց իր արձագանքը ... Ինքներդ գնահատեք: Այդպիսի արձագանք ես միշտ ստանում եմ թուրքերից, ադրբեջանցիներից եւ ավելացնելու ոչինչ չունեմ: Ի՞նչն է վիրավորել խոսնակին, որ ես որպես քաղաքացի իմ բողո՞քն եմ հայտնում, որ պետք է ավելի շատ աշխատել, որպեսզի ադրբեջանցիները կրակելուց առաջ, դիպուկահարներին դիրքեր հանելուց առաջ մի փոքր մտածեն, որ իրենց գլխին միջազային մակարդակի խնդիրներ են կախված: Այո, որպեսզի պատերազմ չլինի, դիպուկահարները մեր էրեխեքին չսպանեն, ավելի շատ դիվանագիտական աշխատանք պետք է տարվի, քան զինվորական: Զինվորի գործը սահմանը պահելն է: Դիվանագիտությունն  է որոշում՝ սկսե՞լ պատերազմ, թե՞ ոչ, զինվորները կատարող են: Եթե նա այս ամենի մասին խոսելը ընդունել է որպես անձնական վիրավորանք եւ անցել վիրավորանքների՝ դա խոսում է նրա դիվանագիտական գիտելիքների մասին: Ամերիկայում նստած ժամանակ եւ այլն...այդ ամենը գրում է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը, դրա համար ես ասելիք չունեմ, no comment է:

- Բալայանը ձեզ մեղադրում է նաեւ դիրքերում PR-վելու մեջ: Նման գնահատական ձեր մասին էլի է հնչել: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես միշտ ասել եմ՝ ով այդպես է մտածում, թող գա ինձ հետ այդ գնդակների, կրակոցների տակ ինքնափիառվի, բայց հետը տակաշոր վերցնի անպայման: Իմ գնահատականը ես ստանում եմ ոչ թե կաբինետներում նստածներից, այլ հազարավոր ծնողներից եւ հենց զինվորականներից:

- Արծրուն Հովհաննիսյանը եւս արձագանքել է ձեր գրառմանը: Հնարավո՞ր է այլեւս թույլ չտան բարձրանալ դիրքեր:

- Ինչո՞ւ պետք է թույլ չտան: Արծրուն Հովհաննիսյանը չի արգելողը, նա որպես ՀՀ քաղաքացի իր ֆեյսբուքյան էջում իր կարծիքն է հայտնել, բոլոր կարծիքները իրավունք ունեն գոյություն ունենալու: Նրա գրածը ես չեմ ընդունում որպես ՊՆ-ի կարծիք: Պարզ է, որ սոլիդարություն է ցուցաբերել իր գործընկերոջ նկատմամբ, բայց այդ արձագանքով նաեւ հերքել է մինչեւ այդ տարածված այն խոսակցությունները, որ իբրեւ թե ինձ ՊՆ-ն է նշանակել, ես ՊՆ PR-ն եմ անում:  

- Բայց դուք ՊՆ թույլտվությամբ եք չէ՞ դիրքեր գնում:

- Անպայման: Եթե ինձ արգելեն՝ պետք է արգելեն նաեւ լրագրողների 99 տոկոսին, որովհետեւ ցանկացած լրատվամիջոց երբեւէ իր աշխատանքով բողոք հայտնել է թեկուզ հենց ՊՆ-ի աշխատանքի մասին: Թող պատերազմի ժամանակ էլ բոլորին զրկեն դիրքեր բարձրանալու հնարավորությունից, օֆիսում նստածները գնան մեր փոխարեն: Այդ նույն խոսնակները իմ փողերով են վճարվում նաեւ: Ես հարկ եմ մուծում եւ այդ հարկից նա գումար է ստանում: Նա պարտավոր է լսել եւ իմ բողոքը եւ իմ քննադատությունը: Եվ եթե դիվանագետ լիներ իրականում՝ նման անգրագետ արձագանք չէր լինի: Ես շարունակելու եմ ավելի ակտիվ պահանջել, որ մեր դիվանագիտությունը սկսի աշխատել, ուզում են՝ հետեւիցս չարախոսեն, ինձ զրկեն դիրքեր գնալու իրավունքից, զինվորների հետ շփվելուց, մեկ է ես իմ խոսքն ասելու եմ:

Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներում
Ամենադիտված