Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեքսուալ երևալու ձգտում, թե՞ ինքնահաստատման միջոց.հայ աղջիկների ծխելու պատճառները...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ծխելը վնասակար է առողջությանը»...կարդում ենք ծխախոտի ցանկացած տուփի վրա, սակայն առողջապահության նախարարության զգուշացումները հայ տղամարդկանց երբևէ ետ չեն պահել օրվա մեջ հաճախ մի ամբողջ տուփ ծխախոտ օգտագործելուց:

Շատ ավելի ցավալի երևույթ է, երբ դպրոցականները ծնողներից թաքուն, իրենց մոտ եղած վերջին գումարով ծխախոտ են գնում՝ շենքի շքամուտքում ընկերների հետ ծխելու նպատակով:

Картинки по запросу ծխող  հայ աղջիկ

Վերջին ժամանակներում ակնհայտորեն ավելացել է երիտասարդ հայ աղջիկների թիվը, որոնք առօրյայում ծխախոտ են օգտագործում: 

Ես սոցիոլոգ չեմ և հատուկ ուսումնասիրություններ չեմ արել, սակայն երբ երեկոյան ժամերին մտերիմներիս հետ որևէ տեղ գնում ենք սուրճ խմելու, գրեթե չկա մի սեղան, որի առջև ծխախոտը ձեռքին աղջիկ նստած չլինի:

Չեմ դատապարտում որևէ մեկին ու չեմ փորձում քարոզ կարդալ: Բավական է միայն համացանցում եղած հոդվածները փորփրել, և պարզ կդառնան ծխախոտի վնասները կանացի օրգանիզմին:

Картинки по запросу

Հետաքրքիր է՝ ինչու են հայ աղջիկները սկսել համատարած ծխել: Ավելի փոքր տարիքի աղջիկները, թերևս, նման կերպ ցանկանում են ցույց տալ, որ ինքնուրույն են, հասուն են ու կարող են անել այն, ինչ ուզում են:

21-րդ դարում ամեն ինչ հասանելի է, չկան սահմաններ ու սահմանափակումներ, չկան «չի կարելի»-ներ:

Ծխելու այլ պատճառներ էլ կան: Ես մի անգամ հարցրեցի ինձ ծանոթ աղջիկներից մեկին՝ ինչու է սկսել ծխել, իսկ նա շատ հանգիստ պատասխանեց. «Դե իմ շրջապատում սկսեցին ծխել, մոտիկ ընկերուհիս էլ ծխեց, ես էլ ուզեցի փորձել»:

Картинки по запросу ծխող  հայ աղջիկ

Աղջիկների մի մասն էլ կպատասխանի. «Ծխող կանայք գայթակղիչ են տղամարդու համար, կինոներում եմ տեսել», սակայն հենց այդ նույն ֆիլմերն արտադրող Արևմուտքում վաղուց ընկրկել է ծխող աղջկան բնական երևույթ համարող միտումը:

Картинки по запросу ծխող  հայ աղջիկ

Հայկական միջավայրում էլ ծխող աղջիկների նկատմամբ հակասական վերաբերմունք կա: Ճանաչում եմ աղջիկների, որոնք իրենց սիրած տղամարդկանցից թաքցնում են, որ ծխում են: Հայ տղամարդկանց մի մասը ծխող կանանց մասին, կարծում եմ, կասի. «Ոչ մի վատ բան չեմ տեսնում, երբ աղջիկը ծխում է, ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչ անի», մյուս մասը՝ «հայ աղջկան սազական չի, եթե հայ աղջիկը ծխում է, ուրեմն լավ պահվածքի տեր չէ», անձամբ բազմիցս եմ լսել. «ընկերուհիս ծխում ա, բայց իմ խաթեր կթարգի, ես չեմ թողի, կջղայնանամ, էլ չի ծխի»:

Картинки по запросу ծխող  հայ աղջիկ

 

 Որոշներն էլ այն թյուր կարծիքի են՝ իբր ծխելն ազնվական կանանց է բնորոշ:Հայ աղջիկների՝ ծխելու առաջնային պատճառներից մեկը, ըստ իս, մեր օրերի չափազանց լարված ու սթրեսային կյանքն է: Խորհրդային տարիներին կյանքն ավելի հանգիստ էր, համենայն դեպս այդպես են նկարագրում: Աղջիկն ավարտում էր դպրոցը, ընդունվում համալսարան, որից հետո քիչ թե շատ ապահովված էր աշխատանքով, իսկ աշխատելու ընթացքում էլ գտնում էր իր կեսին, ամուսնանում:

Եվ եթե անգամ աղջիկը չէր կարողանում հարմար աշխատանք գտնել, ծնողները ֆինանսապես օգնում էին: Այժմ պատկերն այլ է. թե՛ դպրոցական, թե՛ բարձրագույն կրթությունը դարձել է թանկ հաճույք, բացի այդ ավարտելուց հետո չափազանց բարդ է աշխատանք գտնել:

Похожее изображение

Հայ աղջիկների մեծ մասը հարկադրված է շատ վաղ ինքնուրույն կյանք մտնել, ինքնուրույն աշխատանք գտնել, շրջապատ ստեղծել, կրել պատասխանատվություն, պատանի հասակում տեսնել դժվարություններ, անկումներ, հուսախաբություններ:

Կյանքը չափազանց արագ է զարգանում, առաջ գնում, և ժամանակակից հայ աղջիկը փորձում է քայլել կյանքին համընթաց՝ սեփական ուժերով որևէ բանի հասնելու նպատակով:

Картинки по запросу ծխող  հայ աղջիկ

 Բացի այդ, 21-րդ դարը տեխնիկայի ու տեխնոլոգիայի, չոր հաշվարկների ու անձնական ամբիցիաների գերակայության շրջան է, բարդ է գտնել գրքերում նկարագրված անկեղծ ու մաքուր սեր և հարաբերություններ:

Ահա այս ամենը յուրաքանչյուր հայ աղջկա կյանքի այս կամ այն ժամանակահատվածում սթրեսի ու լարվածության հիմք է հանդիսանում, դրա արդյունքն էլ հաճախ՝ ծխախոտի օգտագործումն է:

Այնուհանդերձ, փորձեք վարել առողջ ապրելակերպ, իսկ ծխելը փոխարինել ձեր բարին կամեցող մարդկանց հետ անցկացրած ժամանակով:

 

Նյութի հեղինակ՝ Մարիամ Մելքոնյան

Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներում
Ամենադիտված