Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փլուզվում է գլոբալ աշխարհակարգը. Հայաստանը կարող է տակը մնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

armtimes.com-ը գրում է.

Գլոբալացվող աշխարհը մտել է խիստ վտանգավոր անորոշությունների շրջան: Փլուզվում են պետություններ, ի հայտ գալիս վերպետական ահաբեկչական ցանցային կազմակերպություններ, որոնց դեմ նախկին մեթոդներով պայքարելը գրեթե անհնար է: Ահաբեկչության սպառնալիքների, միգրացիոն եւ պարտքային ճգնաժամերի գոտում գտնվող Եվրամիությունը փակվում է բառիս բուն իմաստով: Մինչ օրս ներառական արտաքին քաղաքականություն որդեգրած Եվրամիությունը կանգնել է զարգացման ճգնաժամի սահմանագլխին: Հին մոդելը սպառել է իրեն, նորը դեռ չի ձեւավորել, իսկ այդ կառույցի ներսում տեղի են ունենում տեկտոնական տեղաշարժեր:

Գլուխ են բարձրացնում կենտրոնախույս եւ արմատական ձախ գաղափարներ կրող ուժերը: Եթե նախկինում ցնդաբանության շարքից էր խոսել Եվրամիության կազմից Ֆրանսիայի կամ Իտալիայի դուրս գալու հնարավորության մասին, ապա այժմ նման քննարկումները քաղաքական օրակարգի մեյնսթրիմում են: Brexit-ը միայն այդ գործընթացի սկզբի գլխավոր ազդանշանն էր, որը նաեւ հանդիսացավ կենտրոնախույս տրամադրությունների տարածման կատալիզատորը: Մյուս կողմից, մեղմ ասած, լավ վիճակում չէ նաեւ Արեւմուտքի ռազմաքաղաքական վահանը՝ ՆԱՏՕ-ն: Վերջինիս գլխին սկսեցին սեւ ամպեր կուտակվել այն բանից հետո, երբ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրմափը բաց տեքստով քննադատեց Դաշինքի անդամ ԵՄ երկրներին իրենց անվտանգության նպատակով բավարար վճարումներ չկատարելու համար եւ գուժեց այդ կառույցի մոտալուտ վախճանը:

ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված աշխարհակարգն իր խաղի կանոններով փլուզվում է: Անվտանգությունը դադարում է լինել կոլեկտիվ պաշտպանության առարկա: Դրա անհրաժեշտության մասին, իհարկե, խոսում են, սակայն ավելի շատ գործում են առանձին պետությունների միջեւ իրավիճակային եւ կետային պայմանավորվածությունները, որոնք բխում են այդ պահին կոնկրետ տարածաշրջանում առկա ուժերի դասավորվածությունից եւ շահերից: Օրինակ, Մերձավոր Արեւելքի ու հատկապես Սիրիայի հարցում Թուրքիան, կարելի է ասել, գործում է ՆԱՏՕ-ից դուրս, ընդդեմ ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մոտեցումների, համագործակցում Ռուսաստանի ու Իրանի հետ:

Մյուս կողմից դեռեւս չձեւավորված, սակայն արդեն ճգնաժամի առաջ են կանգնել նոր կազմավորվող միջազգային կառույցները: Խոսքն, իհարկե, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին է, որին անդամակցում է նաեւ Հայաստանը: Կառույցի հիմնական սպոնսորը եւ շարժիչ ուժը՝ Ռուսաստանը, խորը տնտեսական ճգնաժամի մեջ է: Այս պահին այն կարողանում է աշխարհում մթնոլորտ ձեւավորել՝ գործելով գլոբալ անորոշության, որքան էլ տարօրինակ հնչի, տրամաբանության շրջանակներում: Մոսկվան կատարում է անսպասելի եւ կտրուկ գործողություններ՝ փաստացի ներքաշվելով սիրիական պատերազմ եւ ջանք ու եռանդ չխնայելով Բաշար Ասադի իշխանության ռեժիմի պաշտպանության համար:

Տնտեսաական առումով Ռուսաստանը մեծ դերակատար չէ եւ նրա պոտենցիալը կրճատվում է: Հենց այդ պատճառով էլ ԵԱՏՄ-ի՝ որպես տնտեսական կառույցի ապագան դառնում է ավելի մշուշոտ: Եթե այդ կառույցում չկա տնտեսապես հզոր Ռուսաստան, ապա փոխադարձ զգալի տնտեսական շահեր չունեցող Բալառուսն ու Հայաստանը կամ Ղրղզստանն ու Բելառուսը չեն այրվում միմյանց հետ համագործակցելու ցանկությամբ: «Ուստի, եթե ապագայում չգտնվեց այս կառույցի զարգացման նոր մոդուսը, ապա մեծ է հավանականույունը, որ այն վերածվի հերթական հետխորհրդային ֆորմալ հարթակի: Այնպիսին, ինչպիսին այժմ ԱՊՀ-ն է», - նշում է Գերմանիայի Միջազգային խնդիրների ինստիտուտի գիտաշխատող, տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Լիբմանը:

Նրա խոսքով, ստեղծված անորոշության պայմաններում բավական խոցելի վիճակում են հայտնվում հատկապես բոլոր ուժային կենտրոնների հետ համագործակցող փոքր եւ թույլ պետությունները: Թեպետ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին, սակայն սերտորեն համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ: Մինչ օրս ի թիվս Ռուսաստանի անտանգության երաշխիքների, ՆԱՏՕ-ն Հայաստանի համար դիտարկվում էր նաեւ որպես տարածաշրջանում Թուրքիային զսպող գործոն: Սիրիական պատերազմը ցույց տվեց, որ այդ զսպաշապիկը լուրջ խնդիրներ ունի եւ այլեւս Թուրքիայի «հագով» չէ: Այս տարածաշրջանում Հայաստանի համար ռիսկեր է պարունակում նաեւ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է լրջորեն զբաղվել Իրանի հարցով: ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրումը մեծ տնտեսական եւ քաղաքական ռիսկեր է պարունակում Հայաստանի եւ տարածաշրջանի համար:

Գործող աշխարհակարգի փլուզման ֆոնին Հայաստանի համար շատ սուր ձեւով առաջ է գալիս անվտանգության խնդիրը: Նախկին գլոբալ զսպաշապիկների վերացումը տարածաշրջանում անվտանգության վակուում է ձեւավորում, որը նույն Ադրբեջանի համար հավելյալ հնարավորություն է ստեղծում ԼՂ-ի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծելու համար: Հատկապես, որ դա լավ հնարավորություն է մարդկանց ուշադրությունը ներքին սուր սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար: Ուստի Ադրբեջանն այժմ պատերազմական գործողությունների վերսկսման համար ունի երկու կարեւոր խթան՝ ներքին պայթյունի վտանգ եւ արտաքին զսպող գործոնների շեշտակի թուլացում: Սրան զուգահեռ արեւելքից գլուխ է բարձրացում Հայաստանի համար սպառնալիք ներկայացնող Թուրքիան, որը դուրս է եկել ՆԱՏՕ-ի վերահսկողությունից, իսկ հարավում սպասվում է ԱՄՆ-Իրան հակասությունների սրման հերթական փուլը: 

Հարց է ծագում՝ ինչպես է Հայաստանը պատրաստվում դիմակայել անվտագնության ստեղծված սպառնալիքներին: Իշխանության ներկայացուցիչների պատասխանը միակն է` հզոր պետություն ձեւավորելով: «Տարածաշրջանային մարտահարվերներին եւ սպառնալիքներին Հայաստանը պետք է դիմակայի հզոր պետություն ստեղծելով», - մեզ զրույցում նշեց իշխող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ում կարծիքով հենց այդ ուղղությամբ էլ գնում է պետությունը: «Մենք այժմ ստեղծել ենք խորհրդարանական կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս տարբեր շահագրգռված եւ պոտենցիալ ունեցող մարդկանց եւ ուժերին մասնակցել երկրի կառավարման գործընթացին: Սա հնարավորություն է` ռեալիզացնել այդ պոտենցիալը եւ այն ի սպաս դնել երկրի զարգացմանը», - նշում է նա: Մյուս կողմից նրա կարծիքով, կարեւոր է, որ տարածաշրջանում չհաստատվի միայն մեկ հեգեմոն ուժ: «Հայաստանի համար կարեւոր է, որ լինի հզոր ԱՄՆ, զարգացող Եվրամիություն եւ ուժեղ Ռուսաստան: Այդ ուժերի հարաբերությունները բալանս եւ խաղի կանոններ են ձեւավորում, ինչն անվտանգության տեսանկյունից կարեւոր է», - ասաց նա: 

Մինչդեռ այժմ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Խախտվել են գլոբալ խաղի կանոնները, իսկ «ուժեղացող» խորհրդարանական Հայաստանից տարեկան արտագաղթում է 30-40 հազար մարդ: Տնտեսությունն էլ «շատ ծանր վիճակում է»: Մտավախությունն այն է, որ սպառնալիքները կոնկրետ վտանգի տեսքով կարող են ավելի շուտ թակել Հայաստանի դուռը, քան այն կհասցնի «ուժեղանալ»:

Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներում
Ամենադիտված