Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանյան լճի մոտ ծեծված մարմնավաճառուհին փորձել է «գործ սարքել» պարտատեր «կոլեգայի» գլխին

ԻՐԱՎՈՒՆՔ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Գոհար Հ.-ի գործի դատական քննությունը:

38-ամյա Գոհարին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Դատական ակտում արձանագրված է, որ Գոհար Հ.-ն 1998 թվականին ամուսնացել է երևանցի երիտասարդի հետ, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել է մեկ երեխա:

Ընտանեկան անհաշտության պատճառով Գոհարը 2000 թվականին ամուսնալուծվել է:

Ամուսնալուծությունից հետո Գոհարը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում: Սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ:

2014 թվականին նա ծանոթացել է երևանցի Արևիկի հետ, ով զբաղվել է մանրածախ առևտրով: Գոհարը հաճախ Արևիկից պարտքով գումար է վերցրել կամ հագուստ և այլ ապրանքներ է գնել ու հիմնականում մարել է պարտքը:

Արևիկի միջոցով Գոհարը ծանոթացել է Արմավիրի մարզի բնակչուհի Հերմինեի հետ, ով նույնպես Երևանում զբաղվում էր մարմնավաճառությամբ:

2016 թվականի հունվարին Գոհարը Արևիկից պարտքով 9 հազար դրամ է վերցրել՝ մի քանի օր անց վերադարձնելու պայմանով, բայց ուշացրել է: Արևիկը մի քանի անգամ զանգել է նրան ու պահանջել է վերադարձնել այդ ու մնացած բոլոր պարտքերը:

Գոհարի «գործընկերուհի» Հերմինեն այդ պարտքից տեղյակ լինելով՝ 2016 թվականի փետրվարի 9-ին, ժամը 22-ի սահմաններում իրենց «աշխատավայրում»՝ Երևանի Բագրատունյաց փողոցում, վիճաբանել է Գոհարի հետ ու հյութի շշով հարվածել է Գոհարի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ կարճատև քայքայումով:

Այդ միջադեպի ու մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ Գոհարը ոստիկանություն չի դիմել:

Հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, պարտատեր Արևիկը հորը վերցրել ու գնացել է Գոհարի գյուղ՝ իր գումարը պահանջելու:

Գոհարի տանը վիճաբանություն է եղել, որն ավարտվել է հարևանուհի Ռայայի միջամտությամբ: Կանայք մեկը մյուսին չեն հարվածել, միայն վիճել են: Սակայն զայրացած լինելով Արևիկի վրա՝ Գոհար Հ.-ն զանգահարել է ոստիկանություն ու կատարել է սուտ մատնություն: Նույն օրը ոստիկանության բաժնում, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Գոհարը հաղորդում է տվել, իբր Արևիկը եկել է իր տուն՝ պարտքի գումարը պահանջելու, վիճել է իր հետ, ապա բռունցքով հարվածել է իր դեմքին...

Ընդհանուր իրավասության դատարանում Գոհար Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ մարմնավաճառությամբ սկսել է զբաղվել՝ սոցիալական ծանր վիճակից դրդված: Երբ ծանոթացել է Արևիկի հետ, սկսել է նրանից երբեմն-երբեմն պարտքով գումար վերցնել, ապա ժամանակին վերադարձրել է: Արևիկի միջոցով ծանոթացել է նաև իր պես Երևանում մարմնավաճառությամբ զբաղվող Հերմինեի հետ:

2016 թվականի հունվարին Արևիկից պարտքով նորից գումար է վերցրել ու խոստացել է մի քանի օր հետո պարտքը վերադարձնել, բայց չի կարողացել, քանի որ մայրն առողջական խնդիրներ է ունեցել, նրա բուժման համար իրեն անընդհատ գումարներ են պետք եղել:

Փետրվարի 10-ին, ժամը 14-ի սահմաններում Արևիկը հոր հետ եկել է իր տուն ու պահանջել է պարտքը: Այդ հարցով իրենք վիճել են, վեճը դադարեցրել են հարևանուհու միջամտությամբ:

Այդ պահին ինքը զայրացած էր Արևիկի վրա, դրա համար էլ զանգել է ոստիկանություն ու սուտ տեղեկություն է հայտնել, թե Արևիկը վեճի ժամանակ բռունցքով խփել է իրեն: Իրականում իրեն նախորդ օրը Երևանի Բագրատունյաց փողոցում հարվածել էր Հերմինեն:

Գոհարը զղջացել է ու խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Տուժող Արևիկը հայտնել է, թե զբաղվել է հագուստի մանրածախ առևտրով: Ծանոթացել է Արմավիրի մարզի բնակչուհի, Երևանում մարմնավաճառությամբ զբաղվող Գոհարի հետ:  Նա սկսել է իրենից պարտքով գումար վերցնել: Ժամանակին վերադարձնում էր պարտքը: Վերջին շրջանում նա պարտքը չի վերադարձրել: Ինքը պահանջել է, բայց Գոհարը չի վերադարձրել: Հոր հետ գնացել է Գոհարի տուն, վիճել է նրա հետ, անպատվել են իրար, բայց իրար չեն հարվածել: Գոհարն իրենց ներկայությամբ է զանգել ոստիկանություն ու սուտ հաղորդում է տվել, իբր ինքը նրան հարվածել է:

Դատարանում Արևիկն ասել է, թե Գոհարին ճանաչել է որպես վարսավիրանոցի հաճախորդ, մտերմացել են, նա առևտուր է արել իրենից: Գոհարի մայրը հիվանդանոցում պառկել է, երբ դուրս է գրվել, իրենք գնացել են նրան տեսակցության: Գոհարը իրեն պարտք է եղել՝ պարտքը հասել է 600  հազար դրամի, այդ պարտքի մեջ մտել է նաև իրենից գնած ապրանքի՝ ոսկու, կոշկեղենի, շորերի արժեքը: Դրա համար են իրենք վիճել:

Գոհարի տանը իրենց վեճին ներկա էին իր հայրն ու Գոհարի մայրը: Ինքը զայրացած ասել է՝ ինչ ուզում ես արա, նա էլ հեռախոսը վերցրել ու զանգել է ոստիկանություն: Ինքը, ճիշտ է, ցանկացել է խփել Գոհարին, քանի որ զայրացած էր, բայց իր հայրը չի թողել: Ինքը Գոհարի աչքին չի խփել: Իրեն ու Գոհարին այդ պարտքի գումարն է իրար հետ «կապել»...

Տուժող Արևիկը, այնուամենայնիվ, ասել է, թե Գոհարի մեջ «լավ բան կա», ու ինքը նրան վստահել է: Գոհարի դեմ ոչինչ չունի, նա հիվանդ երեխայի մայր է, մեղք է...

Տուժողը խնդրել է Գոհարի նկատմամբ մեղմ վարվել...

Ընդհանուր իրավասության դատարանը Գոհար Հ.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար և դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

 

Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստում
Ամենադիտված