Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղադիրցին 6 քաղաքացի է հավաքագրել և ՌԴ-ում թրաֆիքինգի ենթարկել․ եղբայրը կաշառք է առաջարկել տուժածին

ԻՐԱՎՈՒՆՔ

Արձանագրվել է կալանավորման ակնառու հիմքերի և պայմանների առկայությամբ դատարանի կողմից այդ խափանման միջոցի կիրառման միջնորդությունն անհիմն և անհամաչափ կերպով մերժելու և դրա պատճառով մեղադրյալի ազատության մեջ մնալու արդյունքում կոնկրետ հանցավոր հետևանքների առաջացման հերթական դեպքը:

2016-2018թթ. ընթացքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Արևաշատ գյուղի բնակիչների կողմից տրված հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործերի՝ մեկ վարույթում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի նախկին բնակիչ, հետագայում ՌԴ-ում հաստատված և այնտեղ գործունեություն ծավալած Կ.Գ,-ն, ՀՀ-ում բնակվող եղբոր օգնությամբ ՀՀ 6 քաղաքացիների շահագործման նպատակով հավաքագրել է Հայաստանում, տեղափոխել ՌԴ և այնտեղ ենթարկել աշխատանքային շահագործման՝ թրաֆիքինգի: Այդ անձանցից մեկի դեպքում գործողությունները զուգորդվել են նրա կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիքով:

Վերոնշյալ արարքները կատարելու համար 2021թ. դեկտեմբերի 6-ին որոշում է կայացվել  Կ. Գ.-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:  

Ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դեռևս 2021թ. հուլիսի 7-ին հանցավոր այդ արարքներից տուժած քաղաքացիներից մեկը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն հանդիպել է Կ.Գ.-ի եղբայրը և առաջարկել վճարել Կ. Գ.-ի կողմից իրեն չվճարված պարտքի՝ 180.000 ՌԴ ռուբլի գումարը՝ պայմանով, որ ինքը պետք է հրաժարվի իր բողոքից, ինչին ինքը չի համաձայնվել: Վերոնշյալը քաղաքացին վերահաստատել է 08.12.2021թ. որպես տուժող տված ցուցմունքով:

Քրեական գործում առկա են նաև տվյալներ այն մասին, որ մեղադրյալը, տեղեկանալով ՀՀ-ում իր դեմ հաղորդում ներկայացվելու մասին, հաղորդում տված անձի՝ իր մոտ ՌԴ-ում գտնվող 2 հարազատներին ստիպել է  նոտարական վավերացմամբ փոխառության պայմանագիր կնքել իր հետ՝ հորինված 500.000 ՌԴ ռուբլի պարտքով տրամադրելու վերաբերյալ՝ խոստանալով այն պատռել Հայաստանում իրավապահ մարմիններին ներկայացված բողոքից հրաժարվելու դեպքում: Բացի այդ, նրա պահանջով այդ անձինք, բռնության ենթարկվելու մտավախությունից ելնելով, գրել են ստացականներ՝ աշխատավարձներն ամբողջությամբ ստանալու վերաբերյալ: Այսինք քրեական գործով արդեն իսկ առկա են եղել փաստական տվյալներ՝ մեղադրյալի կողմից տուժողների, վկաների վրա անօրինական ազդեցության գործադման մասին:  

2021թ. դեկտեմբերի 9-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Կ. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Սակայն դատարանի 2021թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ այն մերժվել է:

Նույն օրը մեղադրյալ Կ. Գ.-ի  նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՀՀ վերաքննիչ դատարանը հետագայում որոշմամբ մերժել է այդ ակտի դեմ դատախազի բերած վերաքննիչ բողոքը, ինչի դեմ  ներկայացվել է վճռաբեկ բողոք, որն ընթացքի մեջ է:

Առաջին ատյանի դատարանը կալանքի միջնորդությունը մերժել է այն ամենահիմնական պատճառաբանությամբ, որ քննությանը խոչընդոտելու, մեղադրյալի ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հնարավորության վերաբերյալ քննիչի  հետևությունները զուտ ենթադրություններ են, փաստարկված չեն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով:

ՀՀ վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազության բողոքը և անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ վերջինիս եզրահանումներն իրավաչափ են և կայացվել է օրինական և պատճառաբանված որոշում։

Ըստ էության, դատարաններն անտեսել են այն, որ Կ. Գ.-ին մեղսագրվել է անձի ազատության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված ազատազրկման ձևով՝ 7-ից 12 տարի ժամկետով: Հաշվի չեն առել նաև հանցագործության կատարման եղանակը, մեղադրյալի՝ ազատության մեջ հայտնվելով անձամբ կամ այլոց, այդ թվում եղբորն օգտագործելով դեպքին մասնակից մյուս անձանց, ինչպես նաև ականատես վկաների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու՝ միջնորդությամբ ներկայացված վերոնշյալ առավել քան խոսուն փաստական տվյալները: Անտեսվել է նաև այն իրողությունը, որ մեղադրյալը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, այնտեղ ծավալում է տնտեսական գործունեւություն և ազատության մեջ գտնվելով, ՌԴ-ում օգտագործելով իր կապերը, կարող է թաքնվել քննությունից, խուսափել քրեական պատասխանատվությունից:

Արդյունքում իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում Կ.Գ.-ին հնարավոր չի եղել հայտնաբերել, և 29.03.2022թ. որոշում է կայացվել հետախուզում հայտարարելու մասին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Հետագայում պարզվել է, որ մեղադրյալն ապօրինի լքել է ՀՀ պետական սահմանը և 2022թ. ապրիլի 18-ին հայտնաբերվել է ՌԴ-ում և վերցվել արգելանքի։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ խափանան միջոց կալանքի վերաբերյալ առաջին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը կայացրած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնելիս թույլ տված նյութական և դատավարական օրենքի կոպիտ խախտումներ կատարելու հիմքով, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով իրավասու մարմնին դիմելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված