Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ամենը վկայում է ցուգցվանգի մասին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է, ինչ ընդդիմությունը ընդգրկուն շարժում է սկսել, որի նպատակը գործող իշխանություններին, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է: Երբ սկսվեց ընդդիմադիր ուժերի նախաձեռնած պայքարը, ակնհայտ էր, որ իշխանությունները հույսեր էին տածում, թե շարժումը ժամանակի ընթացքում քիչ-քիչ մարելու է: Այդ հույսերն ավելի էին «խորանում»՝ հաշվի առնելով, որ օրեր շարունակ վատ եղանակային պայմաններ էին։ Դե, «տրամաբանությունը» հասկանալի է՝ անձրևի պարագայում շատ հավանական է հավաքների մասնակիցների թվի տատանումը: Այդուամենայնիվ, ժամանակը ցույց տվեց, որ հատկապես հանրահավաքների ու երթերի ժամանակ մարդկանց թիվը գնալով ավելանում է, միևնույն ժամանակ՝ առկա է բավականին բարձր տրամադրություն, տրամադրվածություն ու էներգետիկա։ Հուսախաբության ադյունքում իշխանություններն անցել են երկու ճակատով «գրոհին»։

Առաջինը տեղեկատվական հակամարտության գործիքներն են՝ արագ բացահայտվող ստերով, մանիպուլ յացիաներով, մշտական դարձած «բոբո նախկինների» արդեն նաֆթալինոտ թեզերով, դեռ չսկսված հանրահավաքի վայրից լուսանկարներ կամ տեսանյութեր հրապարակ նետելով: Միաժամանակ, իշխանական ու մերձիշխանական շրջանակները հեգնում են, չստացված իբր հումորներ անում մասնակիցների քանակի վերաբերյալ։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի, որ իշխանություններն այս դաշտում էլ շատ սիրողական մակարդակ ունեն ու ստիպված օգնության են կանչում մերձիշխանական որոշ անհատների, որպեզի սրանք հայտարարեն, թե իշխանափոխության հանրային պահանջ չկա։ Ավելին՝ սրանք էլ իրենց հերթին իշխանություններին կոչ են անում օգտագործել մերձիշխանական այլ միավորների ու անհատների:

Մի խոսքով՝ «պասերով» խաղում են՝ իրենք իրենց համար տեղ պահանջելով «արևի տակ», այսինքն՝ իշխանության մեջ:Այսինքն՝ պարզ հասկացնում են իրենց ծառայության գինը: Ինչ վերաբերում է իշխանափոխության հանրային պահանջին, ապա տարօրինակ է, որ մեկ անձը կարող է նման որակում տալ, այսինքն՝ իրավունք վերապահել խոսել ամբողջ հանրության անունից: Այն դեպքում, երբ այսօր փողոցում գտնվողներից շատերը թե՛ մտավոր, թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ բարոյական տեսանկյունից հազարապատիկ բարձր են այդ մասնակի 1-2 անհատներից: Բայց որևէ իշխանություն ծառայություն մատուցողների պակաս չի զգացել, այնպես որ, այս տեսակին հանգիստ թողնենք: Այստեղ առկա է ոչ պակաս կարևոր մեկ այլ հանգամանք. լավ, եթե իշխանություններն ու նրանց սատելիտներն այդքան հանգիստ են, եթե իշխանափոխության պահանջ չեն տեսնում, եթե դիմադրության շարժման մասնակիցների քանակն իրոք գնալով պակասում է, այդ դեպքում ինչո՞ւ է գնալով ուժգնանում նույն իշխանավորների ու նույն սատելիտների հիստերիան, ինչո՞ւ են գնալով մեծ թափ ստանում մարդկանց «փոքրաքանակության» մասին պնդումները:

Ինչ-որ բան, կարծես, չի բռնում... Ի դեպ, հատուկ պետք է նշել, որ, ի տարբերություն 2018 թվականի հավաքների, որոնց ընթացքում մեծ թվով մարդիկ էին ավտոբուսներով ու ավտոմեքենաներով բերվում մարզերից, ապա ներկայումս ընդդիմությունը մարդկանց մարզերից չի տեղափոխում Երևան։ Օրինակ՝ հաճախ մարզերից բազմաթիվ քաղաքացիներ ցանկություն են հայտնում մասնակցել մայրաքաղաքում տեղի ունեցող ակցիաներին՝ դրա մասին նշելով նաև սոցցանցերում, բայց նրանց հնարավորությունը չի ներում ամեն օր գալ և վերադառնալ իրենց մարզ։ Իսկ ընդդիմությունը չի կազմակերպում ավտոբուսներով մարդկանց հավաքներին բերելը։ Թե ինչու չի կազմակերպում, դա ուրիշ խոսակցություն է, հնարավոր է՝ շահարկումների տեղիք չտալու համար: Ի վերջո, այս իշխանությունները պատրաստ են նույնիսկ «թոռնիկներ» բուծել՝ մարդկանց գլխին սարքելու համար, դժվար չէ պատկերացնել, թե ինչ վայնասուն կբարձրացնեն: Վերադառնալով նախորդ պարբերության մեջ բարձրացրած հարցին, պետք է հասկանալ՝ եթե իրոք այնպես է, ինչպես իշխանություններն են ցույց տալիս, ինչի՞ էր պետք երկրորդ «ճակատը», այն է՝ օրեցօր ավելի մեծ քանակությամբ ոստիկաններ լցնելն ու օրեցօր ավելի բիրտ ու անմարդկային ուժ կիրառելը:

Չէ՞ որ ակնհայտ է, որքան ուժի կիրառման ծավալները մեծանում են, այնքան դա համեմատական է իշխանության վախերի հետ: Իսկ ոստիկաններն իրենց հերթին այնքան «հուժկու» պայքար են մղում ցուցարարների դեմ, հատկապես ծերերի, կանանց ու աղջիկների նկատմամբ, որ երբեմն մտածում ես՝ լավ, եթե հազարներով այդքան ուժեղ տղաներ ունեինք, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում։ Ի դեպ, ոստիկանների վայրագությունն ավելի ու ավելի ընդգծված դարձավ այն խոսակցություններին զուգահեռ, որ նրանց պարգևավճարներ են տալու (կամ՝ արդեն տվել): Սրան գումարած՝ անհնազանդության ակցիաների մասնակիցներին բերման ենթարկելու առումով օր օրի նոր ռեկորդներ են խփում իրավապահները. երևի դա էլ է ուղիղ համեմատական պարգևավճարների հետ:

Նույնիսկ իշխանամերձներն են արդեն խոստովանում, որ անգամ 2018-ի ամենաթեժ օրերին բերման ենթարկվածների օրական 400+ քանակ չի եղել: Հիմա կա: Բայց այստեղ առկա է մի քանի կարևոր հանգամանք: Նախ՝ հարկավոր է նկատի ունենալ, որ ակցիաների մասնակիցների հիմնական մասը երիտասարդներ են, որոնց համար իշխանությունները փաստացի քաղաքական պայքարի յուրատեսակ դարբնոց են սարքում։ Նրանք թրծվում են պայքարի բովում, «քաղմասի» «համն» էլ են զգում, մի խոսքով՝ քաղաքական յուրօրինակ դպրոց են անցնում:

Մյուս կողմից՝ վայրագորեն բերման ենթարկելը, վնասվածքներ հասցնելը, որպես կանոն, հակառակ արդյունքն է ունենում՝ ձնագնդի էֆեկտով ավելացնելով շարժման մասնակիցների թիվը։ Ամեն դեպքում տեսանելի է, որ իշխանությունները ակնհայտ ցուգցվանգի մեջ են. նշյալ գործողությունները, դրանց զուգահեռ՝ զոհվածների հարազատներին բերման ենթարկելը, նրանց վիրավորելն ու հայհոյելը իշխանական ֆեյքերի միջոցով, դրա պարզ վկայությունն են: Ու վախի, շատ, անչափելի շատ մեծ վախի...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ) Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վիրավորը կին է Իրանը հայտնել է 430 զոհի մասինԱլի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին
Ամենադիտված