Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Օդերևութաբանի համաշխարհային օր, Արևելյան Թիմոր՝ Անկախության օր Ինդոնեզիայից, Կուբա՝ Անկախության օր Միացյալ Նահանգներից, Սաուդյան Արաբիա՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Ինդոնեզիա՝ Ազգային վերածննդի օր, Կամբոջա՝ Զոհերի հիշատակի օր, Կամերուն՝ Ինքնիշխան պետականության ստեղծման օր, Ուկրաինա՝ Բանկային աշխատողի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1562 – Սեբաստիայում գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պիոս Դ-ին:

1851 –ծնվել է արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանը։

1919-Նախիջևան է մտել հայկական բանակի առաջին վաշտը։

– վախճանվել է դերասանուհի Ազնիվ Հրաչյանը։

1920 –ծնվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը։

1931 –ծնվել է քանդակագործ Սարգիս Յուխանյանը։

1946– ծնվել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը՝ Շերլին Սարգիսյանը:

1950– ծնվել է անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը:

1954 –վախճանվել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը։

1981 –վախճանվել է արձակագիր Սուրեն Այվազյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆիլիպինների հետ։

1997- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Էկվադորի հետ։

1990 - ՀԽՍՀ-ում առաջին անգամ անց են կացվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ, որտեղ կոմկուսը պարտվել է Հայոց Համազգային Շարժմանը։

2002-Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ցուցադրվել է Կաննում։

2010-Աշոտ Գիզիրյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

2019- առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվել են հանրապետության բոլոր դատարանների մուտքերը մի քանի ժամով։

2020- Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

ԱՇԽԱՐՀՈՒՄ

526- Անտիոքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից զոհվել է մոտ 250 000 մարդ։

1498–պորտուգալացի ծավագնաց Վասկո դա Գաման եվրոպացիներից առաջինը հասել է Հնդկաստան՝ շրջանցելով Աֆրիկան։

1506 –վախճանվել է իսպանացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը։

1570- քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը հրապարակում է առաջին «Theatrum Orbis Terrarum» քարտեզների ատլասը։

1742 —ռուս շտուրման Սեմյոն Չելյուսկինը շնասայլակներով հասել է Եվրասիայի ամենահյուսիսային կետին, որը ի պատիվ նրա անվանվել է Չելյուսկինի հրվանդան։

1756 —եվրոպական պատերազմական թատերաբեմում տեղի է ունեցել Յոթամյա պատերազմի առաջին ծովային ճակատամարտը։

1799– ծնվել է ֆրանսիացի մեծագույն գրող և թատերագիր Օնորե դը Բալզակը:

1801 —սկսվել է «Նարնջային պատերազմ» անվանումը ստացած երեքշաբաթյա հակամարտությունը Իսպանիայի և Պորտուգալիայի միջև։

 1804 –ծնվել է ռուս երգահան Միխայիլ Գլինկան։

1882– Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծել են «Եռյակ միությունը»:

1895 —Նյու-Յորքում տեղի է ունեցել ֆիլմի առաջին վճարովի դիտում (հանդիսատեսի համար ցուցադրվել է չորս րոպե տևած  բռնցքամարտի տեսագրություն)։

1896 –վախճանվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կլարա Շումանը։

1900 - Ֆրանսիայում տեղի է ունեցել 2-րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

1901 – ծնվել է հոլանդացի շախմատիստ, մաթեմատիկոս Մաքս Էյվեն։

1902– Կուբան հայտարարվել է հանրապետություն։

1908– ծնվել է ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը:

1927-Մեծ Բրիտանիան ճանաչել է Սաուդյան Արաբիայի անկախությունը։

1940 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանտարկյալների առաջին խումբը տեղավորվել է Աուշվիցի նորաբաց համակենտրոնացման ճամբարում։

1941 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Կրետե կղզու գրավման օպերացիան։

1943 — ծնվել է իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն:

1967 — BBC-ն արգելել է եթեր հեռարձակել Բիթլզի  «A Day in the Life» երգը այն պատճառով, որ երգի բառերում առկա են ակնարկներ նարկոտիկներ օգտագործելու վերաբերյալ։

1989 – ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացել է «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնել Թուրքիային, որով իսկ քաղաքական ապաստան է գտել ԱՄՆ-ում:

2002 - Պորտուգալիան ճանաչել է Արևելյան Թիմորի անկախությունը։

2003-Սուրբ աթոռը հրատարակել է ժամանակակից լատիներենի բառարանը, որի մեջ ներառված են եղել այնպիսի ժամանակակից բառեր ինչպիսիք են տեսահեռախոս, Ինտերպոլ, բեսթսելլեր և այլն, որոնց մասին հին հռոմեացիները գաղափար չեն ունեցել։

2019 —Պյոտոր Պրոշենկոյի փոխարեն Ուկրաինայի նախագահ է դարձել Վլադիմիր Զելենսկին։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո
Ամենադիտված