Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Հայաստանում իշխանության ղեկին լինեն ազգային ուժերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ներքաղաքական դաշտում ընթացող բուռն զարգացումները և իշխանափոխության հասնելու համար ընդդիմության նախաձեռնած տևական պայքարը շատ հաճախ նաև միջազգային կենտրոնների ուշադրությանն են արժանանում։ Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է, որ վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան, տիկին Լին Մ. Թրեյսին իր հարցազրույցում նշել էր, թե իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ըստ էության, այսպիսի ձևակերպում ունեցող դիվանագիտական խոսքի մեջ ուշագրավ բացահայտումներ կան։ Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է դեսպանը միայն 2018 թվականը և 2021 թվականը հիշատակում, չէ՞ որ ակնհայտ է՝ այլ տարիների ևս Հայաստանը ժողովրդավարական արժեքների տեսանկյունից ձեռքբերումներ ունեցել է։ Դիվանագիտական խոսքում պատահական ձևակերպումներ չեն լինում: Թերևս դիվանագետը անթաքույց ցույց է տալիս, որ 2018 թվականի բողոքի ցույցերն ու իշխանափոխությունն Արևմուտքի սրտով էր, ինչպես նաև խոստովանում, որ իրենք էին օժանդակել դրանց կազմակերպմանը։ Իսկ 2021 թվականի հիշատակումը թերևս նշանակում է, որ պատերազմից հետո տեղի ունեցած խայտառակությունը համապատասխանում էր իրենց ցանկությանը, դրա համար էլ շարունակում են պաշտպանել իրենց շահերը սպասարկող Փաշինյանին։

Ստացվում է, որ ԱՄՆ-ը ոչ թե ծանր վիճակում գտնվող Հայաստանին կամ մեր երկրի անվտանգային ու տնտեսական վերականգնմանն է աջակցում, այլ ժողովրդավարության քողի ներքո ոչ անաչառ վերաբերմունք է դրսևորում և փաստացի խառնվում ՀՀ ներքին գործերին՝ սատարելով կոնկրետ ՀՀ իշխանություններին։ Իսկ, օրինակ՝ Ռուսաստանից տարբեր մակարդակներով հնչող հայտարարություններում նշվում է, որ կատարվողը Հայաստանի ներքին գործն է, և իրենք չեն խառնվում։ Սա՝ իմիջիայլոց, սոսկ որպես արձանագրում: Մյուս կողմից էլ՝ զարմանալի է, թե Հայաստանը պարտության հասցրած ու մեր պետության դիրքերը միջազգային արենայում թուլացրած, հեղինակությունը գետնին գցած ղեկավարն ինչպե՞ս կարող է շարունակել բացահայտ աջակցություն վայելել արտաքին ուժերի՝ մասնավորապես Արևմուտքի կողմից։

Թերևս Փաշինյանն իր առաջ խնդիր է դրել ոչ թե սպասարկել մեր երկրի շահերը, որի դեպքում ինքը պատերազմից հետո հեռացած կլիներ՝ դաշտը թողնելով ավելի պատրաստված գործիչների, չպարտված գործիչների, այլ տարբեր ձևերով գոհացնել արտաքին ուժերին և նրանց Հայաստանի հաշվին աջ ու ձախ խոստումներ տալը։ Եվ պատահական չէ, որ արևմտյան տարբեր ուժային կենտրոններ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանն աղետալի վիճակի հասցրած Փաշինյանին։ Ավելին, անգամ Ադրբեջանից են պարբերաբար հնչում Փաշինյանին ձեռնտու հայտարարություններ, որոնց դեպքում թիրախավորվում են Հայաստանի ընդդիմադիր ուժերը և ներկայացվում որպես ռևանշիստներ։ Երեկ էլ Չավուշօղլուն օգնության հասավ Փաշինյանին. «Հայաստանի իշխանությունները երկրի ներսի ռադիկալ ուժերի և Սփյուռքի կողմից ճնշման տակ են»: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, բացարձակ ավելորդ են:

Ամենատարօրինակն այն է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում ոչինչ չի ասում ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների, ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման, քաղբանտարկյալների առկայության և այլ հակաժողովրդավարական երևույթների մասին։ Եթե այդպիսի երևույթների մի 10-20 տոկոսը լիներ, օրինակ՝ 2018 թվականից առաջ, ապա Արևմուտքի երկրները և արևմտյան կողմնորոշում ունեցող «իրավապաշտպանները» միանգամից վայնասուն կբարձրացնեին։ Ճիշտ է, նա երեկ «Մարիոթում» փորձեց մի քիչ «սվաղել» այս թեման՝ նշելով, թե ինչ-ինչ «մտահոգություններ» կան, բայց և անմիջապես էլ մատ թափ տվեց ցուցարարների վրա: Մյուս կողմից էլ՝ փաստերով ենք համոզվում, որ ՀՀ իշխանությունների համար ժողովրդավարությունն ընդհանրապես արժեք չունի։

Այն լոկ խոսքերի համար է։ Օրինակ՝ նրանք կարող են իրենց թույլ տալ ողջ աշխարհի առաջ դատարանները շրջափակելու ու նրանց աշխատանքը խոչընդոտելու գործընթաց ուղղորդել ու վերջնարդյունքում այդ ամենը մարսել։ Իսկ աշխարհում ժողովրդավարական արժեհամակարգի տարածման դիրքերից հանդես եկող գերտերությունն ու իր դեսպանը 2018 թվականից սկսած աչք են փակում Փաշինյանի հակաժողովրդավարական քայլերի առաջ։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ բազմաթիվ արտաքին դերակատարների, այդ թվում՝ Արևմուտքին ձեռք չի տալիս, որ Հայաստանում իշխանության գան ազգային ուժեր, քանի որ այդ ուժերը, միայն Հայաստանի շահերը սպասարկելով, կարող են խափանել Հայաստանի վերաբերյալ իրենց պատկերացրած սցենարները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ) Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վիրավորը կին է Իրանը հայտնել է 430 զոհի մասինԱլի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»
Ամենադիտված