Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թույլ իշխանության պարագայում շատ ավելի մեծ դեր է խաղալու ընդդիմությունը. շարժումը միշտ տաք վիճակում պահելու խնդիրը լուծված է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հերթական հանդիպումը: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանի հետ զրույցում խոսել ենք հանդիպումների ինտենսիվության մասին, անդրադարձել նաև վերջին հանդիպմանը հաջորդած հայտարարություններին:

Ռուբեն Մարգարյանը հանդիպումների նման ինտենսիվությունը մի քանի պատճառներով է պայմանավորում:

«Նախ՝ անկայուն վիճակում գտնվող աշխարհում փորձում են մեր տարածաշրջանում գոնե կայուն վիճակը պահել: Երկրորդ՝ ռուս խաղաղապահները, ըստ նախնական պայմանավորվածության, 5 տարով են Արցախում: Եվ, ըստ էության, մինչ այդ ժամկետը որոշակի քայլերի հասնելու ցանկություն կա: Ու քանի որ Փաշինյանի ու Ալիևի միջև պայմանավորվածություններ են եղել, գործընթացն առաջ տանելու տեսանկյունից թե՛ ԵՄ-ի, թե՛ նաև ՌԴ-ի մոտ հեղինակության հարց կա: Այս առումով նաև մրցակցություն կա. ԵԽ-ն իր հերթին, ՌԴ-ն՝ իր, ուզում են ավելի մեծ դերակատար լինել: Եվ այս մրցակցության պայմաններում գործընթացն առաջ տանելու տեսանկյունից կողմերի վրա որոշակի ճնշում կա: Իհարկե՝ ելնելով տարբեր շահերից, բայց այդ ցանկությունը կա»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբանը:

Այն, որ եռակողմ հանդիպմանը որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մեր զրուցակիցը, մեծ հաշվով, որպես այդպիսին, նորություն չի համարում: Շեշտելով հատկապես սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ նա ընդգծեց. «Այս առումով էական առաջընթաց չկա: Նույն սահմանազատման գործընթացը եթե սկսվի, այն, միևնույնն է, բարդություններով է լինելու. Հայաստանը փորձելու է ավելի հին քարտեզներից բխող փաստարկներ բերել, Ադրբեջանը փորձելու է ասել, որ պետք է վերականգնել այն վիճակը, որը եղել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ՝ 1991-ին»:

Մեր զրուցակիցն, անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարության մի հատվածին, նշեց. «Ասաց՝ երկու ղեկավարներին էլ պնդել է, որ «անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»:

Այստեղ երկու կողմ կա: Նախ՝ սա շատ անորոշ ձևակերպում է: «Հասկանալի» է, թե ինչու չի օգտագործվում Արցախ եզրույթը, բայց անգամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չօգտագործեց: Մտահոգիչ է ձևակերպումը, բայց եկեք հիշենք, որ ապրիլին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Արցախի մասին բացարձակ ոչ մի խոսք չկար: Այդ ժամանակ խոսքը միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին էր: Շառլ Միշելի հայտարարության մեջ, թերևս, ամենահետաքրքիր պահն այն է, որ երկու ղեկավարներին էլ պնդել է վերոնշյալը: Այդ շեշտադրումից կարելի է մտածել նաև՝ այնպես չէ, որ համաձայնել են իր ասածի հետ: Այս դեպքում խոսքն ավելի շատ Ալիևի մասին է, քանի որ Բաքվի մոտեցումը հետևյալն է՝ «թող ղարաբաղցիներն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կունենան ինչ-որ մշակութային ինքնավարություն՝ կսովորեն հայկական դպրոցներում, կսովորեն հայերեն, կունենան ՏԻՄ մարմիններ, բայց ոչ թե որպես առանձին տարածք, այլ Ադրբեջանի մաս»:

Սա, բնականաբար, հայկական կողմին ձեռնտու չէ, որովհետև եթե այդ ճանապարհով գնանք, Ադրբեջանը ճնշելու է, ուժայիններին մտցնելու է Արցախ, ինչի հետևանքով Արցախը կդատարկվի: Հարց է՝ ո՞ւր կտանի Շառլ Միշելի այսպիսի անորոշ ձևակերպումը: Բայց մի բան հստակ է. թեպետ որևէ խոսք չկար ինքնորոշման իրավունքի մասին, այդուհանդերձ, կարծում եմ, որ Բրյուսելից վերադառնալուց հետո «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» մասին շեշտադրումը Փաշինյանը դիվանագիտական քայլ առաջ է ներկայացնելու»:

Վերլուծաբանի խոսքով՝ իրականում հետագա զարգացումների հանգուցալուծման առումով կարևոր է Հայաստանի կեցվածքը. «Որքան ուժեղ և վստահ պնդի ասածները, կարող է հասնել ավելիին: Որովհետև հիմնական խաղացողներին՝ Ռուսաստանին, Իրանին, նաև ԵՄ-ին, այնպես չէ, որ «թույլ Հայաստան, ուժեղ Ադրբեջան ու Թուրքիա» են ձեռք տալիս: Կասեի՝ հակառակը: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանը որքանով կկարողանա իր շահն առաջ տանել»:

Հայաստան ասելով՝ Ռ. Մարգարյանը նկատի չունի ՀՀ իշխանություններին. «Կապելով արտաքին ու ներքին քաղաքականությունները՝ այդ համատեքստում ուզում եմ շեշտել, որ շատ մեծ դերակատարություն ունի այսօրվա ընդդիմությունը, մարդիկ, ովքեր հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում: Հստակ ասելով, որ զիջումների Հայաստանն այլևս չի գնա, փաստորեն, ոչ թե Արցախի կարգավիճակի նշաձողն են իջեցնում, ինչպես Փաշինյանը, այլ փորձում են այն որքան հնարավոր է բարձրացնել, ցույց տալ, որ Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի, և պետք է ավելի հստակ ձևակերպվեն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պահանջները, դրանց հասնելու ճանապարհը»:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության մեջ ներկայիս իշխանություններից ունեցած ակնկալիքներին՝ նա նկատեց. «Իհարկե, իդեալական և ճիշտ տարբերակն այն կլիներ, որ Փաշինյանին, այնուամենայնիվ, հրաժարական պարտադրվեր: Այդ դեպքում ամբողջ աշխարհն էլ կհասկանար, որ Հայաստանի համար անընդունելի է զիջումների քաղաքականությունը: Բայց նույն Փաշինյանի համար իշխանությունը շատ մեծ արժեք է, և իր քաղաքականությունն էլ ինչ-որ առումով հենց այդ հանգամանքով է պայմանավորված: Եթե Հայաստանի ներսում ընդհանրապես որևիցե շարժում չլինի, իշխանությունների համար շատ հեշտ կլինի նոր զիջումների գնալ: Նորից կասեն, որ ժողովրդից մանդատ ունեն: Աշխարհի համար էլ, վերջին հաշվով, կարևորը տարածաշրջանային կայունությունն է, և միևնույնն է, թե Արցախն ում կազմում կլինի: Իհարկե, Փաշինյանի իշխանությունը դժվար կարող է արտահայտել Հայաստանի ու Արցախի շահերը: Ամենաճիշտ լուծումը կլիներ, որ հեռանային իշխանությունից: Այդպիսով Հայաստանում ու Արցախում վերածննդի հույս կլիներ: Նաև հույս կարթնանար, որ հետո նոր իշխանությունն ավելի ուժեղ առաջ կտանի երկրի շահերը, որովհետև չի ունենա Փաշինյանի, այսպես ասած, բեռը՝ կապիտուլ յացիան, ինչ-որ պայմանավորվածությունները, խոստումները: Բայց քանի որ այս սցենարը դեռ չի իրականացել, պայքարը պետք է ամեն օր շարունակվի, որպեսզի ճնշումն ավելի մեծ, իսկ Փաշինյանի զիջումներն՝ ավելի քիչ լինեն, Հայաստանի ձայնն ավելի լսելի լինի»:

Նրա խոսքով՝ այս փուլում ուրիշ ճանապարհ չկա:«Աշխարհը բարդ փուլում է: Հանդիպումների նման ինտենսիվությունը նաև հենց դրանով է պայմանավորված: Բոլորն ինչ-որ բան են ուզում հասկանալ, դաշնակիցներ են փնտրում, իրենց շահերն են առաջ տանում: Ու այսօրվա թույլ իշխանության պարագայում Հայաստանում շատ ավելի մեծ դեր է խաղալու ընդդիմությունը, ձևավորված շարժումը, ուրիշ ճանապարհ պարզապես չկա: Երբեմն ընդդիմությանը մեղադրում են, որ շատ շուտ արդյունքի չեն հասել, շարժումը ձգձգվում է, բայց իրականում մի կարևոր բան կա, ինչը, ըստ իս, ընդդիմության առաջնորդները ևս շատ լավ են հասկանում. իհարկե, Փաշինյանի հեռացումն իշխանությունից ընդդիմության կողմից որպես անհրաժեշտ պայման է դիտվում, ըստ որի, հնարավոր կլինի ավելի լավ պաշտպանել մեր երկրի շահերը: Բայց վերջնական առումով դա ընդամենը Հայաստանի ու Արցախի վերածննդի սկիզբն է լինելու՝ մեր շահերն ավելի առաջ տանելու տեսանկյունից: Հիմնական նպատակը հենց նշվածն է, ինչի ցուցիչը հազարներով կամ 10 հազարներով տարբեր միջոցառումների՝ ցույցերի, հանրահավաքների, անհնազանդության ակցիաների մասնակցող ժողովուրդն է: Սա նշանակում է, որ կա այն մյուս Հայաստանը, այն Արցախը, որը պատրաստ չէ զիջումների, նաև գալիք սերունդների հաշվին այսօր ինչոր ձևով կյանքը «յոլա տանել»: Նշվածը այսօրվա իշխանության կրեդոն է, մինչդեռ ապագա Հայաստանն այսօրվա շարժումն է, որը և կանխորոշելու է հետագա զարգացումները»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց՝ իշխանությունը ևս հասկանում է իրողությունները: «Արդեն մոտ մեկ ամիս է՝ շարժումը, չնայած այդ երկար ժամանակահատվածին, չի մարում: Սա վկայում է, որ կա շարժման կորիզ, որը ոչ մի դեպքում չի նահանջելու: Այդ կորիզի շուրջ համախմբվում են մյուսները, որոնք այսօր կարող են մասնակցել հանրահավաքին, վաղը ինչ-ինչ պատճառներով չկարողանան, ինչը նորմալ է: Բայց այդ կորիզը, որը կա, նշանակում է, որ շարժումը միշտ տաք վիճակում պահելու խնդիրը լուծված է: Շարժումը մի քիչ կարող է հետընթաց ապրել, վերելքներ, նահանջներ ունենալ, բայց, իմ կարծիքով, կարելի է փաստել, որ նշված կորիզը թույլ չի տա, որ Հայաստանի իշխանությունները կոպիտ քայլերի գնան: Եվ, անկախ նրանից, թե դրոնները ժամը քանիսին ինչքան մարդ են նկարում, իշխանությունը ևս հասկանում է, որ այս կորիզը կա: Դա լավ հասկանալով՝ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր աշխատում են այս շրջանում ընդհանրապես ձայն չհանել: Կան նաև Վահագն Ալեքսանյանի նման պատգամավորներ, որոնք «հին երգն են երգում»: Իսկ իրականում գործ ունենք քարոզչության հետ, որտեղ ինչ հիմարություն ասես, կարող է հնչել. օրինակ՝ մի օր ասում են մեծահարուստների ցույց է, մյուս օրն էլ հայտարարում, թե «5000»-ով են գալիս հանրահավաքների»,-նշեց Ռ. Մարգարյանը:

Նա ընդգծեց՝ մեծ շարժման դեպքում սխալներ, անհաջող հայտարարություններ ևս կլինեն, ինչը բնական է. «Դա օգտագործելու են շարժման դեմ քարոզչական նպատակով: Այդ ամենով հանդերձ՝ իշխանությունը, ըստ իս, հասկանում է, որ շարժումը կայացել է, այն գործոն է, որն ազդում է իշխանությունների վրա՝ ներքին ու արտաքին քաղաքականության դաշտում: Ավելի ուժեղ լինելու դեպքում ազդեցությունը, բնականաբար, ավելի մեծ կլինի, բայց փաստ է՝ շարժումն առաջ տանող երիտասարդները, որոնք այս երկրի ապագան են, միանշանակ ասում են, որ համաձայն չեն ապրել մի Հայաստանում, որի անվտանգությունը կարելի է կապել միայն ինչ-որ զիջումների հետ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ) Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վիրավորը կին է Իրանը հայտնել է 430 զոհի մասինԱլի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված