Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուլղարիա և Ռուսաստան՝ Սլավոնական գրի և մշակույթի օր, Էկվադոր՝ Պիչինչի օր, Էրիթրեա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1860- Ազգային սահմանադրություն անվանումով փաստաթուղթ է ընդունվել արևմտահայերի ազգային Ընդհանուր ժողովի կողմից, որը ևս մեկ անգամ խմբագրվելով վավերացվել է օսմանյան կառավարության կողմից 1863 թվին:

1889-վախճանվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Վարդան Գալշոյանը։

1923-ծնվել է նշանավոր նկարիչ Հակոբ Հակոբյանը։

1936-ծնվել է գրող, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը։

1983-Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի թուրքական դեսպանատան դիմաց գտնվող մշակութային-տեղեկատվական կենտրոնում և «Մարմարա» զբոսաշրջային բյուրոյի մոտ հայ ահաբեկիչների կողմից իրականացվել են պայթյուններ, որի արդյունքում վիրավորվել է ազգությամբ մեկ իտալացի։

1992-արցախյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի Սու-25-ը և Մի-24 ուղղաթիռների էսկադրան ռմբակոծել են Մարտունի քաղաքը և Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։

2001- Վաշինգտոնում Նորին Սրբության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Սպիտակ տանը առաջին հանդիպումն է ունեցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ:

2003-Երևանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի արձանը։

2005- Ղրիմի Գերագույն Ռադան որոշում է կայացրել ապրիլի 24-ը ճանաչել որպես անցյալ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2010-պաշտոնապես բացվել է Երևան քաղաքի Ազատության հրապարակի տակ կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղին, վերաբացվել է նաև շինարարական աշխատանքների կապակցությամբ շուրջ 2 տարի փակ մնացած հրապարակը։

2014- ՀՀԿ 15-րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում:

2016-Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները կալանավորվել են՝ կապված մայիսի 16-ին վիճաբանության ընթացքում 5 անձի նկատմամբ բռնություն գործադրվելու հետ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

2017-Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվել նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը։

2019-Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1032-Ավիցեննան նայել և նկարագրել է Վեներայի անցումը Արեգակի սկավառակով։

1543-ծնվել է լեհ աստղագետ, մաթեմատիկ և տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը։

1686-ծնվել է գերմանացի ֆիզիկոս, ջերմաչափերում առաջին անգամ սնդիկ օգտագործած և ֆարենհեյտի սանդղակը հայտնագործած Գաբրիել Ֆարենհեյտը։

1571-Ղրիմի խան Դեվլեյ-Գիրեյը պաշարել է Մոսկվայի Կրեմլը։

1626-Նոր Հոլանդիայի տնօրեն Պետեր Մինյոյտը հնդկացիներից գնել է Մանհետտեն կղզին 60 գուլդենով։

1743-ծնվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը հանդիսացող Ժան Պոլ Մարատը։

1798-սկսվել է Իռլանդական ապստամբությունը, որը կազմակերպել էր Իռլանդացիների միավորման ընկերությունը։

1822-ներկայիս Էկվադորի տարածքը անկախություն է ստացել Իսպանիայից և դարձել Կոլումբիայի մի մասը։

1844-Սեմյուել Մորզեի հեռագրի շնորհիվ ուղարկվել է աշխարհում առաջին հեռագիրը Վաշինգտոնից Բալթիմոր։

1900-Սանկտ-Պետերբուրգում անձամբ Նիկոլայ 2-րդ ցարի ձեռքով ջուր է իջեցվել նոր հածանավ «Ավրորան»։

1905-ծնվել է ռուս խորհրդային գրող, նոբելյան մրցանակակիր Միխայիլ Շոլոխովը։

1925-լույս է տեսել «Комсомолская правда» թերթի առաջին համարը։

1945-լեհ պարտիզանները Լյասե Ստոցկու ճակատամարտում պարտության են մատնել գերմանական պետանվտանգության զորքերին։

1956-Շվեյցարական Լուգանո քաղաքում կայացել է առաջին Եվրատեսիլի մրցույթը։

1964-Լիմայում կայացած Պերու-Արգենտինա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել են 328 մարդ, իսկ ավելի քան 4000-ը ստացել են վնասվածքներ։

1982-Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական բանակը ազատագրել է Խորրեմշեխր քաղաքը։

1993-էրիթրեան անկախացել է Եթովպիայից։

1995-էկրան է բարձրացվել «Խիզախ սիրտ» գեղարվեստական ֆիլմը Մել Գիբսոնի գլխավոր դերակատարությամբ։

2001-ռուսալեզու Վիքիպեդիայում հայտնվել է առաջին հոդվածը։

2007-Նովոկուզնեցկում գտնվող «Հոբելյանական» հանքում տեղի է ունեցել վթար, որի արդյունքում զոհվել են 38 մարդ։

2013-վախճանվել է կինոռեժիսոր, կինոօպերատոր, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր Պյոտր Տոդորովսկին։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին
Ամենադիտված