Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին օրեր առաջ մեղադրանք առաջադրվեց մի հոդվածով, որը իրավաբանները դատավարական սխալ են համարում, ապա և որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Այս հանգամանքը շատերը գնահատում են որպես քաղաքական ճնշում գործող իշխանությունների կողմից:

«Ավետիք Չալաբյանի համար էլ է ակնհայտ բուն կալանավորման քաղաքական ենթատեքստը, ինքը դրան պատրաստ է եղել հոգեպես՝ հասկանալով, որ այն իշխանությունը, որի դեմ պայքար է մղվում, ամեն հնարավոր ստորության պատրաստ է իր իշխանավարումը երկարաձգելու, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ փոխգործակցության շրջանակներում «խաղաղության դարաշրջանի» պրոյեկտը բարեհաջող իրագործելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Այն դիտարկմանը՝ ինչո՞ւ հենց նրա դեմ նման քաղաքական հետապնդում սկսվեց, և նա հայտնվեց թիրախում, փաստաբանը նշում է՝ դա պարզելու համար կարելի է, օրինակ՝ դիտել մինչև կալանավորումը վերջինիս քաղաքական հայտարարությունները, մասնավորաբար՝ Արցախյան հիմնախնդրի լուծման կապակցությամբ արտահայտվող դիրքորոշումը, որը բովանդակային առումով հակասում է իշխանությունների ուղեգծին: «Ավետիք Չալաբյանը երբեք չի եղել որևէ իշխանության մաս, հնարավոր չէ նրան պիտակավորել որպես «նախկին թալանչի» և այլն, նա ինքնուրույն, իր ուժերով բավականին մեծ բարձունքների հասած, կենսագրական լուրջ հետագիծ թողած անձնավորություն է, ում խոսքի կշիռը պայմանավորվում է նաև իր անձի կշռով: Իսկ ապաշնորհ իշխանությունները հիմնականում վախենում են իրենց հետ համեմատության մեջ էապես տարբերվող մարդկանցից, որովհետև ժողովրդի համար բավականին առարկայական ու շատ շոշափելի է, երբ երկու հոգու կամ երկու ուղղության համեմատության մեջ էական տարբերություններ են տեսնում:

Ընդհանրապես, ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունը և ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է»,-հավելում է մեր զրուցակիցը: Հարցրեցինք՝ իսկ ինչպիսի՞ն է պարոն Չալաբյանի տրամադրությունը ու հոգեվիճակն անազատության մեջ: «Նրա հետ հանդիպել եմ մայիսի 24-ին, տրամադրությունն ու տրամադրվածությունը շատ նորմալ է, կարելի է ասել՝ մարտական, ոգին տեղն է, կամքն՝ ամուր, իր դիրքորոշումներում՝ հաստատակամ»,-ընդգծեց Վարազդատ Հարությունյանը:

Հ.Գ.-Թերթը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ) Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վիրավորը կին է Իրանը հայտնել է 430 զոհի մասինԱլի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին
Ամենադիտված