Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաշինյանի կառավարման 4 տարին, երևի թե, Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենասև ու ամենակործանարար ժամանակաշրջաններից մեկը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն խայտառակ պարտությանը, խայտառակ զիջումներին, պետությանն ու պետականությանը հասցված ծանր հարվածներին, հազարավոր զոհերին, այլև գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված ավերումներին, այդ թվում՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում:

Եթե 2018 թվականի գարնանը շատերին թվում էր, թե Հայաստանում ժողովրդավարությունը և ազատ խոսքի արտահայտման իրավունքի պաշտպանությունն արմատավորվելու են, ապա որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդպես մտածողները մեծապես սխալվել են, ու մեր երկրում իրականում հակառակն է տեղի ունենում։ Ճիշտ է՝ ամեն հարմար առիթի, հատկապես արտաքին գործընկերների հետ հարաբերվելիս, Փաշինյանը հայտարարում է, թե այսուհետ ժողովրդավարությունը Հայաստանի գլխավոր ուղենիշը կամ բրենդն է, սակայն այդ հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը։ Իրականում անցած 4 տարվա ընթացքում դեմոկրատիան հնարավորինս խեղվել է, իսկ ընդդիմությունն ու ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ ունեցողները՝ բիրտ ճնշումների ենթարկվել։

Փաշինյանի կառավարման ընթացքում մեր քաղաքական մշակույթից հիմնականում դուրս է մղվել քաղաքական երկխոսության, դիսկուրսի, քննարկումների և խնդիրների վեր հանման պրակտիկան։ Հնարավոր է՝ այս իրողությունը գալիս է նրանից, որ իշխանությունների մասնագիտական և մարդկային որակները բավարար չեն, որպեսզի խորամուխ լինեն խնդիրների բովանդակության մեջ, բանավիճեն: Մյուս կողմից՝ եթե հարցերը տեղափոխվեն բովանդակային դաշտ, ապա առավել ցցուն կդառնա, թե ինչպես են Փաշինյանն ու իր թիմակիցները ձախողել երկրի կառավարումը։

Կրկնենք՝ բոլոր ոլորտներում: Փոխարենը, այս իշխանությունները սիրով կիրառում են իրենց սիրելի «գործիքները»՝ ատելության, թշնամանքի սերմանում, «նախկինների» թեմայի ամենօրյա շահարկում, վիրավորանք, հայհոյանք բոլոր ընդդիմադիրների ու պարզապես ընդդիմացողների հասցեին: Բայց սրանք միայն «ծաղիկներն» են. Փաշինյանի առավել սիրելի զբաղմունքը իրավական գործիքակազմի կիրառումն է։ Արդյունքում, իրավապահ և անվտանգային համակարգը, պետության շահերը սպասարկելու և անվտանգային սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու փոխարեն, զբաղված է անհեթեթ գործեր կարելով, ծիծաղելի խուզարկություններ իրականացնելով, ռեկորդային թվով բերման ենթարկելով, ձերբակալելով, կալանքը պատժամիջոց դարձնելով, էլ չենք խոսում այն մասին, որ հսկայական ժամանակ ու ռեսուրսներ են ներդնում, ասենք՝ սոցցանցերում մշտադիտարկում անելու և իրենց «թանին թթու ասողների» վրա գործ սարքելու պատրվակ գտնելու համար։

Իշխանությունների կողմից անմիջականորեն ուղղորդվող այսպիսի գործելակերպի արդյունքում է, որ Փաշինյանը քաղաքական հալածյալների մի խոշոր «ինստիտուտ» է ձևավորել։ Ինչո՞ւ է նա այսպես վարվում: Կարծիքները տարբեր են: Օրինակ՝ ոմանք կարծում են, որ Փաշինյանի նման մոտեցումները գալիս են իր վախերից, քանի որ նա վախկոտ է ի բնե, և հետո՝ ուղղակի դողում է վարչապետի աթոռի վրա՝ սարսափելով այն կորցնելու մտքից: Կան նաև այլ տեսակետներ, ի մասնավորի՝ Փաշինյանի բնավորության մի շարք գծեր հաշվի առնելով, այդ թվում՝ հիշաչարությունը, պարզապես չարությունը, քինախնդրությունը և այլն: Էլի շատ պատճառներ են նշվում տարբեր անհատների, մասնագետների կողմից:

Բայց, որն էլ լինի, ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում Փաշինյանն ավելացնում է քաղաքական բռնաճնշումների դոզան։ Եվ պատահական չէ, որ 2018 թվականից սկսած՝ իրավիճակն ադեկվատ գնահատող մարդիկ և լրատվամիջոցները զգուշացնում էին, որ քաղաքական հետապնդումներն աստիճանաբար դառնալու են ձեռագիր և համատարած բնույթ են ստանալու։ Դրա համար կային ակնհայտ փաստեր: Ժամանակի հետ Փաշինյանն սկսեց իրավապահներին որպես գործիք օգտագործել՝ լուծելու բացառապես իր անձնական ու քաղաքական վրեժը ընդդիմադիր գործիչներից, որոնցից սարսափում էր կամ որոնք իր պլանները կյանքի կոչելու գործում խանգարում էին: ՀՀ երկրորդ նախագահից մինչև ընդդիմադիր պատգամավորներ ու «անցանկալի» համայնքապետեր՝ հարձակումների էին ենթարկվում, թեկուզ ժամանակի ընթացքում պարզվեց, որ բոլոր այդ գործերի գերակշիռ մասը պարզապես փուչիկ էր, արհեստականորեն «շուլալված»: Հիմա արդեն գնալով մեծանում է շրջանակը՝ ընդգրկելով ցուցարարներին ու ակտիվիստներին, սոցցանցերի օգտատերերին։

Մասսայաբար բերման են ենթարկում, խուզարկություններ իրականացնում, ձերբակալում, ոմանց նույնիսկ կալանավորում են։ Բնականաբար, էլի առանձնահատուկ «ուշադրություն» են դարձնում նրանց, ովքեր առանձնահատուկ «վտանգ» են ներկայացնում, խելացի են (սա արդեն ՔՊ-ի խանդի ու նախանձի պատճառն է), ունեն հանրային բավական բարձր վարկանիշ, ինչպես, օրինակ՝ Ավետիք Չալաբյանը: Եվ սպասելի է, որ այս բռնաճնշումները այսքանով չեն սահմանափակվելու, և եթե մարդիկ կան, ովքեր դեռևս չեն ընկալում, թե որքան լուրջ է այս ամենը, ապա կարող են չկասկածել, որ քաղաքական հետապնդումների հերթը կարող է հասնել յուրաքանչյուրին, քանի որ այս իշխանություններն այս և, ընդհանրապես, որևէ հարցում կարմիր գծեր չունեն։

Ու խնդիրը նույնիսկ անձերը չեն, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ նախ՝ կրկնենք փաշինյանաբար սարքված գրեթե բոլոր գործերը փուչ դուրս եկան, և հետո՝ անօրինական կերպով անազատության մեջ հայտնվածները «դուրս եկան» ավելի ուժեղացած ու հանրային ավելի մեծ ընդունելությամբ: Խնդիրն այն է, որ մեր երկիրը գնում է բռնաճնշումների ճանապարհով, ինչը շատ խոր վերքեր կարող է թողնել մեր պետականության համակարգի վրա։ Մի խոսքով՝ պետությունն է ափսոս:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ) Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վիրավորը կին է Իրանը հայտնել է 430 զոհի մասինԱլի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված