Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի առաջնության չորրորդ մրցումային օրը Հայաստանն ունի 3 մասնակից

ՍՊՈՐՏ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը Հայաստանն ունի երեք մասնակից: Պայքարի մեջ կմտնեն Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը, կանանց 76 կգ քաշային կարգում՝ Տաթեւ Հակոբյանը:

89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 26-ամյա Անդրանիկ Կարապետյանը: Նույն քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը կլինի Վարդան Մանուկյանը:

Մինչեւ Ռիոյի Օլիմպիական խաղերը, Անդրանիկ Կարապետյանը մեծ նվաճումներ է ունեցել 77 կգ քաշային կարգում: Այդպես՝ 2015 թվականին Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել (երկամարտ՝ 350 կգ): Նույն տարում բրոնզե մեդալ է նվաճել նաեւ աշխարհի առաջնությունում՝ Հյուսթոնում:

2016 թվականի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 367 կգ արդյունքով: Եվրոպայի չեմպիոնից մեդալային ակնկալիք կար նաեւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում, սակայն մրցահարթակում պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Անդրանիկ Կարապետյանը արմունկի կոտրվածք ստացավ:

Բարդ վիրահատությունից եւ երկարատեւ բուժումներից հետո Կարապետյանը կրկին վերադարձավ մրցահարթակ եւ ուժերը փորձեց 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ արդեն նոր քաշային կարգում՝ 85 կգ: Այստեղ նա գրավեց 12-րդ տեղը: Նույն տարվա ամռանը Համաշխարհային Ունիվերսիադայում նվաճեց արծաթե մեդալ:

2018 թվականի աշխարհի առաջնությունում ձախողումից հետո Անդրանիկ Կարապետյանը Քաթարում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոնի համար անհաջող ստացվեց 2019 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները: Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության կազմում չնայած ընդգրկված էր, սակայն մրցահարթակ դուրս չեկավ: Ծանրորդին թույլ չտվեցին մասնակցել՝ կշռման արարողության ժամանակ սահմանված 81 կգ-ից շուրջ 200 գրամ ծանր լինելու համար:

Անհաջողությունը ծանրորդին ուղեկցեց նաեւ 2019 թվականին Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում (օլիմպիական վարկանիշային), որտեղ 81 կգ քաշայինների պայքարում երկամարտում 0 ստացավ՝ ձախողելով հրում վարժությունը։

Օլիմպիական վարկանիշներ տվող 3 մրցաշարերը ձախողելուց հետո, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Կարապետյանն այլեւս չի պայքարի վարկանիշային միավորների համար: Սակայն, ավելի ուշ, Անդրանիկ Կարապետյանը նախ արծաթե մեդալակիր դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին նվիրված Alexander Cup 2019 մրցաշարում (օլիմպիական վարկանիշային), ապա փոքր ոսկե մեդալ նվաճեց International Fajr Cup օլիմպիական վարկանիշային մրցաշարում պոկում վարժությունում:

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված երկարատեւ կարանտինից հետո Կարապետյանը կրկին վերադարձավ նոր քաշային կարգում՝ 89 կգ: 2021 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ նոր քաշային կարգում դարձավ Հայաստանի չեմպիոն: Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Կարապետյանը 365 կգ երկամարտի արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Մոսկվայի մրցահարթակում 26-ամյա ծանրորդը պոկեց 170 կգ եւ հրեց 195 կգ: 2021 թվականի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնություւնը հերթական անգամ անհաջող ստացվեց Անդրանիկ Կարապետյանի համար:  89 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում Կարապետյանը 175 կգ արդյունքով առաջատարն էր: Հրում վարժությունում զրո ստացավ եւ լքեց պայքարը:

Վարդան Մանուկյանը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում առաջին լուրջ փորձն է ունենալու:

Իր 6-րդ Եվրոպայի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանի նախնական հայտը 370 կգ է: Նույնքան է նաեւ Վարդան Մանուկյանի նախնական հայտը:  89 կգ քաշայինների A խմբի պայքարը կմենկարկի հունիսի 2-ին Երեւանի ժամանակով 19:00-ին:

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ ներկայացուցիչը ՝ Տաթեւ Հակոբյանը (76 կգ), որը 2013 թվականի Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր է (170 կգ երկամարտ), 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նույն տարում Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում (228 կգ երկամարտ): 2018 թվականի Հայաստանի չեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում, նույն տարում Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է 234 կգ երկամարտի արդյունքով: 2018 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունն անհաջող է եղել Տաթեւ Հակոբյանի համար. նա զրո է ստացել:

Բաթումիում անցկացված 2019 թվականի Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգում Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ 105 կգ։ Նույն տարում Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնության երկամարտում 23-ամյա մարզուհին հավաքեց 226 կգ եւ գրավեց 10-րդ տեղը։

2021 թվականի Հայաստանի առաջնությունում Տաթեւ Հակոնյանը 87 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի կոչումը: Այս նույն քաշում մասնակցեց ապրիլին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությանը, որտեղ երկամարտի 221 կգ արդյունքով գրավեց 9-րդ տեղը: Հայաստանի չեմպիոնը պոկում վարժությունում  101 կգ-ով գրանցեց 7-րդ արդյունքը, իսկ հրումում 120 կգ-ով 9-րդն էր:

Տաշքենդում անցկացված 2021 թվականի աշխարհի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը 81 կգ քաշային կարգում երկամարտի 230 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը:

Տաթեւ Հակոբյանը 2022 թվականի Հայաստանի առաջնությունում 81 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի կոչումը: Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս 76 կգ քաշային կարգում: Երկամարտի նախնական հայտը 225 կգ է:

Կանանց 81 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին
Ամենադիտված