Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական ռասիզմ ու այլատյացություն. ԵՄ-ում փախստականների ներկայիս վիճակն ու երկակի ստանդարտները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Euractiv» հրատարակության հրապարակման համաձայն, Ուկրաինայից փախստականներ ընդունելու եվրոպացիների ոգևորությունը, որը նկատվում էր ռուսական հատուկ գործողության առաջին ամիսներին, աստիճանաբար թուլանում է, և դա՝ հատկապես Ռուսաստանին ավանդաբար համակրող երկրներում։ Օրինակ՝ Բուլղարիայում ուկրաինացիների նկատմամբ դրական է վերաբերվում բնակչության միայն 38 %-ը, իսկ 18 %-ը՝ բացասական։

Սլովակիայում տեղի են ունեցել առաջին բողոքի ցույցերը՝ կապված ուկրաինացիներին հատուկ արտոնությունների տրամադրման հետ (անվճար երթևեկություն հասարակական տրանսպորտով, անվճար սննդի չեկեր և այլն)։ Արևել յան Եվրոպայի շատ երկրներում արդեն գրանցվել են նման այցելուների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներ։ «Euractiv» -ը, շատ կանխատեսելիորեն, փորձում է նման միջադեպերը բացատրել որպես աջ արմատական կուսակցությունների գործունեություն և ռուսամետ «քարոզչության» կողմից «ֆեյքերի» տարածում։ «Անցանկալի», «ոչ ուկրաինացի» փախստականների նկատմամբ խտրական վերաբերմունքի թեման շարունակում է զարգանալ, ուստի, ըստ հրապարակումների, Ուկրաինայի հարյուրավոր գնչուներ գործնականում ոչ մի օգնություն չեն ստանում Արևելյան Եվրոպայի երկրներում։

Նրանցից շատերն ունեն Հունգարիայի քաղաքացիություն (հիմնվելով 2011 թվականի Հունգարիայի օրենքի՝ քաղաքացիություն տրամադրելու պարզեցված ընթացակարգի վրա), սակայն Բուդապեշտն իրեն պարտավորված չի համարում ընդունել սեփական քաղաքացիներին իր տարածքում՝ նկատի ունենալով ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Միևնույն ժամանակ, Հունգարիայի քաղաքացիությունը հիմք է Չեխիայում, Սլովակիայում և Լեհաստանում գնչուներին ժամանակավոր պաշտպանություն չտրամադրելու համար:

Արդյունքում գնչու ընտանիքները գնացքներով շրջում են Արևել յան Եվրոպայի երկրների միջև և քնում երկաթուղային կայարաններում: Որպես այլընտրանք, Պրահայում նրանք ոստիկանական հսկողության ներքո տեղավորված են քաղաքի ծայրամասի փակ վրանային ավանում: Չեխիայի առողջապահության նախարար Վ.Վալեկի խոսքով, եթե պետությունը ժամանակավոր կացարան տրամադրի գնչուներին, ապա շատ չեխեր գործադուլ կանեն։ Այդ վերաբերմունքն ակնհայտորեն հակասում է գնչուների հավասարության, ներառման և մասնակցության 2020-2030 թվականների ռազմավարական ծրագրին, որը մշակվել է ԵՀ-ի կողմից և լայնորեն ընդլայնվել ԵՄ-ում: Այս տարվա մայիսի սկզբին «Politico» հրատարակության խմբագիրները հրատարակել են ծավալուն հոդված «Ապաստանի քաղաքականությունը ԵՄ-ում. վեճեր և ձգձգումներ» վերնագրով։ Հոդվածի հիմնական թեզն այն է, որ ուկրաինացի փախստականների նկատմամբ վերաբերմունքը բացառություն է, այլ ոչ թե ընդհանուր կանոն ԵՄ միգրացիոն պրակտիկայում, և մեկ անգամ ևս ցույց է տալիս եվրոպացիների ռասիզմն ու այլատյացությունը:

Ուկրաինացիներին ցույց տրվող ընդունելությունը կտրուկ հակասում է Սիրիայից և Աֆղանստանից ապաստան հայցողների նկատմամբ վերաբերմունքին, թեև ԵՄ-ն անմիջականորեն է ներգրավված եղել այդ երկրների զինված հակամարտությունների մեջ: Միևնույն ժամանակ, փորձագետները և ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք հարցազրույց են տվել լրագրողներին, շատ հոռետեսորեն են տրամադրված ԵՄ միգրացիոն քաղաքականության «շրջադարձային կետի» վերաբերյալ: Ներկայիս ճգնաժամը, նրանց կարծիքով, չի փոխի եվրոպական երկրներում ապաստան հայցողների նոր հոսքերը զսպելուն ուղղված ջանքերը։ Այս տարի կրկին նկատվում է այլ տարածաշրջաններից անօրինական միգրացիայի աճ դեպի ԵՄ երկրներ։ АПБО-ի տվյալներով, 2022 թվականի առաջին չորս ամիսներին 57,8 հազար օտարերկրացի է անօրինական կերպով փորձել հատել ԵՄ սահմանները, ինչը 69 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Մասնավորապես, այս տարվա ապրիլին ԵՄ երկրների սահմանային ծառայություններն արձանագրել են Եվրամիություն անօրինական մուտքի 15 հազար փորձ։ Առավել անբարենպաստ իրավիճակ է Արևմտյան Բալկանյան միգրացիոն ճանապարհին, որին բաժին է ընկնում ԵՄ սահմանները խախտելու բոլոր փորձերի գրեթե կեսը (27,2 հազար)։ Ամենից հաճախ այնտեղ հայտնաբերվում են անօրինական ներգաղթյալներ Սիրիայից և Աֆղանստանից։ 2022 թվականի հունվարից մինչև ապրիլ 9,1 հազար անօրինական ներգաղթյալներ փորձել են մուտք գործել ԵՄ երկրներ (հատկապես Կիպրոս) Արևել յան Միջերկրական ծովով, հիմնականում՝ Սիրիայից, Նիգերիայից և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։

Միջերկրական ծովի կենտրոնական մասով անցնող երթուղում եղել են 9,3 հազար ապօրինի սահմանահատումներ՝ հիմնականում Եգիպտոսի, Բանգլադեշի և Թունիսի քաղաքացիների կողմից։ Չնայած Ուկրաինայից փախստականները հաշվառված չեն այդ վիճակագրության մեջ, բայց այնտեղ ներառված է ԵՄ արևել յան ցամաքային սահմանների անօրինական հատման 1683 դեպք (5 անգամ ավելի, քան 2021 թվականին): Միաժամանակ, Ուկրաինան, Իրաքը և Բելառուսն են նշված որպես այդ անօրինական ներգաղթյալների քաղաքացիության հիմնական երկրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՄեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ) Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վիրավորը կին է Իրանը հայտնել է 430 զոհի մասինԱլի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին
Ամենադիտված