Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանում նորածին է մահացել. երկու անգամ դատապարտված բժիշկը երեխային աքցանով է դուրս բերել. Նոր մանրամասներ ողբերգական դեպքից

ԻՐԱՎՈՒՆՔ

Կիրակի` հունվարի 29-ին, Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում նորածին է մահացել: Փոքրիկը ծնվել է Արմավիրի բժշկական կենտրոնում, առողջական վիճակը վատթարանալու պատճառով տեղափոխվել է մայրաքաղաք, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Մահացած նորածնի հարազատները կարծում են, որ տեղի ունեցածը ծնունդն ընդունող բժիշկ Նշան Գեւորգյանի մեղքով է, որովհետեւ ծնվելու ժամանակ նա վնասել է փոքրիկի գլուխը: Երեխայի պապիկը` Ռուստամ Իսայանը, որն, ի դեպ, կորցրել է իր առաջին ու միակ թոռնիկին, մեր զրույցում պատմեց, որ հարսը Արմավիրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք է ընդունվել հունվարի 26-ի առավոտյան: Բժիշկները նրան հետազոտել են, ասել են, որ ամեն ինչ կարգին է, վիճակը բավարար է ու երեկոյան կծննդաբերի: Իսկ արդեն ծննդաբերության ժամանակ հարազատներին տեղեկացրել են, որ կինը նեղ կոնքեր ունի եւ դժվար ծննդաբերություն է սպասվում: Այդ ընթացքն իսկապես բարդ է եղել, ու երեխան լույս աշխարհ է եկել մանկաբարձական աքցանի օգնությամբ: 

«Մեզ ասացին, որ ծնունդը նորմալ է եղել, մի քիչ պտղաջուր է անցել ստամոքս, բայց դա բոլորի մոտ է լինում, երկու-երեք ժամվա մեջ վերանում է: Երկրորդ օրը` ամսի 27-ի առավոտյան, գնացինք, ասացին, որ երեխան նորմալ է, ինձ ուղարկեցին, դեղատնից կաթ բերեցի: Լրիվ պտղաջուրը չմաքրված` երեխային կաթ էին տվել: Ասացին` կերել է, նորմալ է վիճակը: Գիշերվա ժամը մեկին երեխան վատացել է: Առավոտյան տեղեկացրին, որ շատ վատ վիճակում է, անհույս է, Երեւանից կանչ են արել, «Մուրացանի» վերակենդանացման բաժնից, պետք է գան, տեղափոխեն Երեւան: Այնտեղ էլ ասացին, որ վիճակը ծանր է, արյուն գրեցին, չորրորդ կարգի արյուն էր, ես գնացել Քանաքեռ-Զեյթունից արյուն եմ առել, բերել տվել բժշկին, որ իրենք ներարկեն երեխային: Բայց հաջորդ օրը մեզ ասացին, որ նա մահացել է»,- մանրամասնեց Ռուստամ Իսայանը:

«Դա Նշան Գեւորգյանի պատճառով է եղել, ուրիշ մեղավորություն չկա: «Ժիմուկով» վնասել է երեխային: Կարող էր կեսօրին ասել` հարգելիս, գիտես ինչ կա, ձեր հարսը դժվար ծնունդ կունենա, տարեք Երեւան կամ մենք կեսարյան հատում անենք: Դրա մասին խոսք չի եղել: «Ժիմուկով» է քաշել, հանել երեխային»,- շարունակեց մեր զրուցակիցը: Նա հավաստիացրեց, որ հարսը հղիության ողջ ընթացքում գտնվել է բժիշկների հսկողության ներքո եւ երբեք որեւէ խնդիր ու բարդություն չի առաջացել: Մահացած նորածնի պապիկն ասաց, որ երեխան աղջիկ էր` 3 կգ քաշով. «Անունը դեռ չէինք որոշել, այդպես էլ անանուն գնաց»:

Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը, խոսելով նորածնի մահվան պատճառի մասին, ասաց, որ իրենք նրա մոտ ախտորոշել են ներարգանդային թոքաբորբ, ուղեղի հիպոքսիկ ախտահարում (հիպոսքիա` թթվածնային քաղց-խմբ.), ցնցումային համախտանիշ եւ պոլիօրգան անբավարարություն (բազմաթիվ օրգանների գործունեության խանգարում-խմբ.):

Պատասխանելով մեր հարցին` բժիշկն ասաց, որ նշված ախտորոշումը սովորաբար մահվան պատճառ է դառնում տասը տոկոս դեպքերում: Իսկ Արմավիրի բժշկական կենտրոնում սխալներ թո՞ւյլ են տրվել, թե՞ չէ, նա չցանկացավ գնահատել: Չբացառեց նաեւ, որ նորածնի կյանքը կարող էր փրկվել` ավելի շուտ Երեւան տեղափոխվելու դեպքում: Իսկ որ պտղաջուր կուլ տալը հնարավոր է վիճակի վատթարացման պատճառ դառնալ, նա հավանական չհամարեց. «Եթե դա լիներ պատճառը, նա հենց առաջին օրը ծանր վիճակում էր լինելու: Իսկ առաջին երկու օրն այդքան ծանր չի եղել վիճակը: Դա կարող է ընդամենը կասկած լինել: Ռենտգեն նկարի վրա մենք ունենք լավ արտահայտված թոքաբորբ: Դա փաստ է: Տեսել ենք ցնցում, որը նույնպես փաստ է»:

Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նշան Գեւորգյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Նրա բջջային հեռախոսն անջատված էր, իսկ բուժհաստատությունից ասացին, որ այդ օրն աշխատանքի չի եկել: Ի դեպ, նրա գործընկերն էլ, ինչպես մահացած նորածնի հարազատները, կարծում են, որ եթե ժամանակին կեսարյան հատման ճանապարհն ընտրվեր, նման ողբերգություն տեղի չէր ունենա:

Նշված բուժկենտրոնի ծննդաբերական բաժանմունքի բժիշկ-նեոնատոլոգ (մանկաբույժ) Իրինա Խաչատուրյանն ասաց, որ իրենց հաստատությունում երեխայի մոտ թոքաբորբ չի ախտորոշվել: Քանի որ երկար ժամանակ փոքրիկը չի կարողացել ծնվել, նրա մոտ առաջացել է թթվածնային քաղց ու ծնվելիս էլ չի ճչացել: Ճիչը լսվել է վերակենդանացման որոշակի միջոցառումներից հետո միայն:  

«Բարդություններն առաջացել են գործիքով ծնվելու հետեւանքով: Ուրիշ պատճառ չի կարող լինել: Գլուխը սեղմվել է եւ առաջացել արյան զեղում: Մեզ մոտ երեխայի մասին գրվել է, որ գլուխն է տուժել: Բացի այդ, քանի որ ծննդաբերությունը ձգձգվել է, երեխայի գլուխը ոչ մի կերպ դուրս չի եկել, նա թթվածնի քաղց է տարել: Թթվածնի քաղցն էլ հանգեցնում է արյան զեղումի: Բայց, ընդհանրապես աքցան չպետք է դրվի, աքցանը ծանր է անդրադառնում երեխաների վրա: Դա պետք է դրվի ծայրահեղ դեպքերում: Աքցանը արդեն անցյալ է: Եթե խնդիր կա, պետք է կեսարյան արվի եւ վերջ, դա է ելքը: Բայց քանի որ ես մանկաբույժ եմ, չեմ կարող քննադատել, ասել ինչու ես դրել: Ինքն էլ (Նշան Գեւորգյանը-խմբ.) պատասխանում է, որ կյանքի հարց էր, երեխան չէր ծնվում, այդ պահին պետք էր մի բանով հանել»,- նշեց բժշկուհին:

Հ.Գ.-1 Մահացած նորածնի հարազատները մտադիր չեն դիմել դատարան: «Իրենց գրածով ես ո՞ւմ դեմ բողոքեմ»,- պատասխանեց մահացած նորածնի պապիկը` համոզված, որ երեխայի առողջական խնդիրների մասին բժշկական գրառումներն ի վնաս բժշկի չեն լինելու, իսկ հակառակն ապացուցել նրա ընտանիքը չի ցանկանում:

Հ.Գ. -2 Նշան Գրիգորյանը երկու անգամ դատապարտվել է. մեկը 2011 թվականին` մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու՝ հիվանդի մահվան պատճառով, մյուսը` 2015 թվականին` կաշառք վերցնելու համար: Մի դեպքում նա ազատ է արձակվել համաներմամբ, մյուս դեպքում` բժշկի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Ժամանակին նա եղել է Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը:

Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստում
Ամենադիտված