Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թոշակները կբարձրանան ոչ թե 6000, այլ «մինչև 6000» դրամով, այն էլ՝ ոչ միանգամից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաճախ ենք հանդիպում գովազդների, երբ հեռվից տեսանելի, մեծ տառերով ու թվերով գրված է լինում՝ զեղչ, ասենք, 70 տոկոս: Մարդիկ ոգևորված մոտենում են և նկատում կամ հետո պարզում, որ խոսքը եղել է «ՄԻՆՉԵՎ 70 տոկոս»-ի մասին, իսկ «մինչև» բառը գրված է շատ փոքր տառերով: Հայաստանի կառավարությունն էլ է այդ մեխանիզմով գործում: Օրինակ՝ երկու օր է իշխանությունները ինտենսիվ տարածում են լուրը, թե 2023 թվականին կենսաթոշակները կբարձրանան 6000 դրամով:

Դե, չնչին թոշակ ստացող մարդկանց համար «շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքով այդ 6000 դրամն էլ կարևոր է: Իրականում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ «2023-ին նախատեսված է մինչև 6000 դրամով կենսաթոշակների բարձրացում 2 փուլով»: Այստեղ կարևորը «ՄԻՆՉԵՎ 6000 դրամ» ու «երկու փուլով» ձևակերպումներն են: Այսինքն, կենսաթոշակները նախ՝ հունվարի 1-ից միանգամից չեն բարձրանալու, այլ քիչ-քիչ, այսինքն՝ «երկու փուլով», և հետո՝ 6000 դրամով կբարձրանա քչերի թոշակը: Իսկ թե ինչ հաշվարկով ու ինչպես կլինի, դեռ չի պարզաբանվում: Այս ամենից զատ, նույնիսկ 6000 դրամը տնտեսագետները համարում են չնչին բարձրացում առկա գնաճի ծավալների ֆոնին:

«Նման պայմաններում կենսաթոշակների նույնիսկ ամբողջական 6000 դրամով ավելացումը նորմալ չէ և չի կարող մեղմել մարդկանց սոցիալական վիճակը: Եթե թվերով համեմատում ենք մարդկանց եկամուտներն առկա գնաճի հետ, ակնհայտ է, որ սոցիալական տխուր վիճակում ենք: Առկա պայմաններում կլինի կենսաթոշակների 6 թե 10 հազար ավելացում, այն չի կարող մեղմել մարդանց վիճակը:

Առանձին ապրանքատեսակների գծով շուրջ 40 տոկոս գնաճի, եկամուտների՝ համարժեք ձևով չավելանալու պայմաններում իշխանությունները կենսաթոշակների ընդամենը 6000 դրամի փուլային ավելացումը որպես աննախադեպ ձեռքբերում են ներկայացնում, ինչը նոնսենս է»,- «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեդվեդևը հայտարարություն է արել Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT Իսրայելը կադրեր է հրապարակել Սպահանում միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին (տեսանյութ) Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում․ վիրավորը կին է Իրանը հայտնել է 430 զոհի մասինԱլի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ»
Ամենադիտված