Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհուրդներ մանկաբույժից՝ ձմռանը նորածինների և մինչև 3 տարեկան երեխաների խնամքի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորածիններին ու առհասարակ փոքրիկներին առողջ մեծացնելու գրավականը ճիշտ խնամքն է, որը հաճախ խախտվում է մայրիկների կողմից: 
 
Ինչպե՞ս ձմռանը ճիշտ կազմակերպել նորածինների խնամքը, վարակներից խուսափելու համար հատկապես ինչի՞ն ուշադրություն դարձնել ու օրգանիզմը ի՞նչ տեսակ սնունդով հարստացնել. նշված հարցերի պատասխանները Life.panorama.am-ը պարզել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Մանկական բաժանմունքի ավագ բժշկուհի Կարինե Թադեւոսյանից:
 
«Հայ մայրիկները շատ հաճախ խուսափում են ձմռանը զբոսանքների դուրս գալ իրենց փոքրիկների հետ, ինչը շատ սխալ է: Կյանքի առաջին տասը օրից հետո ամենօրյա զբոսանքները, մաքուր օդը երեխայի համար պարտադիր է: Նորածիններին կարելի է տանից դուրս հանել` սկզբում մեկ րոպե պահելով դրսում, ապա աստիճանաբար օր օրի ավելացնելով տեւողությունը` հասցնել մինչեւ 1-2 ժամ: Մայրիկներին թվում է, թե իրենց բալիկը կմրսի դրսում, բայց մենք շատ հաճախ բերում ենք Ռուսաստանի օրինակը, որտեղ մեր երկրի համեմատությամբ կրկնակի ցուրտ եղանակ է, սակայն նրանք չեն դադարում իրենց բալիկներին զբոսանքների տանել: Հարկավոր է պարզապես բալիկին եղանակին համապատասխան հագցնել: Այս առումով պետք է նաեւ շեշտեմ, որ չափից ավելին էլ պետք չէ հագուստներով խեղդել փոքրիներին: Եթե տանը 18-21 աստիճան ջերմություն կա, ապա երեխային հագուստով ծանրաբեռնել չի կարելի»,- նշեց մանկաբույժը:
 
Մասնագետի խոսքով` մայրիկները պետք է պարտադիր նաեւ չկրճատեն  նորածինների լոգանքները.
 
«Մինչեւ մեկ տարեկան երեխաների խնամքի մեջ պետք է պարտադիր ներառել լոգանքները. ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը հարկավոր է ամեն օր լողացնել փոքրիկներին»,- շեշտց բժշկուհին:
 
Սննդակարգին անցնելով` Կարինե Թադեւոսյանը նշեց, որ փոքրիկներին հարկավոր է բանջարեղենով հարուստ ապուրներ կերակրել.
 
«Ճիշտ է` ձմռանը մի փոքր ավելի դժվար է, սակայն պարտադիր է, որպեսզի բանջարեղենի օգտագործումը շարունակական լինի: Այս պարագայում կարելի է պատրաստել բորշիկներ, կամ ծաղկակաղամբով ճաշիկներ: Ձմռանը եւ առհասարակ բոլոր եղանակներին  վեց ամսականից հետո օգտակար են բրինձը, սպիտակաձավարը եւ հնդկաձավարը: Իսկ ինչ վերաբերվում է մինչեւ երեք տարեկան երեխաներին, նրանք արդեն ընդհանուր սեղանից են օգտվում, սակայն պետք է այս պարագայում չափը պահպանել, նաեւ հետեւել, որպեսզի բացառենք տապակած սնունդը, կոնֆետները, խանութում վաճառվող բնական հյութերը եւ արհեստական բիսկվիթները: Նման սնունդի օգտագործման արդյունքում ընկնում է երեխաների իմունիտետը, արդյունքում նրանք ավելի հաճախ են հիվանդանում: Նման սնունդը նաեւ աղիքային ինֆեկցիաների պատճառ են դառնում»,- ընդգծեց մանկաբույժը:
 
Եթե երեխայի մոտ ալերգիկ ֆոն չկա, ապա մասնագետի խոսքով կարելի է օգտագործել ցիտրուսային մրգեր` չափավոր քանակությամբ, որոնք ունեն հակավիրուսային հատկություններ ու կարող են պաշտպանել վարակներից:
 
Կարինե Թադեւոսյանը շեշտեց.
 
«Սննդի առումով մենք հատուկ սահմանափակումներ չենք դնում եղանակային ամիսների միջեւ: Սննդի օրվա ռացիոնը միշտ պետք է հագեցված լինի սպիտակուցներով, ածխաջրերով ու ճարպերով»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ»
Ամենադիտված