Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանից եկող ազդակներն ու դրանց հայկական ընկալումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցների ժամանակ ասել է, որ եթե որոշակի քաղաքականություն հետապնդվի, որը նպատակ կունենա փակել Իրան-Հայաստան սահմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ըդդիմանալու է դրան, քանի որ Իրան-Հայաստան սահմանը քանիհազարամյա հաղորդակցության ճանապարհ է: Ընդ որում, Խամենեին միտքը կրկնել է ոչ միայն Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում, այլև առանձին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում։
 
Հոգևոր առաջնորդի հայտարարությունը հակասկան կարծիքներ է առաջ բերել հայ մասնագետների շրջանում, որոնցից մի քանիսը 1or.am-ը ներկայացնում է Ձեր ուշադրությանը.
 
Մասնավորապես, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը, չնսեմացնելով Իրանի՝ այս պահին ունեցած դիրքորոշումը Հայաստան-Իրան սահմանի մասին, հիշեցնում է, որ «այդ դիրքորոշումը բանակցությունների ու հնարավոր պայմանավորվածությունների լայն դաշտ է ոչ միայն մեզ համար, այլ նաև նրանց, ովքեր կուզեն փոխել այդ դիրքորոշումը։ Այնպես որ ասվածը ոչ թե որպես երաշխիք, խոստում, երդում է պետք ընդունել, այլ որպես ԱՀԱԶԱՆԳ՝ հերթական»։
 
Վերլուծաբան Գոռ Մադոյանի կարծիքով «Իրանը իրա սահմանի դարդն ա, ոչ թե մեր, բայց դե Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ էր իրա դարդը դրա համար առաջինը ինքը շնորհավորեց Ադրբեջանին Ղարաբաղը ազատագրելու կապակցությամբ ու իրա տարածքով էլ փակել էր Հայաստանի մտնող զենքի ճանապարհը: Մեզ ոչ մեկ չի փրկելու, ոչ էլ էվակուացնելու ա էս տարածաշրջանից, եթե բանը հասավ պատերազմին, դատելով նախորդ 2 տարիների մեր արածներից ու թե հիմա ինչ ա արվում, ուղղակի վրեքներովս կանցնեն ու չեն նստելու հաշվեն թե որ դեսպանը քանի անգամ ա ֆոտոսեսիա արել Սյունիքի կարմիր գծերի արանքում»։ 
 
«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Վահե Գասպարյանը պնդում է, որ Հարավային Կովկասում «ենթակառուցվածքների հարցերի լուծման» հիշատակումը Պուտինի կողմից պատահական չէ. «Ռուս-թուրքական համաձայնությունները միտված են Հայաստանի եւ Իրանի մեկուսացմանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Վրաստանի տարածքով Իրան-Եվրոպա հաղորդակցությունը թույլ չտալուն։ Փոխարենը Պուտինը Իրանին փորձում է համոզել ընտրել Հյուսիս-հարավի Մոսկվա-Բաքու երթուղով տարբերակը։ Դա փակուղի է Իրանի համար, նկատի առնելով, որ ՌԴ-ն պատժամիջոցների տակ է, եւ այդ երթուղով Իրանը չի կարող ուղիղ կապվել Եվրոպայի հետ։ Նկատի առնելով Իրանի միջուկային գործարքի վերաբացման հնարավորությունը, որը ձեռնտու չէ ՌԴ-ին ու թուրքական կողմին, այս հանգամանքն ավելի է ընդգծվում»։
 
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ևս մեկ անգամ փաստում է, որ Սյունիքը շարունակում է մնալ հայկական առաջին հերթին Իրանի շնորհիվ, ուստի հայ-իրանական հարաբերությունները պետք է բարձրացվեն ռազմավարական նոր մակարդակի` դա դարձնելով մեր անվտանգային նոր ճարտարապետության հիմքերից մեկը. «Մինչդեռ ՀՀ կապիտուլյանտների դե-ֆակտո իշխանությունը, փոխանակ Իրանի հետ խորացնելու համագործակցությունը, հանձնել են Իրանի հետ կապող միակ ճանապարհը Ադրբեջանին, իսկ նոր ճանապարհ չկա, բայց դրա փոխարեն ակտիվորեն շփվում է ու «դրական ազդակներ» փոխանակում այդ նույն ճանապարհի փակումը կազմակերպած Թուրքիայի հետ: Թուրքամետությունը հենց այսպես է լինում»:
 
Լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանն էլ նկատում է, որ Իրանի բարձրագույն առաջնորդը երբեք նման հայտարարություն չէր անի, եթե չլիներ իրական վտանգ. «
Կարծում եմ, Թուրքիան ու Ադրբեջանը, Մեծ Բրիտանիայի բարձր հովանու ներքո, ձգտում են առաջիկա շատ կարճ ժամանակում նոր ռազմական ագրեսիա սկսել Հայաստանի դեմ՝ փորձելով օկուպացնել նախ Սյունիքի մարզը, ապա ամբողջ Արցախը։ Սա է պատճառը, որ Իրանի իշխանությունը հստակ ու կոնկրետ զգուշացնում է Թուրքիայի նախագահին՝ ձեռքերը հեռու պահել հայ-իրանական սահմանից»։
 
Մարիամ Նալբանդյան
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»
Ամենադիտված