Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բելգիա՝ Ազգային օր, Գուամ՝ Ազատության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

735 – վախճանվել է միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ Ստեփանոս Սյունեցին։

1905– հայ դաշնակցականների կողմից Ստամբուլի Եըլտիզ մզկիթում սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ մահափորձ է կազմակերպվել:

 – ծնվել է գիտնական Անդրանիկ Իոսիֆյանը։

1907 – ծնվել է բուսաբան Արտավազդ Ավագյանը։

1915 – սկսվել է Մուսա լեռան հերոսամարտը:

1921– Նեմեսիս գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր և ներքին գործերի երբեմնի նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

1942 –ծնվել է ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան Կլոդ Մութաֆյանը։

1947 –վախճանվել է ակադեմիկոս, բանասեր, լեզվաբան Ստեփան Մալխասյանցը։

1948 – վախճանվել է Վանում ծնված ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին։

1982– Ջաջուռում բացվել է նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը:

1993-ադրբեջանական բանակի թալիշական ծագմամբ գնդապետ, Պաշտպանության նախարարի տեղակալ Ալկրամ Գումբատովը և 404-րդ բրիգադի սպաները հայտարարել են Ադրբեջանի յոթ շրջանների տարածքում Թալիշ-Մուղայական ինքնավար հանրապետության ստեղծումը։

1992– վախճանվել է ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը։

1994-վախճանվել է հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը»):

1995 –վախճանվել է փիլիսոփա, մանկավարժ Մամիկոն Առուստամյանը։

1997 –վախճանվել է նկարիչ Էդմոնտ Յաղճյանը։

2006-շարունակվել է հայերի տարհանումը Լիբանանի Հալեպ քաղաքից, հատուկ չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանակավակայան են ժամանել 140 փախստական։

2010- աֆրիկական ժանտախտի նոր բռնկման հետևանքով Հայաստանում սատկել կամ հարկադիր սպանդի են ենթարկվել 1300 գլուխ խոզ:

2011-նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ամասիայում բացվել է կարի ֆաբրիկա:

2017 - գրեթե երեք տարի ռուսաստանյան բանտում անցկացնելուց հետո հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան, և պատժի մնացած մասը կրել  հայրենիքում։

2018 - երեք ամսվա ընթացքում, կտրելով շուրջ 5000 կմ ճանապարհ, ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը, խաղաղության կոչ անելու առաքելությամբ Ֆրանսիայից վազքով հասել է Հայաստան:

2020 - վախճանվել է խորհրդահայ շանսոն երգերի հեղինակ և կատարող Բոկան (Բորիս Դավիդյան):

2021 - Վաղարշակ Հարությունյանի փոխարեն պաշտպանության նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 365 – ավանդության համաձայն՝ Հերոստրատոսը այրել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում:

մ․թ․ա․356 — ծնվել է Մակեդոնիայի թագավոր, զորահրամանատար, համաշխարհային կայսրության ստեղծող Ալեքսանդր Մակեդոնացին։

365 —երկրաշարժը մասնակի ավերել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Ալեքսանդրայի փարոսը, փարոսը վերջնականապես ավերվել է միայն 1375 թվականին։

1425 —վախճանվել է Բյուզանդիայի կայսր Մանուիլ 2-րդ Պալեոլոգը։

1620 —ծնվել է ֆրանսիացի հոգևորական և աստղագետ Ժան Պիկարը, որը առաջինն է, որը հաշվարկներով ստացել է երկրագնդի չափերը։

1718 —կնքվել է Պոժարևյան խաղաղության պայմանագիրը, որով վերջ է դրվել ավստրո-թուրքական և թուրք-վենետիկյան պատերազմներին։

1773 —Հռոմի պապ Կլիմենտ 14-րդը հրատարակել է բուլլա, ըստ որի՝ արգելվել է Ճիզվիտների օրդենը։

1774 — Ռուսաստանը և Թուրքիան կնքել են Կյուչուկ-Կայնարջիական հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմը։

1798 — Նապոլեոնի եգիպտոսյան արշավանքի ժամանակ տեղի է ունեցել Ճակատամարտը բուրգերի մոտ։

1847– Բոլիվիան հռչակել է իր անկախությունը:

1899 –ծնվել է ամերիկյան գրող և լրագրող Էռնեստ Հեմինգուեյը։

1904 —ավարտվել է Մեծ Սիբիրյան երկաթուղու շինարարությունը, որը տևել է 13 տարի։

1917 —Ռուսաստանում Կերենսկին դարձել է Ժամանակավոր կառավարության ղեկավար։

1940-հիտլերյան Գերմանիայի հրամանատարությունը սկսել է ԽՍՀՄ-ի վրա հարձակման «Բարբարոսա» պլանի մշակումը։

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ռազմաօդային ուժերը՝ լյուֆտվաֆֆեն, առաջին անգամ գրոհել է Մոսկվայի վրա։

1969– ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք է դրել լուսնի վրա «Ապոլոն 11» Լուսնի վրա վայրեջք կատարելու ծրագրի ընթացքում։

1970 - Եգիպտոսում ավարտվել է Ասուանի ամբարտակի շինարարությունը։

1983 - Անտարկտիդայի խորհրդային «Վոստոկ» կայանում գրանցվել է աշխարհում ամենացածր ջերմաստիճանը՝ -89.2 °C:

1999 —Ինգուշեթիայում թույլատրվել է տղամարդկանց ունենալ չորս կին։

 2006 —վախճանվել է Կամբոջայի «Կարմիր Կխմերներ»խմբավորման բանակի վերջին հրամանատար Տա Մոկը։

2007 — անգլերեն լեզվով լույս է տեսել Հարրի Փոթերի մասին պատմող յոթերորդ գիրքը՝ «Հարրի Փոթերը և Մահվան նվերները»։

2010 – վախճանվել է չիլիացի քաղաքական գործիչ Լուիս Կորվալանը։

2011 — ավարտվել է «Ատլանտիս» շաթլի վերջին թռիչքը, պաշտոնապես փակվել է «Սփեյս շաթլ»տիեզերական ծրագիրը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո
Ամենադիտված