Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դանակահարված՝ մի-մի ուդառով 2 հոգու նակաուտ արեց». Գուրգեն Արսենյանի օգնականի գործով վկան ապշած է տուժողի ուժի վրա. Տեսանյութ

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ավետիս Գալստյանի նկատմամբ սպանության փորձ, Մաշտոցի պողոտայում վաղ առավոտյան դանակի գործադրմամբ խուլիգանություն, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի քանի կողոպուտ կատարելու համար մեղադրվող Անդրանիկ Գաբրիելյանի, Հակոբ Բոյաջյանի, Գարիկ Բաբախանյանի և Սամվել Սաֆարյանի գործի դատական քննությունը:

Խուլիգանական դրդումներով սպանության փորձի ծանր մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, առաջադրված է միայն Անդրանիկ Գաբրիելյանին, ով, ըստ մեղադրանքի, խմբակային խուլիգանության կատարման պահին դանակ է ունեցել ձեռքին ու կոնկրետ նա է պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ա. Գալստյանին հարվածել դանակով:

Անդրանիկ Գաբրիելյանը մեղադրվում է նաև զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և մեկ դրվագ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է երկու դրվագ կողոպուտի և խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Հակոբ Բոյաջյանն ու Սամվել Սաֆարյանը մեղադրվում են խմբի կազմում կատարած կողոպուտի ու խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնականի դանակահարությունից առաջ, ըստ մեղադրանքի, չորս ամբաստանյալները 2015 թվականի սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, Մաշտոցի 40 շենքի հարևանությամբ գտնվող կանգառի տարածքում խուլիգանական գործողություններ են կատարել՝ ծեծի են ենթարկել իրենց ծանոթ, գործով տուժող Գևորգ Մ.-ին:

Աղմուկն ու ծեծի ընթացքն այնպիսին են եղել, որ այդ վաղ ժամին մեքենայով Մաշտոցի պողոտայով անցնող պատգամավոր Գուրգեն Արսենյանը կանգնեցրել է մեքենան, դուրս է եկել, ներկայացել է՝ որ ԱԺ պատգամավոր է, ու սաստել է երիտասարդներին, պահանջել է վերջ տալ ծեծկռտուքին:

Երիտասարդները թողել են ծեծվող Գևորգին, ով այդ ընթացքում դիմել է փախուստի, ու «ագրեսիվ կերպով մոտեցել են» պատգամավորին ու նրա օգնական Ա. Գալստյանին: Վերջիններս, ըստ մեղադրանքի, պաշտպանվել են:

Հարձակվողներից՝ Անդրանիկ Գաբրիելյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած դանակով վնասվածք է պատճառել պատգամավորի օգնականին, ով ակտիվորեն դիմադրել ու հետ է մղել հարձակվողներին:

Գուրգեն Արսենյանն ու Ավետիս Գալստյանը նստել են մեքենա ու, տեսնելով, որ Գալստյանը վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ կեսի շրջանում, մեկնել են հիվանդանոց: Դեպքի վայր են հասել նախ ճանապարհային ոստիկանները, ովքեր օգնական ուժեր են խնդրել: Ամբաստանյալներից երեքին բերման են ենթարկել ոստիկանություն:

Ամբաստանյալները, ըստ մեղադրանքի, Երևանի Հանրապետության հրապարակում նաև մի քանի դրվագ կողոպուտ են կատարել: Ըստ մեղադրանքի՝ տուժող տղամարդկանցից հափշտակվել են բջջային հեռախոս, կրակայրիչ, ինչպես նաև նրանց գրպաններում եղած գումարները:

Այս նիստին դատարան էր ներկայացել գործով վկայի կարգավիճակ ունեցող պատգամավոր Գուրգեն Արսենյանը, սակայն չհարցաքննվեց՝ նիստը, հանրային պաշտպաններից մեկի զբաղվածությամբ պայմանավորված՝ կարճ տևելու պատճառով:

Դատարանը հարցաքննեց մեկ վկայի՝ թիվ 44 ավտոբուսի 56-ամյա վարորդ Կարապետ Մինասյանին:

Ավտոբուսը դեպքի վայրում է եղել այն պահին, երբ ամբաստանյալները արդեն թողել էին առաջին ծեծվողին՝ Գևորգ Մ.-ին, և պատգամավորին ու նրա օգնականին էին անցել:

Վկա Կարապետը նայեց ամբաստանյալներին ու միայն մեկին ճանաչեց. «Էն մեր ախպորը ճանաչեցի»,- ասաց նա՝ մատնացույց անելով մեջների «Քաչալին»՝ Հակոբ Բոյաջյանին:

Նախագահողը հարցրեց. «Ձեր եղբա՞յրն է ամբաստանյալը»:

Վկան պատասխանեց. «Չէ՜: Դե էդպես ասում են՝ «մեր ախպեր»... Բոլորն էլ նրան կճանաչեն, որ մի անգամ տենան...»:

Վկան հայտնեց, որ իր վարած ավտոբուսը մոտեցել է կանգառի մոտ հավաքվածներին, ինքը կանգնեցրել է ավտոբուսը, չնայած ուրիշ մեքենաները չէին կանգնում, անցնում-գնում էին: Ինքը չի էլ հասցրել իջնել, բայց ուղևորները իջել են, այդ պատճառով դեպքի վայրն ավելի մարդաշատ է դարձել: Այդ պատճառով ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունները վկան չի տեսել, ոչ էլ նրանց դեմքերն է մտապահել, միայն մեջների անմազ երիտասարդն է տպավորվել, մեկ էլ՝ տուժող Ավետիս Գալստյանը, ումով վկան ուղղակի հիացած էր ու մի քանի անգամ կրկնեց. «Ում տենում էի հետո, ասում էի՝ պատկերացնո՞ւմ եք, մարդը՝ դանակով խփնված, մի-մի ուդարով էրկու հոգու տեղում նակաուտ արեց, նակաուտ էղածներից մեկը, էլ չասեմ՝«մեր ախպեր... Քաչալն էր, պինդ էլ տղա ա էրևում, մյուսը փոքր-մոքր էր, հետո ուզում էին նրան բարձրացնեն, նորից ընկնում էր՝ կամ անքուն լինելուց էր, կամ էլ թույլ տղա էր... Իսկ դուք երևի շատ ուժեղ եք, հա՞»,- տուժող Ավետիս Գալստյանին դառնալով՝ հռետորական հարց հնչեցրեց վկան:

Ըստ վկայի՝ ինքը Գալստյանին դանակահարելու պահը չի նկատել. «Կողիս ուղևորն ասավ՝ վա՛յ, արա, խփեց... Հետո Արսենյանն իջավ ռուլից...»:

Նախագահողը միջամտեց. «Ռուլը ո՞րն է, Արսենյանն ո՞վ է՝ մանրամասն ներկայացրեք»:

«Պատգամավոր Գուրգեն Արսենյանը իր մեքենայից զենք վերցրեց ու իջավ, զենքը տեսնելով՝ էդ տղերքը իրանց մի քիչ հավաքեցին... Կարող ա խաղալիք ատրճանակ էլ լիներ, չգիտեմ... Հետո տուժող Գալստյանը նստեց ղեկին, Արսենյանը՝ նրա կողքին, ու գնացին: Ես էլ շարժվեցի, էդ ժամանակ արդեն ԳԱԻ-ն դվիժենուն թարս գալիս էր... Ես որ ավտոբուսով մոտեցել էի դեպքի վայրին, էնքամ խառն էր, ես էլ անմիջապես ավտոբուսի դռները բացեցի, ժողովուրդը իջավ, հավաքվածները շատացան... Օբշի կռվողները 5 հոգի են էղել... Երբ ես մոտենում էի, մեկը փողոցն անցնում էր, կարծեցի՝ խմած ա, դեռ ասի էլ՝ առավոտ շուտ էս ո՞նց ա հարբել, բայց մի կին ուղևոր ասավ, թե էդ տղեն ծեծված ա, սկզբում նրան են ծեծել, հետո պատգամավորը մոտեցել ու կանգնել ա, դրան թողել են... Ես ամեն մեկի գործողությունները չեմ կարող նկարագրել: Հայհոյանքներ լսել եմ, բայց չեմ կարող ասել՝ կոնկրետ ո՞վ էր հայհոյում...»:

Դատախազը հարցրեց. «Կռվողներից ո՞վ էր ակտիվ, ի՞նչ էին անում...»:

Վկան պատասխանեց. «Իմ ուղևորներից մի կին էր շատ ակտիվ...»: Հետո շարունակեց. «Ես ռուլից չիջա, չկողմնորոշվեցի էլ՝ ոնց էղավ, ոնց չէղավ... Կռիվ էր, էլի, ես շատ գիտեմ... Էս՝ ես եմ, էս՝ իմ ռուլը, էդ կռիվն էլ մի 10 մետր ինձանից առաջ էր... Եթե խառը չլիներ՝ կտենայի, բայց շատ խառն էր, իմ ավտոբուսի ժողովուրդն էլ էր խառնվել... Հա, տեսել եմ՝ էս «Քաչալը» նակաուտ էղած՝ ընկած էր, ես նրան աբյեզդ եմ արել գնալիս... Մեկի ձեռքին էլ դանակ եմ տեսել, «Քաչալը» չէր հաստատ, էդ տղեն դանակը ձեռքով հետևին պահած էր, երբ Արսենյանը զենք հանեց... Իմ մեջ տպավորվել ա մենակ՝ տուժող Գալստյանի խփելը, էդ ո՜նց՝ մի-մի ուդարով... Իմ ուղևորներից մի կնոջ էլ կանգառից ներքև էի վերցրել, նա էն առաջի տղուն ծեծելու պահին կանգառում ա էղել, վախեցել ու ներքև ա իջել: Իմ մշտական ուղևորն ա, էդ ժամին մշտական ուղևորներ ունեմ, կանգառից դուրս նրան նստացրի, նա ասավ, որ կանգառում կռիվ էր, մի քանի հոգով մեկին ծեծում էին... Էդ կինը ասավ՝ էդ մարդիկ՝ Արսենյանն ու օգնականը, եթե չլինեին, էն տղին սպանում էին...»:

Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնի
Ամենադիտված