Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազատությունն անբարո չէ». Բացառիկ հարցազրույց «Կույս կանանց միավորում» հկ ղեկավարի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

iravunk.com-ը գրում է.

Հաշվի առնելով, որ սոցցանցում մշտապես լայն արձագանք է գտնում «Կույս կանանց միավորում» ՀԿ-ն իր ուրույն հայտարարություններով ու ձեռագրով` «Իրավունքը» որոշեց բացահայտել միավորման իրական դեմքը` ստանալով մեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները հենց միավորման ղեկավար ԱՐՇԱԼՈՒՅՍ ԵՆՈՔՅԱՆԻՑ:

Տիկին Արշալույսմեկ տարվա ընթացքում օնլայն հանրության մեջ մեծ հետաքրքրություն առաջացրեց «Կույսկանանց միավորում» ՀԿ-նհետաքրքիր էչե՞ք պատրաստվում գործել նաեւ օֆլայն տիրույթում:

- Գիտեք, մենք մեր գործունեությունը սկսել ենք շատ ավելի վաղուց։ Զորօրինակ, Մշակույթի նախարարության եւ Մաշտոց կենտրոնի հետ համատեղ ստեղծված «Հայու ոգին» տեսաշարը։ Վերջին 1-2 տարվա ընթացքում էլ իրականացրել ենք բազմաթիվ նախաձեռնություններ։ Մասնավորապես, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մտահղացած «100 բարձ ապրելու համար» ծրագրի շրջանակներում նախաձեռնել ենք «100 նուշ սիրելու համար», «Ապագայի 100 փոցխ» ծրագրերը եւ շատ այլ քայլեր, որոնք նպատակ են ունեցել խրախուսել ու աջակցել հայ մարդուն, հայու տեսակին։ Այս մասին պարբերաբար տեղեկացրել ենք հանրությանը մեր էջի միջոցով։ Այնպես որ, այնքան էլ ճիշտ չէ պնդել, թե օֆլայն տիրույթում չենք գործում։

Գաղտնիք չէոր ՀԿ-ի անվանումը ժամանակ առ ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էտալիսԻ վերջոինչպե՞ս կարող է միավորումը ե՛ւ կույս լինելե՛ւ կին:

- Այս հարցը հաճախ են բարձրացնում։ Մենք բազմիցս շեշտել ենք, որ ֆիզիոլոգիական նրբությունները կարեւոր չեն։ Խոսքը հոգեւորն ընդգծելու եւ ներքին մաքրությունը շեշտելու տիրույթում պետք է նայել։ Այս ասպարեզում ակներեւ են անուրանալի ջանքեր։

Ի դեպ, որպես հակակշիռ Ձեր միավորման ֆեյսբուքում ստեղծվել է «Կույս տղամարդկանց միավորում» ՀԿԱյդուհանդերձ այս ամենին Դուք հումորո՞վ եք վերաբերումթե  Ձեր ամեն մի հայտարարությունից հետոսոցցանցում արձագանքների տեղատարափը նեղսրտելու առիթ է տալիս:

- Գիտեք, լինում են չարակամ եւ կոպիտ արձագանքներ, բայց մենք դրանց հանդարտ ենք վերաբերվում։ Ի վերջո, հենց դրանում է կայանում հայու էությունը։ Պետք է ներքին մաքրությունը շեշտի վեհորեն ընկալել ամենը։ Ձեր նշած ՀԿ-ից տեղյակ չենք։ Եթե այն լավ գործի համար է ստեղծված, ապա բարի երթ։ Հակառակ դեպքում դա կարելի է դիտարկել որպես ԿԿՄ-ն ստվերելու եւ արժեզրկելու փորձ, հայու տեսակի պահպանությանն ուղղված քայլ։

Ձեր ՀԿ-ի խիստ քննադատությանն արժանացան ե՛ւ Իվետա Մուկուչյաննիր եվրատեսիլյան հագուկապովե՛ւոստիկան Մագանիր վարք ու բարքովԻսկապե՞ս կարծում եքոր «հայու ոգին» վտանգված է նմանհայրենակիցներով:

- Պետք է հասկանալ, որ Իվետա Մուկուչյանի երգերը գնահատելի են։ Խնդիրը ներկայանալուն էր վերաբերվում, քանզի այն մի ողջ ազգի կերպար էր։ Մենք գտնում ենք, որ այն ինչ եղավ, հայու կերպին չի համապատասխանում եւ թյուր պատկեր է տալիս։ Ոստիկան աղջկա դեպքը մի քիչ այլ է։ Նման վարք ու բարքն առհասարակ չեն կարող ընդունելի լինել։ Շատ մտահոգիչ է, որ այն ներթափանցել է պետական ապարատ։ Սա եւս մեկ ապացույց է, որ հայու տեսակն այսօր վտանգված է։

Դուք այն քչերից էիքոր դրական արձագանքեցիք ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի օրենսդրական այնառաջարկինոր պետք է պետական բանկ ստեղծել՝ մեր հերոս տղաների սերմնաբջիջները պահելու եւհետագայում նրանց սիրած աղջիկներին բեղմնավորելու համար։ Եվ նույնիսկ առաջարկեցիք որպեսգաղափարի հեղինակորպես հայու իսկական զավակ եւ էթնոսի կրողպարոն Պողոսյանը հենց ինքը լցնիբանկի առաջին սրվակըՈրեւէ արձագանք եղա՞վ պատգամավորից:

- Ցավոք, ոչ, որեւէ արձագանք չեղավ։ Կարծեք թե այդ գաղափարն էլ մոռացության մատնվեց։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի պարոն Պողոսյանին հղել քաջալերանքի ազդակներ, որպեսզի նա հետամուտ լինի ազգապահպան այս նախաձեռնությանը։

- «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարն առ այսօր հիշարժան է մնացել Ձեր շնորհիվքանիոր բոլորը շեշտում էինոր Դուք միացել եք նրանցԱրդյո՞ք սա իրականություն է եւըստ էությանկարելի՞ էեզրակացնելոր առաջիկայում ՀԿ-ին կտեսնենք նաեւ հայոց քաղաքականության մեջորը վաղուց այլեւս կույսչէ:

- Անկեղծ ասած, անհասկանալի էր ստեղծված աղմուկն ու ԿԿՄ վրա կենտրոնացումը։ Այնտեղ կային բազմաթիվ այլ միություններ, սակայն թիրախ դարձավ հատկապես մեր միավորումը։ Չեմ ուզում միտում տեսնել այստեղ։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա, ինչու ոչ մենք արդեն դրա մաս ենք՝ մեր իրականացրած ծրագրերով։ Բայց ակնհայտ է քաղաքական դաշտում վակումը հայու տեսակի պահպանման ջանքում։ Եթե այդ բացը չլրացվի, մենք ինքներս մեր ուժերի ներածի չափով մեր նպաստը կբերենք նաեւ այդ դաշտում։

Եվ որպես ամփոփումեւս մեկ հարցերեւանյան ամառը ստիպել էոր հայուհիներն ու հայորդիներըբավական կարճբաց ու համարձակ հագնվենվստահ եմոր հետեւել եք դրանԻ՞նչ կասեք այս մասին:

- Մարդիկ ազատ են։ Ազատությունն անբարո չէ։ Պետք է կրկնեմ, որ կարեւորում ենք հոգեւորը, եւ պետք չէ շփոթել համարձակ հագուստը ներքինի հետ։ Մարդիկ ի զորու են հագնել այն, ինչ ուզում են։ Այստեղ էականը վարքն է։

Ընդունենքթե չընդունենք ամենածանր պահերին Ձեր ՀԿ-ի կողմից հնչած յուրաքանչյուր հայտարարությունդրականորեն լիցքաթափում է իրավիճակըՈւ այս առթիվ անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում:

- Ուրախ ենք, որ մեր նպաստը գնահատվում է, թեեւ կարծեք թե այլ բան կար հարցի խորքերում։ Ամեն դեպքում՝ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ»
Ամենադիտված