Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Լեհաստան՝ Զինված ուժերի օր, Ռումինիա՝ Նավատորմի օր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Անկախության օր, Հարավային Կորեա՝ Ազատագրման օր, Հյուսիսային Կորեա՝ Ազատագրման օր, ԱՄՆ՝ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օր, Ճապոնիա՝ Պատերազմում զոհվածների հիշատակի օր, Պանամա՝ Պանամա-Վիեխոյի օր, Լեհաստան՝ Լեհական բանակի օր, Ռուսաստան՝ Հնէաբանի օր, Եգիպտոս՝ Օբոնի օր(Նեղոսի վարարման օր):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878 – ծնվել է արևմտահայ բանաստեղծ Սիամանթոն:

1904 – ծնվել է վրաստանցի հայ դերասանուհի Վեներա Հակոբյանը:

1911- ծնվել է հայ խորհրդային մեխանիկ Միքայել Մանուկյանը:

1922 – ծնվել է բանաստեղծ Վահագն Դավթյանը:

– ծնվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը:

1923 – ծնվել է տենոր Արթուր Այդինյանը:

1928-ծնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

1931 – ծնվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների ստեղծող Միքայել Թարիվերդիևը:

1934 —ծնվել է խորհրդահայ ջազմեն, կոմպոզիտոր և սաքսոֆոնիստ Գեորգի Գարանյանը:

1944 – ծնվել է ծագումով հայ, ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Սիլվի Վարդանը։

1947- վախճանվել է գրականագետ և բանասեր Նիկոլ Աղբալյանը:

1991-վախճանվել է խորհրդահայ դերասան, կինոռեժիսոր Ստեփան Կևորկովը:

2001- Նախագահ Քոչարյանը ստորագրել է «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը»:

2003- մոտ 60 մանկավարժ Գյումրիի Ազատության հրապարակում բողոքի ցույց են կազմակերպել դպրոցների օպտիմալացման ծրագրի դեմ, որի արդյունքում ուսուցիչներից շատերը գործազուրկ են մնալու:

2007-վախճանվել է խորհրդահայ գրաֆիկայի վարպետ Ռուդոլֆ Խաչատրյանը:

2018- աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 90-ամյակի առիթով Ստամբուլում բացվել է մեծանուն արվեստագետի թանգարանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

797 — Իրանի բյուզանդացի թագուհին կուրացնելով գահընկեց է արել սեփական որդուն՝ Կոնստանտին 6-րդին և սկսել է միանձնյա թագավորել ամբողջ Բյուզանդիան:

1096 – Հռոմի Պապի օրհնությամբ սկսվել է Առաջին խաչակրաց արշավանքը, խաչակիրներն Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա են ընկել դեպի Կոստանդնուպոլիս:

1118 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոսը:

1185 –Վրաստանի  Թամարա թագուհին օրհնել է Վարձիա քարանձավային քաղաքը:

1248- դրվել է Քյոլնի տաճարի հիմնաքարը:

1274 —վախճանվել է ֆրանսիացի թեոլոգ Ռոբեր դե Սորբոնը, նրա անունն է կրում Փարիզի համալսարանը:

1461 – թուրք-օսմանները գրավել են Տրապիզոնի կայսրության մայրաքաղաք Տրապիզոնը։

1519 —հնդկացիական ձկնորսական ավանի տեղում հիմնադրվել է Պանամա քաղաքը, որի անվանումը թարգմանվում է որպես «շատ-շատ ձկներ»:

1534 – Փարիզում ստեղծվել է Ճիզվիտների կաթոլիկ միությունը։

1537 – հիմնադրվել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնը։

1723 —հանդիսավորությամբ բացվել է Պետերգոֆը, որը եղել է ռուս ցարերի ամառային նստավայրը:

1795 —Ֆրանսիայում մտցվել է նոր դրամական միավոր ֆրանկը:

1769 – ծնվել է ֆրանսիացի զորավար, քաղաքական գործիչ Նապոլեոն Բոնապարտը:

1771– ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծ, արձակագիր Վալտեր Սքոթը («Քվենտին Դորվարդ», «Այվենհո»):

1808 —Ճապոնիայի սյոգունը հրաժարվել է ընդունել անգլիական պատվիրակությունը, որով իսկ անհաջողության է մատնվել Ճապոնիայի հետ դիվանագիտական և առևտրային կապեր ստեղծելու Անգլիայի նպատակը:

1835 —արտոնագրվել է պտտվող թմբուկով ավտոմատ լվացքի մեքենան:

1877- գյուտարար Թոմաս Էդիսոնն առաջին անգամ առաջարկել է հեռախոսով դիմելու համար գործածել Hello բառը:

1896 – ծնվել է ԽՍՀՄ դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան:

1914 – Պանամայի ջրանցքով անցել է առաջին նավը։

1924 —լույս է տեսել «Ռադիոսիրող» ամսագրի առաջին համարը, ներկայումս այն կոչվում է «Ռադիո» ամսագիր:

1935 - Գերմանիայում սվաստիկայով դրոշը հաստատվել է որպես պետական դրոշ:

1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ամերիկա-ֆրանսիական ուժերի ափհանումը Հարավային Ֆրանսիայում:

1947- Բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվել է երկու մասերի՝ բուն Հնդկաստանի և Պակիստանի:

1948- Կորեան 38-րդ զուգահեռականով բաժանվել է երկու մասերի՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների:

1960– Կոնգոյի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։

1973 —ԱՄՆ-ը դադարեցնելով Կամբոջայի ռմբակոծությունը՝ փաստացի դադարեցրել է իր ուղղակի մասնակցությունը Հնդկաչինում ընթացող ռազմական գործողություններին:

1990- սպանվել է խորհրդային ռոք երգիչ Վիկտոր Ցոյը:

1992 - Ադրբեջանում մտցվում է մանաթ փողի միավորը:

1993 - Ադրբեջանում մտցվել է վերին մակարդակի .az դոմենը:

1994 —Ֆրանսիա են տեղափոխել Սուդանում ձերբակալված Ռիմերես Սանչեսին, որը ավելի շատ հայտնի է եղել Բորենի Կառլոս մականունով, նա ժամանակին եղել է աշխարհի ամենահայտնի ահաբեկիչը:

2021 —ԱՄՆ-ը սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից, թալիբները սկսել են գրավել երկրի տարածքը, ընդունվել են Աֆղանստանի նոր դրոշն ու գերբը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին
Ամենադիտված