Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պոպուլիզմի միջոցով արդարանալու հիմքեր են ստեղծվում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է
 
Այսօր վերջնականապես հանձնվում են Բերձորը, Սուսը և Աղավնոն: Իսկ երեկ Հայաստանի կառավարությունը «պատմական» որոշում կայացրեց՝ 2023 թվականի հունվարի 1-ը «տեղափոխելով» 2022 թ. սեպտեմբերի 1: Այսինքն, հունվարի 1-ի փոխարեն սեպտեմբերի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակներն ու նպաստները. աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 3000 դրամով, նվազագույն կենսաթոշակի, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը՝ 1900 դրամով: Մինչ թոշակառուներն ու նպաստառուները շնորհակալություն էին հայտնում հայրենի իշխանավորներին, որ իրենց «բերանից» կտրում ու կենսաթոշակ են բարձրացնում, մինչ աներևակայելի ուրախություն էին ապրում այսպիսի ահռելի բարձրացումից՝ մտածելով, թե ինչ մեծ գումարներ են հետ գցելու դրա արդյունքում, սոցցանցերում բուռն քննարկումներ էին, թե ինչով է պայմանավորված ժամկետների այսպիսի «տեղափոխությունը» և որքանով է կապված Բերձորի, Սուսի և Աղավնոյի հանձնման թեման «ջրելու» հետ:
 
Իսկ եթե ավելի լուրջ, ապա տնտեսագետներից շատերը սա համարում են ծաղր: Մասնավորաբար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց որոշման ժամանակավրեպ լինելու, ինչպես նաև նախատեսվող բարձրացումների անհամարժեքության մասին:
 
«Այս փոփոխությունը խնդիր չի լուծելու: Այստեղ փաստացի ոչ թե մարդկանց խնդիրն է լուծվում, այլ կրկին պարզապես պոպուլիզմի միջոցով արդարանալու հիմքեր են ստեղծվում: Իրականում իշխանության գալու առաջին իսկ օրվանից առաջնորդվում են բացառապես իրենց նեղ քաղաքական շահով՝ իրենց աթոռները, իշխանությունը պահպանելու բացառիկ շահով: Իրենց համար ակնհայտ դարձավ, որ ևս մեկ պոպուլիստական հիմնավորման անհրաժեշտություն է լինելու: Իրական խնդիրը չեն լուծում, բայց արդարանալու հիմք են ստեղծում, որ կարողանան տարբեր փաթեթավորումներով ժողովրդին կերակրել ու ասել՝ տեսեք՝ բարձրացնում ենք կենսաթոշակները, նպաստները, մտածում ենք ժողովրդի մասին: Մինչդեռ փաստն այն է, որ հատկապես սոցիալական խոցելի խմբերի մասով լուծումներ գրեթե չկա, խնդիրները միայն խորանում են, ինչը պայմանավորված չէ միայն գնաճով: Իրականում սոցիալական քաղաքականությունը ու խոստացված բարեփոխումները զրոյական արդյունքներ ունեն»,-ասաց Թ. Ավետիսյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Իսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակել
Ամենադիտված