Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր պատմական դպրոցի խորը քունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեդրակ Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նախապատմություն

Ռուսական վիքիեպեդիայում կա հոդված - Геноцид армян, որի ստեղծման գործում հսկայական գործ է արել ռուս պատմաբան Վադիմ Գոմոզը։ Ու սա մեկ անգամ կատարվող աշխատանք չէ, պետք է կռիվ տալ ամեն նոր նախադասության համար, բերել ստույգ հղումներ, արբիտրաժային վեճերի մեջ մտնել թուրքերի հետ, ովքեր բնական է կցանկանային այն ջնջել։ Գոմոզը շատ ու շատ հարցերում հայկական թեմաները այնքան է ուսումնասիրել ու այնքան է օգնել մեզ համացանցում, ովքան շատ քչերն են արել։

Մեկ այլ պատմաբան՝ Պավել Շեխտմանը գրել է ֆունդամենտալ աշխատություն 1905 թվականի ջարդերի մասին ու դեռ դա քիչ է, նույն վիքիպեդիայում բավական կռիվներ է տվել հայկական բազմաթիվ առնչություն ունեցող հոդվածներում։

Գիտենք, որ հայկական ազգանուններով հեղինակների աշխատությունները բավական բարդ է որպես հիմք բերել նման վեճերում։ Ու գիտենք նաև, որ Վիքիպեդիան, ինչպես ընդունված է կարծել, բազմաթիվ հակագիտական նյութերի տեղ է, քխ է, փուֆ է, բայց միևնույն է այն այսօր հանդիսանում է աշխարհում տեղեկությունների ստացման համար 1 աղբյուրը, որից օգտվում են թե լրագրողները, թե քաղաքական գործիչները, թե շարքային օգտատերերը։ Վիքիպեդիան անտեսել չենք կարող ոչ մի դեպքում։

Ես ինքս, չլինելով պատմաբան, բավական ժամանակ եմ ծախսել՝ աշխատանքիս հաշվին բնական է Վիքիպեդիայում նյութեր տեղադրելով, կռիվներ տալով, որքան կարողացել եմ խմբագրել եմ ու շտկել եմ։

Մեր սեփական ռեսուրսը

Մենք ունենք Պատմական ֆակուլտետներ տարբեր համալսարաններում, ինչպես նաև ունենք Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, որտեղ տարեկան բազմաթիվ մարդիկ են սովորում, պաշտպանվում ու ավարտում։

Հայաստանում ապրում են հազարավոր պատմաբաններ։ Նրանք տեսականորեն իրենց մասնագիտությունից ելնելով պետք է որ զբաղվեն թեմայով, ու եթե ոչ Վիքիպեդիայում, ապա գիտական ասպարեզում, բայց այնպես, որ իրենց աշխատանքների արդյունքները հասնեն մարդկանց, այլ ոչ պաշտպանվեն, թաղեն աշխատանքները պահարաններում, չփվայնացեն ու մոռացվեն։

Ադրբեջանական կեղծարարությունները


Ադրբեջանում վերջին 3-4 տասնամյակի ընթացքում աճեց մի քանի «պատմաբան», դրանց թվում է Ադրբեջանի պատմահայր Զիա Բունիաթովը, Ֆարիդա Մամեդովան և մի քանի ուրիշներ։ Վերջին 2 տասնամյակների ընթացքում աճեցվեց արդեն մի մեծ սերունդ «պատմաբանների», ովքեր ստեղծել են պատմության այլընտրանքային մի հսկայական աշխարհ, որտեղ Ադրբեջանը հազարամյակների պատմություն ունեցող պետություն է, թուրքերը մեր տարածաշրջանում բնակվել են դեռևս շումերների ժամանակաշրջնից, հայեր այստեղ չեն ապրել առհասարակ, ամբողջ հայկական ժառանգությունը պատկանում է աղվանացիներին, ովքեր քրիստոնեացած թուրքեր են, թալիշները՝ պարսկացած թուրքեր, լեզգիները՝ կովկասի ասդեցության տակ ընկած թուրքեր և այլն։

Մեր գործողությունները
Միակ բանը, որ այսօր արվում է այս ցնդաբանությունը ոչնչացնելու համար մեր կողմից խնդրի անտեսումն է, ներքին լսարանում «ադրբեջանական բարբաջանք», «ցնդաբանություններ», «քարոզչություն» պիտակներն են, ինչից ավել գործը չի գնում։

Ես հասկանում եմ, որ պատմաբանները կարդալով աբսուրդը կարող են պարզապես փակել այն, ծիծաղել, իրար մեջ ծաղրել ու հանգիստ ապրել՝ իրոք հասկանալով, որ գրվածքները այն աստիճան աբսուրդ են, որ չգիտես՝ որ կողմից սկսես քննադատել։

Իսկ ինչ անի սովորական ժողովուրդը, մարդիկ ովքեր պատմություն չգիտեն, չեն կարող գիտականորեն հերքել ցնդաբանությունը, ովքեր ուշ թե շուտ կձանձրանան պիտակներից, թե «այդ ամենը սուտ է, հանգիստ ապրեք»։ Ինչ անել, եթե նույն ցնդաբանությունները մեծ տպաքանակներով նվիրվատվության տեսքով հանձնվում են աշխարհի հեղինակավոր համալսարաններին, տեղադրվում բազմաթիվ գրադարաններում, ու անկասկած, մի օր կդառնան գիտական աշխատությունների հիմքեր։ Երբ հղումները դեպի ցնդաբանությունները դառնան այնքան շատ, որ սկզբնաղբյուրը արդեն ոչ ոք չհսկի, ու սկսեն հղում կատարել այդ հաջորդ մակարդակի աշխատությունների վրա, որոնց հեղինակները լուրջ համալսարանների լուրջ շրջանավարտներ են։

Ինչպես հաղթել ագրեսիվ անգրագիտությանը, եթե այն տարածվում է վիռուսի պես, իսկ մեր պաշտպանները նույն համացանցում ռուսներն են ու այլազգիները։ Ընդունում հնարավորությունը նրա, որ Հայաստանի հազարավոր պատմաբանները այն աստիճան նուրբ են գործում, ոչ չեն թողնում որևէ հետք։ Բայց ավելի շատ հակված են այն մտքին, որ մենք աբսուրդին չենք հակադրում առհասարակ ոչ մի բան։

Ռիզվան հուսեյնովների անունները մենք կարող ենք այն աստիճան հեշտության ոչնչացնել միջազգային ասպարեզում, որ ամաչի որևէ բան տպագրել։ Կարող ենք չէ՞, պատմաբաններ։ Ֆարիդա Մամեդովայի ցնդաբանությունները կարող ենք չէ՞ հանել օդերով։ Բայց ոչ ես, ոչ որևէ մեկ այլ շարքային քաղաքացի դա անել չենք կարող, քանի որ այդ աստիճան խորը պատմություն ոչ մեկս չգիտի։ Մենք մեր մասնագիտության տերն ենք։ Կարող ենք պետք եղած ժամանակ ձեր հրապարակումները հանրայնացնել, տարածել որքան հնարավոր է, բայց գրել ինքներս չենք կարող։

Իսկ գրելը անհրաժեշտ է, քանի որ երբ ցնդաբանության վրա հղումները դառնան ահագնացող չեզոք ուսումնասիրողների կողմից, այս գործընթացը կլինի անշրջելի։ Այս խնդրի վրա աչք փակել չի կարելի այլևս։ Պիտակները, թե «Դե հերթական ադրբեջանական բարբաջանք է, բանի տեղ մի դրեք» չեն աշխատելու արդեն շատ շուտով։ Ու ինչքան շուտ մեր պատմական դպրոցը արթնանա ու սկսի գործել իրոք արդյունավետ, որքան շուտ մենք հույսները չդնենք ռուսների ու այլազգիների վրա, ում շնորհիվ մեր պատմությունը արժանի կերպով է ներկայանում հանրությանը, այդքան այս ագրեսիվ անգրագիտությունը շանս չի ունենա զանգվածային դառնալու այլևս երբեք։

Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներում
Ամենադիտված