Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամայիս Գրիգորյանի «ճիտին պարտքը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արարատի նորանշանակ մարզպետու նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը պաշտոնավարման չափազանց կարճ ժամանակահատվածում հասրեց աչքի ընկնել։ Ընդ որում Գրիգորյանը վերջին մի քանի օրում արդեն դարձել է հայաստանյան մեդիայի հերոսներից մեկը առնվազն երեք անգամ։ Առաջին անգամ Արամայիս Գրիգորյանն իր նշանակման մասին հիշեցրեց հենց մարզպետ նշանակվելու փաստով, քանի որ բնապահպանության նախարարի պաշտոնում վերջինս ընդամենը հայտնի էր դարձել լրագրողների և քաղաքացիների հետ տարբեր միջադեպերով, ոչ նորմատիվ վարքագծով ու մեղմ ասած կոպտությամբ։

 Իշխանությունների այս նշանակման կապացությամբ մի շարք դիտարկումներ հրապարակվեցին, որոնք ամենևին էլ չէին բխում Գրիգորյանի շահերից։ Հաջորդ բարձրաձայնված միջադեպը Արամայիս Գրիգորյանի ավտովթարի ենթարկվելն էր։ Բարեբախտաբար նորանշանակ մարզպետը որևէ մեկ ուրիշը լուրջ վնասվածքներ չէին ստացել։ Սա իհարկե չխանգարեց, որ հայաստանյան մեդիադաշտը հեղեղվի մարզպետի ավտովթարի մասին լուրերով։ Սակայն անշուշտ այստեղ որևէ դիտարկելու բան չկա, քանի որ պարզ ասած կյանք ու կենցաղ է որի դեպքում և առավել ևս հայաստանյան ավտոճանապարհների պարագայում, որևէ մեկը, անկախ պաշտոնից և դիրքից ապահովագրված չէ ճանապարհա-տրանսպորտային պատահարներից։

Սակայն հաջորդ աղմկահարույց դրվագը նորանշանակ մարզպետի գործողություններում ուղղակիորեն կապվում է արդեն պաշտոնեական գործունեության ու պաշտոնական դիրքի չարաշահման հետ։ Ավելին ընտրությունների նախօրեին սրան գումարվում է նաև ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը։

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցների հայտնի է դարձել, որ օրերս Արամայիս Գրիգորյանը իր մոտ է կանչել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանին և փորձել է հրահանգել՝ աշխատել Հանրապետական կուսակցության օգտին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում վերջինս պաշտոնանկ կարվի։

Այս քայլով թերևս նորանշանակ մարզպետը ռեժիմին իր երախտապարտությունը և անձնվիրությունը հայտնելու ամենավատ միջոցն է ընտրել։ Փաստորեն նորանշանակ մարզպետը դեռևս պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած, որոշել է սկսել հանրապետական քարոզարշավը։

Հետարքրականն այն է, որ ընդամենը օրեր առաջ հանրապետական մի շարք ինտելեկտուալներ հայտարարում էին կուսակցությանը արջի ծառայություն մատուցողներին պատժելու մասին։ Նման պայմաններում հարց է առաջանում, թե նախկին բնապահպանության նախարարը, որի պաշտոնավարման շրջանում հայաստանյան բնությունը առնաձնապես մեծ փարթամության չհասավ, ներկայումս մարզպետի պոստում արջի ծառայություն է մատուցում Հանրապետականին, թե ուղղակիորեն հենց նման նպատակների համար է «գործուղղվել» Արարատի մարզ։ Ամենայն հավանականությամբ Արամայիս Գրիգորյանին նշանակելով հանրապետական իշխանությունները լավ գիտեին այս գործչի հնարավորությունների մասին, ուստի հենց նրան են գործուղղել «նպատակային արջի ծառայություն մատուցելու համար»։ Սակայն Գրիգորյանը թերևս հաշվի չի առնում մեկ պարզ հանգամանք՝ հայաստանյան հասարակությունը, մեդիան և քաղաքական դաշտը մշտական փոփոխությունների ու զարգացումների մեջ են, և այլևս վաղուց անցել են այն ժամանակները, երբ պաշտոնը կարող է դառնալ թողտվություն ցանկացած քայլի համար։ Առավել ևս այն դեպքում, երբ այդ պաշտոնն ընդամենը ձայն հավաքելու գործուղում է։

Ցավոք սրտի պետք է արձանագրել նաև, որ այստեղ խնդիրը միայն Արամայիս Գրիգորյանն ու նման ձայնահավաքային առաքելությամբ պաշտոնների նշանակված վարչակարգի ներկայացուցիչները չեն, այլ այն մթնոլորտը, որն ստեղծում են իշխանությունները ընտրությունների նախօրեին։

 Այս ամբող թնջուկի մեջ հօդս են ցնդում հանրապետականների այն հայտարարությունները, թե առաջիկայում մենք կունենանք որակապես նոր ընտրություններ և խորհրդարան, իսկ ավելի ճիշտ ներկա իշխանությունները չեն կարող ապահովել այդ որակական փոփոխությունը, , քանի դեռ հիմնված են Արամայիս Գրիգորյանի և նմանօրինակ չինովնիկների գործունեության պաշտոնական դիրքի չարաշահումների վրա։  Ի դեպ պետք է շեշտել նաև, որ առանց սրանց էլ վարչակարգը արագորեն կկորցնի իրավիճակի տիրապետումը, այն է իշխանությունը։

Աղասի Մարգարյան

Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներում
Ամենադիտված